07 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

ԼՐԱՀՈՍ

Բանակցությունները ձախողվել են. Հրապարակ

Ռուս խաղաղապահներին մոտ աղբյուրից հավաստի տեղեկություն ստացվեց, որ ճանապարհի հետ կապված եռակողմ բանակցությունները, որին մասնակցում էին ռուսական խաղաղապահները, Ադրբեջանի եւ Արցախի իշխանությունների ներկայացուցիչները, տապալվել են։ Ռուսները, քանի որ խիստ շահագրգռված էին, որ հանգուցալուծում գտնվի, հորդորել են, որ հայկական կողմը կոմպրոմիսի գնա, եւ մերոնք ադրբեջանական կողմին առաջարկել են՝ դուք բացում եք ճանապարհը եւ վերականգնում եք գազամատակարարումը, […]

«Արծրունը քննիչի մոտ ցուցմունք է տվել, որ սխալվել է»

Փաստաբան Վահան Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «44-օրյա պատերազմից հետո Արծրուն Հովհաննիսյանի մասին այնքան Է խոսվել, որ կարծես թե ասելու բան չի մնացել, բայց…: Օրերս ծանոթանում էի գործի նյութերին և հանդիպեցի հետևյալ տեղեկատվությանը. 2020թ. հոկտեմբերի 19-20-ին ազերները գրավում են Կովսականը (Զանգելան), դպրոցի շենքի վրա դնում իրենց դրոշը և նկարելով գցում համացանց: Դրանից մեկ օր […]

Դպրոցներում կարգելվեն բոլոր տեսակի ռազմահայրենասիրական պարապմունքները․ Նախարարի առաջին հրահանգը

Թերթի տեղեկությունների համաձայն, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նորանշանակ նախարարը հրահանգել է դպրոցներում արգելել բոլոր տեսակի ռազմահայրենասիրական պարապմունքներն ու կրթադաստիարակչական միջոցառումները: «Ժողովուրդ» օրաթերթի ձեռքի տակ մի շրջաբերական է հայտնվել, որտեղ տիկին նախարարը Երեւանի փոխքաղաքապետին ու ՀՀ բոլոր մարզպետարանների գլխավոր քարտուղարներին հրահանգ է իջեցրել խուսափել դպրոցների ռազմականացումից: Ավելի պարզ ասած՝ դա նշանակում է հրաժարվել համագործակցել […]

«Պետք չի «Կիսաբաց լուսամուտների» Հայաստանում ապրել ու անասունի նման անընդհատ ծափ տալ Նիկոլին»

Որոշ ինքնագործ հղիների մասին… Տիկնայք և պարոնայք, երեկվա հավաքն իրենից ներկայացնում էր էս դավաճանական իշխանությունների դեմ գործողություն, որից ընդդիմադիր դիրքավորված մարդիկ չպետք է նեղսրտեին կամ առավել ևս սեփական ներսի թույնը դուրս թքեին: Ինչու՞, քանզի հավաքը վերաբերվում էր Արցախին ու Հայաստանին: Ինձ, ձեզ, մեր բոլորիս տան անդամներին: Մեր կողքին ապրող երեխաներին, մեր հասակակիցներին, ավագ սերնդին: Այն […]

Միջազգային հանրությունը պետք է անվերապահորեն դատապարտի Ադրբեջանի աղաղակող սադրանքը. Բրեդ Շերման

Միացյալ Նահանգները պետք է լինի այդ ջանքերի առաջատարը՝ ձեռնարկելով Արցախի եւ Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիան զսպելու իրական քայլեր։ Այս մասին ասել է ամերիկացի կոնգրեսական Բրեդ Շերմանը։ «Ես խորապես անհանգստացած եմ այս պահին Արցախում ծավալվող հումանիտար աղետի մասին տեղեկություններից՝ հայ ժողովրդի դեմ Ադրբեջանի ագրեսիայի շարունակվող եւ չթուլացող գործողությունների հետեւանքով։ Տեղեկացվել է, որ Ադրբեջանը փակել է Արցախը […]

Հնարավոր է՝ ադրբեջանցիներն այսօր բացեն Լաչինի միջանցքը․ Ռուբեն Վարդանյան /Ուղիղ/

Հնարավոր է՝ ադրբեջանցիներն այսօր բացեն Լաչինի միջանցքը, այդ մասին ասաց Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը։ Նա նաև հայտարարեց, որ վաղը՝ ժամը 15․00-ին, հանրահավաք է հրավիրում։ «Մենք հանրահավաքում պետք է ցույց տանք մեր ուժը», – նշեց նա։ Հիշեցնենք, որ Ադրբեջանն այսօր վերականգնել է գազամատակարարումն Արցախում։

Ադրբեջանը վերականգնել է Արցախի գազամատակարարումը

Ադրբեջանը վերականգնել է Արցախի գազամատակարարումը: Սյս մասին հայտնեց Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը: «Ես լավ նորություն ունեմ: Առանց որևէ նախապայմանի, առանց որևէ զիջումների, հարևան պետությունը վերականգնել է գազի մատակարարումը մեզ համար: Սա իսկապես մեր հաղթանակն է, որովհետև մենք ուժեղ ենք, ցույց տվեցինք, որ չենք լքելու Արցախն ու խուճապի չենք մատնվելու»,- ասաց Վարդանյանը:

Մանրամասներ․ Ինչպես է կայացվել Ստեփանակերտ-Գորիս մայրուղու փակման որոշումը․ Հրանտ Մելիք- Շահնազարյան

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մանրամասներ։ Ինչպես է կայացվել Ստեփանակերտ-Գորիս մայրուղու փակման որոշումը Ս.թ. նոյեմբերի 8-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, տարբեր հարթակներում ՀՀ վարչապետի հետ տեղի ունեցած բազում հանդիպումներից և այդ հանդիպումների ընթացքում այսպես կոչված խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացում մեծ ձեռքբերումներ ունենալուց հետո, Շուշիում հանդես եկավ հերթական հակահայ հայտարարություններով, ինչն այդ փուլում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի