02 Հուլիսի, Երեքշաբթի, 2024
KFC

«Շնորհավորում եմ բոլոր նրանց, ովքեր դուրս չեկան փողոց, ովքեր այդպես էլ ձայն չհանեցին։ Դուք հաղթեցիք»

Ֆեյսբուքյան օգտատեր Սարգիս Դերմենջյանը գրում է․ «Շնորհավորում եմ ըտրությունների չգնացած ՀՀ քաղաքացիներին։
Դուք հաղթեցիք։

Շնորհավորում եմ բոլոր նրանց, ովքեր կապրիզնիություն արեցին և դուրս չեկան փողոց, որովհետև Վազգեն Մանուկյանի միտինգը լավը չէր։

Շնորհավորում եմ նաև 17 + կուսակցություններին, որ ինչ հնարավոր էր սխալ արեցին։

Դուք էլ եք հաղթել։

Շնորհավորում եմ ընդդիմությանը, որը պոչեմու տո որոշեց, որ կարելի է գնալ ընտրությունների մի մարդու հետ, ով նախօրոք գիտեր այդ ընտրությունների արդյունքը։ Վայելեք։

Շնորհավորում եմ Օնիկ Գասպարյանին, Տիրան Խաչատրյանին և մնացած գեներալներին։ #Հաղթելեք

Շնորհավորում եմ մեր երկրի գրեթե բոլոր արվեստագետներին։ 2020 ի Նոյեմբերի 10 ֊ ից հետո դուք այդպես էլ մի բառ չասեցիք ձեր հետևորդներին։ Որովհետև դուք քաղաքանությամբ չեք զբաղվում։

Շնորհավորում եմ բժիշկներին, ում առաքելությունը’ միայն մարդկանց կյանքեր փրկելն է։

Շնորհավորում եմ բոլոր իմ ընկերներին, ովքեր այդպես էլ ձայն չհանեցին։ Դուք նույպես հաղթեցիք։

Շնորհավորում եմ պետական կառույցներում աշխատող և վարչապետին մոլագարների պես ծառայող բոլոր նվիրյալներին։ Դուք ունեցաք պարզապես շռնդալից հաղթանակ։ Ձեզ այլևս ոչ մեկ չի խանգարի իրականացնել ձեր ազնիվ ծառայությունը։

Շնորհավորում և ողջունում եմ այն սյունեցիներին, որոնք ուզեցին ապրել ադրբեջանցիների հետ կամ Ադրբեջանի կազմում։ Ձեր միջանցքն ա, դուք էլ որոշեք, ինձ вообще пох։

Շնորհավորում եմ Սփյուռքի մեր հայրենակիցներին։

Սիրելի քույրեր և եղբայրներ’ ձեր ուզածով եղավ։ Վերջապես դուք կազատվեք այդ գլխացավանքից, որը կոչվում է Հայաստան։

Դուք նույնպես հաղթել եք։

Շնորհավորում եմ հայկական ազգանուններով բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց ձայները տվեցին Նիկոլ Փաշինյանին։ Դուք այս հաղթանակի իրական տերն եք։

Ապագա կա ապագա։

Շնորհավորում եմ Ադրբեջանի նախագահին և ողջ ժողովրդին շլացուցիչ հաղթանակի կապակցությամբ։ Այսպիսի ցնծություն Ադրբեջանում եղել էր մեկ էլ նոյեմբերի 10 ֊ ին։

Եվ իհարկե շնորհավորում եմ այս դարակազմիկ հաղթանակի գլխավոր մեղավոր և պատասխանատու Նիկոլ Փաշինյանին։

Ոչ մեկ նրա նման լավ չի հասկացել մեր «ժողովրդի» էությունը։ Այլև ոչ մի բան և ոչ մեկ նրան չի խանգարելու անել Հայաստանի հետ այն ամենն ինչ ուզում է։

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորին։ Չմոռանաք մասնակցել քաղաքապետ ընտրելու սուրբ գործին։

Հ.Գ. Էռոտիկան շարունակվում է։

Ինչպես նաև 2022 թվականը։ Մենք պարտվեցինք թշնամուն և ինքներս մեզ։ Երևի Ազգն ավարտվեց Շառլ Ազնավուրի գնալու հետ միասին։

Մնաց ՑԵՂԱԽՈՒՄԲ։

Բարով մնաք»։

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ