15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

ԼՐԱՀՈՍ

Քննարկվել են դատափորձագիտական գործունեությունը կարգավորող օրենքի նախագծի հիմնադրույթները

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում դատափորձագիտական գործունեությունը կարգավորող օրենքի նախագծի հիմնադրույթներին նվիրված կլոր սեղան-քննարկում: Արդարադատության նախարարը կարևորել է նման ձևաչափով հանդիպում կազմակերպելու անհրաժեշտությունը և նշել, որ Հայաստանի Հանրապետությունը ներկայում գտնվում է դատաիրավական բարեփոխումների փուլում, որի իրականացման համար անհրաժեշտ է […]

«Թեժ գիծ» լրագրողների համար

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի օրը՝ ս.թ. դեկտեմբերի 6-ին, զանգվածային լրատվության միջոցների և լրագրողների իրավունքների պաշտպանությունն ապահովելու նպատակով Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի «թեժ գիծը» կաշխատի հատուկ ռեժիմով։ Եթե հանրաքվեի լուսաբանման ընթացքում խոչընդոտվի ձեր օրինական մասնագիտական գործունեությունը, զանգահարեք «թեժ գծի» հետևյալ հեռախոսահամարներով. 010533895, 093107085 կամ գրեք էլեկտրոնային փոստի`[email protected] հասցեով:  ԽԱՊԿ-ը կուսումնասիրի ստացված ահազանգերը եւ կձեռնարկի համապատասխան միջոցներ:  

Հայաստանը շատ փոքր է այլասերվածներով լցնելու համար /վիդեո/

«Սահմանադրությունը քանդում է հայ մարդու սուրբ սրբոցը՝ ընտանիքը»,-կարծում է ԱԱԾ նախկին պաշտոնյա, քաղաքական վերլուծաբան Գուրգեն Եղիազարյանը` մատնանշելով ամենագլխավոր պատճառը, հանուն որի պետք է դեմ գնալ այս Սահմանադրությանը` երեխայի իրավունքին առնչվող 37-րդ հոդվածը: «Հինգ հազար տարի ցիվիլ ձևով եկել հասել ենք այս օրվան ու հիմա ամեն բան քանդվում է: Եղելա հայր, մայր, երեխա հարաբերություն: Երեխան պետք է լսի […]

Սարսափելի կադրեր. պայթեցրել է ինքն իրեն /վիդեո18 +/

Համացանցում տեսանյութ է հայտնվել, որում ԻՊ ահաբեկիչներից մեկը պատահաբար պայթեցնում է ինքն իրեն՝ զենքը ցուցադրելիս։ Կադրերում երեւում է, որ տղամարդը ուսումնասիրում է զենքը, երկար նշան բռնում, սակայն արդյունքում այն պայթում է հենց նրա ձեռքերում։ Առայժմ հայտնի չէ` երբ եւ որտեղ է արվել տեսագրությունը։

Արտգործնախարար ԷդվարդՆալբանդյանը կայցելի Բելգրադ

ԵԱՀԿ անդամ պետությունների արտգործնախարարների 22-րդ խորհրդին մասնակցելու նպատակով արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 3-4-ը կայցելի Բելգրադ։ Նախարարական խորհրդի լիագումար նիստին նախատեսված է արտգործնախարար Նալբանդյանի ելույթը։ Բելգրադում Էդվարդ Նալբանդյանը կհանդիպի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։ Նախատեսված են Հայաստանի արտգործնախարարի մի շարք այլ հանդիպումներ։

Ընդդիմադիր հարթակը լիդերի խնդիր ունի. Հ. Նաղդալյան

–Տիկին Նաղդալյան, երեկ մեկնարկեց ընդդիմության քաղաքացիական անհնազանդության շարժման կոչերով՝ իրենց կողմից երկար ժամանակ գովազդվող և խոստացված բազմամարդ հանրահավաքը: Հետաքրքիր է իմանալ իշխանության վերաբերմունքը: -Չեմ կարծում, որ հիմա արժե խոսել թվաքանակի կամ բազմամարդության մասին, նախ առաջինը՝ որ դա վիճելի է, և երկրորդը՝ այն պատճառով, որ դա, պարզապես, էական չէ: Այսօրվա հեռահաղորդակցության, կապի միջոցները այնքան կատարելագործված են, […]

«Քոչարի. Ավանդական խմբապար» հայտը քննարկվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի նիստում

Նոյեմբերի 30-ից Նամիբիայի մայրաքաղաք Վինդհուկում իր աշխատանքն է սկսել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման միջկառավարական կոմիտեի 10-րդ նստաշրջանը: Կոմիտեն, ի թիվս այլ հարցերի, քննարկեց Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում գրանցելու համար ներկայացված 35 հայտ, որոնց թվում էր նաև Հայաստանի Հանրապետությունում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի` «Քոչարի. ավանդական խմբապար» հայտը: Հայաստանյան պատվիրակության ներկայացրած փաստարկների շնորհիվ […]

Մրցակցություն` ով ավելի լավ «կքրֆի» /վիդեո/

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը խոստովանում է՝ ՀԱԿ-ն էլ մի բարի օրի չի: Լրագրողների հետ զրույցում Շարմազանովը անդրադարձավ ՀԱԿ-ի քաղաքական ախորժակին՝ նշելով, որ եթե ՀԱԿ-ը հանրաքվեի 200-ից ավելի տեղամասերում չունի վստահված անձեր, արդյո՞ք իրավունք ունի խոսելու լուրջ քաղաքական նպատակներից: «Բոլորի հույսն այն է, որ ժողովուրդը վատ է ապրում, կա սոցիակալան դժգոհություն և կարելի է այդ հողի […]

Կխոսեն ԼՂ հիմնախնդրից․ Դավութօղլուն մեկնում է Բաքու

Թուրքիայի վարչապետ  Ահմեթ Դավութօղլուն դեկտեմբերի 3-ից 4-ը ընկած ժամանակահատվածում պաշտոնական այցով կլինի Ադրբեջանում: Թուրքական «turkiyegazetesi» լրատվակայքը, հղում  անելով Թուրքիայի կառավարության մամուլի կենտրոնի արած հայտարարությանը, նշում է, որ այցի շրջանակներում Դավութօղլուն հանդիպելու է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և  վարչապետ Արթուր Ռասիզադեի հետ, գրում է Ermenihaber.am-ը: Նշյալ հանդիպումների ժամանակ կողմերը խոսելու են  ղարաբաղյան հիմնախնդրի և թուրք-ադրբեջանական հարաբերություններում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի