Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական օծման և գահակալության 25-րդ տարեդարձն է․ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական օծման և գահակալության 25-րդ տարեդարձն է։ Թող Բարձրյալն Աստված երկար տարիների կյանք պարգևի Վեհափառ Հայրապետին, զորեղ պահի Հայաստանյայց մեր Սուրբ Եկեղեցին և օրհնի բարեպաշտ մեր ժողովրդին: Հավատով առ Աստված կարող ենք հաղթել բոլոր փորձությունները» ։