28 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

ԼՐԱՀՈՍ

Հայաստանի «ժողովրդավարությունը» դիմադրում է միութենական պետությանը՝ նրան տանելով կործանման

Ժաննա Ծառուկյանի «Մտորենք միասին» հեղինակային հաղորդաշարի հյուրն է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։ Քաղաքական գործչի հետ անդրադարձ է կատարվել Սանկ Պետերբուրգում կայացած ԱՊՀ երկրների ոչ պաշտոնական գագաթնաժողովին Նիկոլ Փաշինյանի մասնակցությանը՝ հաշվի առնելով այն կոշտ հռետորաբանությունը, որ վերջին շրջանում ներկայացնում է հայաստանյան իշխանությունը՝ ուղղված ռուս խաղաղապահների գործունեությանը և նոյեմբերի 9-ի համաձայնագրի պարտավորությունների չկատարմանը։ Բանախոսն ընդգծեց, որ […]

Ստացվում է՝ Լաչինի միջանցքը ռուս խաղաղապահների վերահսկողության տակ չէ. Փաշինյանը՝ Պուտինին (Տեսանյութ)

Այս պահին գլխավոր հարցը, ամենահրատապ խնդիրը Լաչինի միջանցքի ճգնաժամն է, Սանկտ Պետերբուրգում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանն ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Լաչինի միջանցքը գրեթե 20 օր փակ է։ Սա ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտին է Լեռնային Ղարաբաղում։ Եռակողմ հայտարարության համաձայն՝ Լաչինի միջանցքը պետք է գտնվի ռուս խաղաղապահների հսկողության ներքո, իսկ Ադրբեջանը երաշխավորում է ուղևորների, […]

Սուրեն Պապիկյանի հրամանով ԶՈՒ ամբողջ անձնակազմը ստացել է պարգևավճար. աննախադեպ է. ՊՆ խոսնակ

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով Զինված ուժերի ողջ անձնակազմը ստացել է պարգևավճար՝ մեկ պաշտոնային դրույքաչափի չափով: «ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով զինված ուժերի ամբողջ անձնակազմը ստացել է պարգևավճար՝ մեկ պաշտոնային դրույքաչափի չափով, ինչը, կարող եմ ասել, որ Զինված ուժերում աննախադեպ է», – «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ այս մասին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարության […]

Ադրբեջանն իր երկարաժամկետ նպատակներում ամրագրում է ՀՀ-ի նկատմամբ ամբողջական վերահսկողության հասնելը․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության  քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․   «Մինչ Հայաստանի իշխանությունը հայտարարում է, թե պատրաստ է Ադրբեջանի հետ տարածաշրջանային ապաշրջափակման և սահմանների դելիմիտացիա/դեմարկացիայի գործընթաց սկսելու, Ադրբեջանի նախագահի նախաձեռնությամբ ինստիտուցիոնալ բնույթ է ստանում «արևմտյան ադրբեջանի» պրոցեսը։   Ի՞նչ է սա նշանակում։ Ադրբեջանը հայտարարում է, որ ՀՀ ներկայիս տարածքը ևս պատկանում է […]

Առաջնային է հանրային ու պետական շահը. Ռուբեն Վարդանյանը հանդիպել է գործարարներին

Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը հանդիպել է առաքող և արտադրող ընկերությունների ղեկավարների հետ՝ տեղեկանալու Ադբրեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակում նրանց խնդիրների մասին, ինչպես նաև քննարկելու պարենային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր: Խորհրդակցության մասնակիցները պետնախարարին հավաստիացրել են, որ շրջափակման իրավիճակում իրենց համար առաջնային է հանրային ու պետական շահը, և պատրաստակամություն են հայտնել կառավարության […]

Քաղաքական թշնամությունն էլ է ծանր բան․ Աննա Մկրտչյան

ԱԺ «Պատիվ ունեմ»  խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․   «Այս նկարը մի քանի օր է տարածում էիք, բայց այլ տեսանկյունից(որի հետ էլ ամբողջությամբ համաձայն եմ եղել)։ Հիմա այս նկարը լրիվ այլ բովանդակություն է ստացել։ ԲԴԽ-ի ու դատական համակարգի անկախության «խորհրդանիշներն» են։ ԱԺ ամբիոնից անկախության, հակակոռուպցիոն պայքարի, ինքնավարության մասին երգողներն են, որ […]

ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովը տևել է ավելի քան 7 ժամ

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) առաջնորդները Սանկտ Պետերբուրգում սկսել են ավանդական ոչ պաշտոնական գագաթնաժողովը։ Հանդիպմանը մասնակցել են Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի ղեկավարները։ Մեկնարկից առաջ հյուրերից յուրաքանչյուրին ողջունել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

ՀՀ հանդեպ ճնշումներ նաև միութենական պետության մասով են գալիս, Հայաստանի ժողովրդավարությունը դիմադրում է և ստանում ռազմական տեսքով ճնշումներ․ ԱԽ քարտուղար

Առաջին ալիքի՝ Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ասել է. «Միութենական պետությունը ամբողջովին սուվերենության խախտումն է։ Հայաստանի օրակարգում միութենական պետության մեջ մտնելու օրակարգ չկա։ Հայաստանում ընթացող ժողովրդավարական գործընթացները սահմանափակում են այդ հարցը քննարկելու հնարավորությունը։ Հայկական կողմը միշտ էլ կառուցողական է եղել, նաև պատերազմից հետո, 2 տարվա ընթացքում կառուցողական է եղել։ Երևանը որևէ […]

«Ես եմ Արցախը» կարգախոսով ֆլեշմոբ. Արցախի կարատեիստների կոչը աշխարհին

Արցախի տարբեր ոճեր ներկայացնող կարատեի ֆեդերացիաները միավորվել են մեկ գաղափարի շուրջ` հանուն հայկական Արցախի։ «Ես եմ Արցախը» կարգախոսով անց են կացրել ֆլեշմոբ կյանքի ճանապարհը բացելու, մեր ինքնորոշման իրավունքին տեր կանգնելու և Արցախի կարատեիստների կոչը աշխարհին հասցնելու նպատակով։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

Ամենաընթերցված