20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Փողոցից իշխանության եկածներն արագ սովորեցին փափուկ կյանքին․ «Հրապարակ»

Փողոցից իշխանության եկածներն արագ սովորեցին փափուկ կյանքին, մոռացան հասարակ կյանքն ու դրան հավատարիմ մնալու խոստումները։ Նրանք ամենաանհեթեթ բացատրություններով արդարացնում են այն ճոխությունները, որ թույլ են տալիս իրենց մեր՝ հարկատուներիս հաշվին։ Կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ով 2018-ից հետո մետրոյով էր երթեւեկում, կառավարության երեկվա նիստում ընդունված որոշմամբ այսուհետ երթեւեկելու է ծառայողական մեքենայով, որի վրա փակցվելու է լուսային փարոսիկ։

Երեկ նրան հարցրինք՝ այդ ի՞նչ փոխվեց իր կյանքում, որ մետրոյով երթեւեկելու փոխարեն լուսային փարոսիկներով ամենագնացով է տեղաշարժվելու։

«Երբեմն խիստ անհրաժեշտություն է լինում տեղից տեղ տեղափոխվելու համար, այդ պատճառով դրա կարիքը կար»։ Կարելի է կարծել, որ 2018-ին տեղից տեղ չէին տեղափոխվում։ «2018 թ․ մետրոյում արված հայտնի լուսանկարից հետո հարցազրույցում ասել եմ, որ ծառայողական մեքենան բարձրաստիճան պաշտոնյայի համար խիստ անհրաժեշտ է, եւ ես օգտվելու եմ դրանից, որովհետեւ երբեմն ժամանակը շատ ավելի թանկ է»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ