29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

ԼՐԱՀՈՍ

«Խորհուրդ եմ տալիս գնել քիչ բայց որակյալ հագուստ». Աշխարհահռչակ Ջեյսոն Բասմաջյանը՝ Cerruti 1881-ի նոր կրեատիվ տնօրեն

Հայ աշխարհահռչակ դիզայներ Ջեյսոն Բասմաջյանը դարձել է իտալական  Cerruti 1881 ընկերության ստեղծագործական տնօրենը: Մինչ այդ դիզայները որոշ ժամանակ եղել է տղամարդկանց հագուստի Gieves & Hawkes ապրանքանիշի կրեատիվ տնօրենը (պատկանում է Trinity չինական ընկերությունների խմբին): Ջեյսոն Բասմաջյանն այսօր աշխարհի ամենապահանջարկված դիզայներներից մեկն է նորաձեւոթյան աշխարհում, գրում է aadmag.am-ը: Նրա հավաքածունները բաղկացած են համաշխարհային ամենահեղինակավոր բրենդերից: Cerruti […]

Ազատազրկված գնդապետի փոքրիկ դուստրը դիմել է նախագահին

Ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի դուստրը՝ 6 ամյա Սվետլանան նամակ է գրել ՀՀ նախագահին: Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում Վոլոդյա Ավետիսյանի որդին՝ Նորայր Ավետիսյանը, նշեց, որ դա երեխայի կամքն է, սակայն ընտանիքը չի պատրաստվում նամակը ուղարկել նախագահին: «Պարոն նախագահ, Ձեզ է դիմում Սվետլաննա Ավետիսյանը` Վոլոդյա Ավետիսյանի փոքր աղջիկը: Ցանկացած երեխա` այդ թվում նաև ես, իրավունք ունենք […]

ՀՀ ՊՆ-ն Ամանորի գիշերը կազմակերպում է զոհված ազատամարտիկների ծնողների և հարազատների այցելություն «Եռաբլուր»

ՀՀ պաշտպանության նախարարությունը Ամանորի գիշերը` դեկտեմբերի 31-ին, կազմակերպում է զոհված ազատամարտիկների ծնողների և հարազատների այցելություն «Եռաբլուր»  զինվորական պանթեոն: Ավտոբուսները կմեկնեն հետևյալ երթուղիներով.   Երթուղի 1-ին` Լամպերի գործարան – Մետրո «Բարեկամություն» – «Այրարատ» կ/թ-«Սասունցի Դավիթ» կայարան – «Հայրենիք» Կ/թ – «Եռաբլուր» զինվորական պանթեոն- Լամպերի գործարան: Մեկնումը` դեկտեմբերի 31-ին, ժամը 20.00-ին Լամպերի գործարանի մոտից:   Երթուղի 2-րդ` […]

Հովիկ Աբրահամյանը կողմ է սրտացավ քննադատությանը /վիդեո/

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն Ամանորի և Սուրբ Ծնունդի առթիվ ՀՀ կառավարության նիստերի դահլիճում տոնական ընդունելության է հրավիրել զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին: Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեությունը մշտապես լուսաբանելու, ինչպես նաև ակտիվ համագործակցության համար ԶԼՄ-ների մի շարք ներկայացուցիչների Հովիկ Աբրահամյանը պարգևատրել է ՀՀ վարչապետի հուշանվերով` անվանական ժամացույցով և խրախուսել ՀՀ վարչապետի շնորհակալագրով: Շնորհավորելով ներկաներին ամանորյա տոների առթիվ՝ կառավարության […]

Վրաստանը քայլեր կանի` աբխազների ու օսերի հետ հաշտվելու համար. Կվիրիկաշվիլի

Վրաստանի վարչապետի թեկնածու Գեորգի Կվիրիկաշվիլին հայտարարել է, որ Թբիլիսին համարձակ քայլեր կանի՝ Աբխազիայի ու Հարավային Օսիայի ժողովուրդների հետ հաշտվելու համար, գրում է sputnik georgia-ն: «Մեր ամենագլխավոր գերակայությունը կլինի հաշտության քաղաքականության ուղղությամբ քայլերի առավելագույն ուժեղացումը, փորձելու ենք էլ ավելի արիակամ քայլեր անել: Ժամանակը մեր դեմ է աշխատում, եւ մենք բոլորս պետք է դա գիտակցենք: Մենք տրամատրված ենք, որպեսզի ամբողջ […]

Քաղաքապետարանը հրավիրում է

Երևանի քաղաքապետարանը դեկտեմբերի 31-ին` ժամը 22-ին, երևանցիներին և մայրաքաղաքի հյուրերին հրավիրում է Հանրապետության հրապարակ`միասին դիմավորելու Ամանորը: Այս մասին հայտնում է քաղաքապետարանի լրատվական ծառայությունը: Ուրախ մթնոլորտն ու տոնական բարձր տրամադրությունը կապահովեն սիրված երգիչներն ու պարային համույթները, իսկ ճիշտ կեսգիշերին տարեմուտը կազդարարվի շքեղ հրավառությամբ: Ջերմությամբ, փոխադարձ սիրով ու բարձր տրամադրությամբ՝ միասին դիմավորենք Նոր տարին:

Նախագահը ներկա է եղել «Աստղիկ» ԲԿժի բացման արարողությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ներկա է գտնվել «Աստղիկ» բժշկական կենտրոնի բացման արարողությանը: Հանրապետության Նախագահը նորաբաց բժշկական կենտրոնում շրջայցի ժամանակ ծանոթացել է առողջապահական այդ հաստատության նոր մասնաշենքի հնարավորություններին, ինչպես նաև հին մասնաշենքի հիմնանորոգման ու արդիականացման ուղղությամբ կատարված աշխատանքներին, իրականացված ներդրումներին, բուժհաստատության կողմից մատուցվող ծառայություններին: Այս մասին հայտնում է նախագահականից: «Աստղիկ» բժշկական կենտրոնը, […]

Նախագահը ստորագրել է

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին, «Հայաuտանի Հանրապետության 2016-2018 թվականների պետական վիճակագրական աշխատանքների եռամյա ծրագիրը հաuտատելու մաuին», «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքները: Այս մասին հայտնում են նախագահականից:

Սահմանվել է խիստ հսկողություն

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հրամանով Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների ընթացքում` 2015 թվականի դեկտեմբերի 31-ից մինչև 2016 թվականի հունվարի 10-ը, նախարարությունում նախատեսվում է իրականացնել  հերթապահություններ` որպես պատասխանատուներ ընդգրկելով նախարարի տեղակալներին և վարչությունների պետ: Այս մասին հայտնում է առողջապահության նախարարության լրատվական ծառայությունը: Նշված ժամանակահատվածում քաղաքացիների բժշկական օգնությունն ու սպասարկումը պատշաճ ապահովելու նպատակով ուժեղացված հերթապահություններ են […]

Մահացել է Motorhead ռոք-խմբի հիմնադիր Իեն Ֆրեյզեր Կիլմիստերը

70 տարեկան հասակում մահացել է Motorhead ռոք-խմբի հիմնադիր Իեն Ֆրեյզեր Կիլմիստերը, որն ավելի հայտնի էր որպես Լեմմի: Այդ մասին տեղեկատվություն է տեղադրվել այսօր՝ խմբի Facebook-յան պաշտոնական էջում: «Մեր ընկեր Լեմմին այսօր մահացել է չափազանց ագրեսիվ քաղցկեղի դեմ կարճատեւ պայքարից հետո»,- ասված է հաղորդագրության մեջ: Երաժիշտներն առաջարկել են ի հիշատակ մահացածի «բարձրաձայն կատարել» Motorhead-ի երաժշտությունը, խմել եւ կիսվել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի