30 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ԼՐԱՀՈՍ

Դիտարկում է անցկացվել

Հունվարի 14-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի արևելյան ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ ՊԲ լրատվական ծառայությունը: ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Խրիստո […]

Աշոտ Մանուչարյանը բացահայտեց ձերբակալությունների պատճառը

«Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը այսօր  հրատապ հրավիրված ուսիլիսին անդրադարձավ Նորք-Մարաշում վնասազերծված խմբին անդամակցելու մեղադրանքով «Տիգրան Մեծ» ջոկատի ռազմական խորհրդի անդամ Վլադիմիր Առաքելյանի և «Հայրենիք և պատիվ» կուսակցության  նախագահ Գառնիկ Մարգարյանի ձերբակալություններին: «Վերջին խայտառակությունը այդ հայտնի խումբն է և դրա հետ կապված ձերբակալությունները: Նախ շատ արագ հայտնի դարձավ, որ խումբը գտնվում է անվտանգության մարմինների վերահսկողության […]

«Ես էլ եմ իշխանություն». Երցյանը «տհաճ» հարցերից

Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ ինքը մարզպետների հետ որևէ խնդիր չունի եւ բացառեց, որ որևէ մարզպետ կարող է չկատարել իր հրահանգը. «Կարծում եմ՝ դուք դրան չեք հավատում. ճանաչելով ինձ՝ չեմ կարծում, որ ինչ-որ մեկը մտածի, որ ստորաբաժանման ղեկավարն իմ հանձնարարականը չկատարի»: Նախարարը հերքեց […]

Պոլիկլինիկաները կաշխատեն հատուկ ռեժիմով

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ առաջիկա շաբաթ և կիրակի օրերին՝ հունվարի 16-ին և 17-ին, քաղաքապետարանի ենթակայության ամբուլատոր-պոլիկլինիկական բոլոր հաստատությունները կրկին կաշխատեն հատուկ ռեժիմով՝ առավոտյան ժամը 10:00-ից մինչև 17:00-ն: Նույն աշխատակարգով կաշխատեն նաև տեղամասային բժիշկները և մանկաբույժները: Այս մասին տեղեկացնում է քաղաքապետարանի լրատվական ծառայությունը:

«Դրական քննարկում ունեցանք»

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հանդիպել է Եվրոպայի հարցերով պետնախարար Դեւիդ Լիդինգթոնի հետ, նրանք քննարկել են ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը: «Շատ դրական քննարկում ունեցանք դեսպան Ուորլիքի հետ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղության գործընթացի վերաբերյալ»,-«Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Լիդինգթոնը:  

Համաճարակ չկա. նախարարը պարզաբանեց /վիդեո/

«Վերջին 20 օրերի ընթացքում զգալի ակտիվություն կա՝ սուր շնչառական հիվանդությունների մասով, որը կապված է  տարածաշրջանում հիվանդությունների բարձրացումով, և  դա հայտարարված է առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից: Բացասական դեր են խաղացել նաև  եղանակի ցուրտ լինելը և ոչ աշխատանքային օրերը»,-այսօր  Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց  Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: Նախարարը փաստեց, որ տոնական օրերին էլ պոլիկլինիկաները […]

Հնարավոր չէ. նախարարը ռուսական գազից հրաժարվելու մասին

Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը կառավարության այսօրվա նիստից հետո լարգորղների հետ զրույցում նկատեց, որ  հնարավոր չի համարում ռուսական գազից հրաժարվելն ու միայն Իրանից գազ գնելը: Նախարարը հարցին շատ կարճ պատասխան տվեց.«Հնարավոր չէ»: «Մենք Իրանից այսօր գազ ստանում ենք, Երևանի ՋԷԿ-ում կառուցելու ենք նոր էներգաբլոկ և նախատեսում ենք լրացուցիչ գազ ստանալ Իրանից, որպեսզի փոխարենը […]

Քոչարյանը անդրադարձավ Համայն Ռուսիո պատրիարքի հայտարարությանը

Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար  Շավարշ Քոչարյանն այսօր՝ հունվարի 14-ին  կառավարության այս տարվա առաջին  նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Համայն Ռուսիո պատրիարք՝ Կիրիլի հայտարարությանը, թե Օսմանյան Թուրքիայում քրիստոնյաներ չեն ոչնչացվել: Քոչարյանը այդ արտահայտությունը մեկ բառով որակեց՝ անհաջող: Հարցին, թե դա կարո՞ղ է ազդել հայ-ռուսական հարաբերությունների վրա, Շավարշ Քոչարյանը պատասխանեց. «Դրանից հետո եղավ իրենց մամուլի խոսնակի […]

Էդուարդ Շարմազանովն այցելել է Ռիգայի հայկական եկեղեցի

Աշխատանքային այցով Լատվիայի Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Լատվիա պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը Բալթյան երկրներում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արա Այվազյանի եւ Լատվիայի հայկական համայնքի ներկայացուցիչների ուղեկցությամբ հունվարի 13-ին այցելել է Ռիգայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցի: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի աշխատակազմից: ԱԺ փոխնախագահը Լատվիայի հայկական համայնքի ներկայացուցիչների […]

Հայ պատգամավորն առաջարկել է թուրքական անձնագրերից հանել կրոնի մասին տողը

Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) հայազգի պատգամավոր Գարո Փայլանը առաջարկել է թուրքական ինքնության քարտերից հանել կրոնի մասին տեղեկության տողը և դադարեցնել «ազգության կոդի» կիրառումը, գրում է Ermenihaber.am-ը: Թուրքիայի մեջլիսում տեղի ունեցած քննարկումների ժամանակ ելույթ ունեցած Փայլանը նշել է, որ պետական մարմիններում ինքն անձամբ բազմաթիվ անգամ խտրական վերաբերմունքի է արժանացել ինքնության քարտում կրոնի դաշտում քրիստոնյա նշված […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

Ամենաընթերցված