Հայաստանը և Արցախը`«MITT’2016» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսում
Հայաստանի զարգացման հիմնադրամի աջակցությամբ 14 ընկերություններ մեկ միասնական տաղավարով մարտի 23-26-ը Հայաստանի և Արցախի զբոսաշրջային գրավչությունները ներկայացնում են Մոսկվայում տեղի ունեցող «MITT’2016» զբոսաշրջային ամենամյա միջազգային ցուցահանդեսում: Ցուցահանդեսին այս տարի մասնակցում են ավելի քան 1800 ընկերություններ 192 երկրից:
«MITT»-ն աշխարհի 5 խոշորագույն զբոսաշրջային ցուցահանդեսներից մեկն է: Անցած տարի՝ «MITT՛2015»-ի արդյունքում, Հայաստանը ներկայացնող 14 զբոսաշրջային ընկերությունները 43 պայմանագիր են կնքել և սպասարկել հավելյալ 23 զբոսաշրջային խումբ: Նման հաջողությունները «MITT»-ն շատ լավ հարթակ են դարձնում Հայաստանի ու Արցախի զբոսավայրերի առավելությունները ներկայացնելու համար, և ուղղված են ամրապնդելու ու խթանելու Հայաստանի և Արցախի՝ որպես զբոսաշրջային գրավիչ երկրի կայուն և զարգացող վարկանիշը:
Ցուցահանդեսը նաև մասնավոր հատվածի համար լավ հարթակ է` գործարար կապերի հաստատման, գործընկերների ու հաճախորդների հետ նորպայմանագրերի կնքման, ինչպես նաև ներգնա զբոսաշրջության ծավալների խթանման համար: Մեր մասնակցությունը նպատակ ունիառավելագույնս իրացնելզբոսաշրջային ոլորտում առկա հայ-ռուսական համագործակցության մեծ ներուժը»,- նշել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատրյանը:
Հայաստանը և Արցախը ներկայացնող ընկերություններն են՝ «Ջի2էյ», «Վարդանուշ Գրէնդմա», «Ամթրավել», «Վիզավի Տուր», «Ինտուր», «Օպերա Տուր», «Արմենիա Թրավել + Մ», «Լոռե Գրուպ», «Թուֆենկյան Հոսփիթալիթի», «Արմենիա Մարիոթ», «Արարատ Տուր», «Վիվառո Գեյմ», «Պանորամա Ռեսորթ», «Ջերմուկի Նոր Կյանք»։ Զբոսաշրջային ընկերություններից բացի, ցուցահանդեսին մասնակցում և գործարար առաջարկներ են ներկայացնում հյուրանոցային, ավիացիոն, առցանց ամրագրման բիզնեսը ներկայացնող ընկերությունններ: