Խնամակալության և հոգաբարձությանն առնչվող հարցեր են քննարկվել

Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն` աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի և մայրաքաղաքի վարչական շրջանների խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների նախագահների մասնակցությամբ: Խորհրդակցությունը վարող Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Իդա Խաչատրյանը ներկայացրել է ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված երեխաների խնամքի տրամադրման, բնակչության սոցիալական պաշտպանության ընդհանուր տիպի և հատուկ հաստատություններ երեխաների որդեգրման կարգերում […]