Ստեփանակերտում հարգել են սումգայիթյան ջարդերի անմեղ զոհերի հիշատակը (ֆոտո)

Երեկ, վաղ առավոտից հարյուրավոր մարդիկ քայլել են դեպի Ստեփանակերտի հուշահամալիր` իրենց հարգանքի տուրքը մատուցելու 28 տարի առաջ Սումգայիթ քաղաքում ազերիների կողմից իրականացված ոճրագործության հետևանքով զոհված անմեղ զոհերի հիշատակին: Ինչպես հաղորդում է «Արցախպրես»-ը՝ ի հիշատակ սումգայիթյան ջարդերի անմեղ զոհերի` հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հանդիսապետությամբ հոգեհանգստյան կարգ է մատուցվել: Հուշահամալիր են այցելել նաև […]