13 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

ԼՐԱՀՈՍ

ԼՂՀ վարչապետը հանդիպումներ է ունեցել Լիբանանում

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը մարտի 14-ին մի շարք հանդիպումներ էունեցել Լիբանանում՝ հայկական համայնքի տնտեսական, կրթական և քաղաքական շրջանակների հետ: «Արցախ Րութս Ինվեսթմընթ» ընկերության բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովում դիմելովներկաներին՝ Ա. Հարությունյանը գոհունակություն է հայտնել ընկերության կողմից նախորդ տարիներինԱրցախում կատարված աշխատանքներից, որոնք ընդգրկել ենմիլիոնավոր դոլար ներդրումներ: «Ուրախ եմ, որտարեցտարի աճում է թե՛ շահառուների, թե՛ բաժնետերերի թիվը, […]

Վենետիկի հանձնաժողովին կոչ են անում լռել /վիդեո/

Այսօր Ազգային ժողովում Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչները հանդիպում են ունեցել խմբակցությունների հետ`  լսելու վերջիններիս  առաջարկներն ու դիտարկումները Ընտրական օրենսգրքի վերաբերյալ: Հանդիպման ընթացքում Լևոն Զուրաբյանը բարձրաձայնել է Ընտրական օրենսգրքի նախագիծն առանց ընդդիմության հետ քննարկման հանձնաժողով ուղարկելու հարցը: Այս մասին վերջինս ասաց  ԱԺ-ում ՝ լրագրողների հետ հարց-պատասխանի ընթացքում: «Մեր կարծիքով` Վենետիկի հանձնաժողովը պետք է զերծ մնա որևէ մեկնաբանության կամ […]

ԱՄՆ Կոնգրեսը Սիրիայում տեղի ունեցած դեպքերը Ցեղասպանություն ճանաչեց

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ «Ռուսաստանի կողմից՝ իր զորքերը Սիրիայից դուրս բերելու որոշումից ժամեր անց ԱՄՆ Կոնգրեսը երկու կարևոր բանաձևեր է ընդունել Սիրիայի վերաբերյալ: Ուշ երեկոյան միաձայն ընդունվեց Սիրայում տեղի ունեցած քրիստոնյաների և այլ կրոնական խմբերի, քրդերի, ասորիների և այլ ազգերի մասսայական սպանությունները` որպես Ցեղասպանություն, մարդկության դեմ ուղղված հանցագործություն և ռազմական հանցագործություն […]

Մարտի մեկի էջը չի կարող փակվել. Ռուսատմյանը` Օսկանյանին /վիդեո/

«Երբ ինչ-որ նոր քաղաքական ուժ է ստեղծվում, առաջին իմ զգացողությունն այն է, որ հաջողություն իրենց մաղթենք, որ տվյալ ուժը իսկապես կարողանա կայացնել մեր քաղաքական դաշտը, բայց ես կարծում եմ մեր քաղաքական դաշտը հագեցած է քաղաքական գործիչներով, ուժերով:Ամեն դեպքում ես գնահատում եմ պարոն Օսկանյանի անցած ճանապարհը: Նա իսկապես փորձառու պետական քաղաքական գործիչ է, ես իրեն միայն […]

Անձնագրային և վիզաների վարչության պետը զգուշացնում է

Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը ֆեյսբուքյան հանրագրում կոչով է հանդես եկել. «Բազմիցս է նշվել նույնականացման քարտերի առավելությունները: Ներկայումս որպես հայեցակարգային մոտեցում համարվում է էլեկտրոնային քվեարկության միակ փաստաթուղթը նախատեսել նույնականացման քարտը (կրկնում եմ. այն դեռևս հայեցակարգային մոտեցում է): Կոչ եմ անում բոլորին դիմել և ստանալ նույնականացման քարտ հետագայում հնարավոր հերթերից խուսափելու համար: Բացի այդ՝ նույնականացման […]

Ժամկետային զինծառայողի մահվան դեպքով կատարվել է դիակի արտաքին զննում

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ժամկետային զինծառայողի մահվան դեպքի առթիվ: Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունը: Նախնական տվյալներով` 14.03.2016թ.` ժամը 16-00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքում, կզակի շրջանում ստացած մահացու հրազենային վիրավորումով, հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Կամո […]

Սպառողը ստրուկ չէ /վիդեո/

Մարտի 15-սպառողների իրավունքների պաշտպանության օրն է : Սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանը ցանկանում է, որ այս օրը նշվի այլ տոների նման: Այս մասին ասաց նա «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ «Մենք չպետք է ունենանք ստրուկի հոգեբանություն, որ մեզ ինչ մատուցեն՝ մենք դա ստանանք, այլ իմանանք, որ սպառողը ամբողջ աշխարհում համարվում է շուկայի թագավորը: […]

Երեւանի պատմական շերտը պետք է պահպանել. Նարեկ Սարգսյան

Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում Երեւանում անցկացվող  «Վերանայել քաղաքը՝ միասին ավելի լավ ապրելու համար» խորագրով համաժողովի ժամանակ այսօր ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը հայտարարել է, որ խորհրդային դարաշրջանում Հայաստանում կառուցված շենք- շինությունները մաշվել են, իրենց դարն ապրել են: Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության, ՀՀ արտաքին գործերի և Քաղաքաշինության նախարարությունների կողմից անցկացվող համաժողովում քաղաքաշինության նախարարը նշեց, որ այդ շենքերն անգամ իրենցից […]

ԱՄՆ դեսպանատունը նոր պայթյուն է կանխատեսում Թուրքիայում

ԱՄՆ-ն Թուրքիայում գործող ամերիկյան ընկերություններին նախազգուշացրել է մարտի 20-ին հավանական ահաբեկչական հարձակման մասին: Այս մասին տեղեկացնում է, թուրքական «Haberler» լրատվական կայքը՝ հիշեցնելով, որ ԱՄՆ-ի դեսպանատունը մարտի 13-ին Անկարայի Քըզըլայ շրջանում տեղի ունեցած ողբերգությունից 2 օր առաջ նախազգուշացրել էր իր քաղաքացիներին հավանական պայթյունի մասին, գրում է Ermenihaber.am-ը: Ամերիկյան կապիտալով գործող կազմակերպություններին ուղարկված նամակում դեսպանատունը հորդորում է […]

Կմաքրվի Դեբեդի ափերը

Ալավերդու քաղաքապետարանր, «Թումանյան աշխարհ» զբոսաշրջային կենտրոնը, «Նոր Ալավերդի» հասարակական կազմակերպությունն ու Ալավերդու Օրհուս կենտրոնը մարտի 19-ին կիրականացնեն Դեբեդ գետի ափերը մաքրելու բնապահպանական նախաձեռնությունը: Ինչպես հայտնում են Ալավերդու քաղաքապետարանից նախատեսվում են գետի ափերից չորացած մացառների ու աղբի հեռացման աշխատանքներ: Մաքրման աշխատանքները կկատարվեն Սանահին կայարան թաղամասից մինչև նախկին ավտոկայան ընկած Դեբեդի ափամերձ հատվածներում: Կազմակերպիչները նաեւ հորդորել են […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի