21 Հունիսի, Կիրակի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Այս մեդալը բարձր արդյունք էր ինձ համար. Լիլիթ Մկրտչյան

Եվրոպայի հրաձգության առաջնությունում վազող թիրախ` խառը վազք երիտասարդ աղջիկների մրցապայքարում արծաթե մեդալակիր Լիլիթ Մկրտչյանը մեծ արդյունք է համարում Եվրոպայի փոխչեմպիոնի կոչումը: ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքի թղթակցի հետ զրույցում Լիլիթ Մկրտչյանն ասել է,- «Մենք տեխնիկական շատ խնդիրների բախվեցինք: Նախ՝ իմ օպտիկան անընդունելի էր նրանց համար, փոխեցինք և տեղադրեցինք այլ օպտիկա, որն ապահովության համար տարել էինք մեզ հետ: […]

Արմեն Ալավերդյանը չցանկացավ մեկնաբանել

Ինչպես հայտնել ենք, Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց՝ չի բացառում, որ շաքարավազի ներկրման ոլորտին օրենքով մենաշնորհ կտրվի: Լրագրողներն այս խնդրի վերաբերյալ հարց ուղղեցին ՊԵԿ փոխնախագահ Արմեն Ալավերդյանին: ՊԵԿ փոխնախագահն պատասխանեց՝ ինքը չի կարող մեկնաբանել այդ հարցը, քանի որ քաղաքականությամբ չի զբաղվում:

Ջուր չի լինի

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 1-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի՝ Մայիսյան փողոցի, Սարյան փող. 26-ից-41, Բուզանդի փող. 83-ից-107, Ամիրյան փող. 17-ից-80 համարների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Պուտինն այցելել է Աֆոն /վիդեո/

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այցելել է հունական Աֆոն լեռ՝ ռուսական վանական միաբանության առկայության հազարամյակի առիթով։ Այստեղ Պուտինը հայտարարել է, որ Սուրբ լեռան վրա «ուղղափառ աշխարհի համար շատ կարեւոր եւ շատ անհրաժեշտ բան է տեղի ունենում», որը կապված է հասարակության բարոյական հիմքերի ամրապնդման հետ: Իր այցի ընթացքում Պուտինը Սուրբ Աստվածամոր Վերափոխման տաճարում ներկա է եղել նաեւ կարճ ժամերգության:

Դանակահարություն Կապանում

Մայիսի 29-ին՝ ժամը 00.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Կապանի բաժնում hաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի շրջանի աջ կեսի և ձախ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 1983 թ. ծնված Եղիշե Հ.-ն, որը, ըստ բժշկի տեղեկանքի` ի վիճակի չի եղել բացատրություն տալու: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից։ Նույն օրը՝ ժամը 02.45-ին, 1966 թ. […]

Մեկնարկել է Առնո Բաբաջանյանի 95-ամյակին նվիրված համերգաշարը

Մոսկվայում մայիսի 28-ին մեկնարկել է հայ մեծանուն կոմպոզիտոր եւ դաշնակահար, ԽՍՀՄ եւ ՀՀ ժողովրդական արտիստ Առնո Բաբաջանյանի ծննդյան 95-ամյակին նվիրված «Քանի դեռ հիշում եմ, ապրում եմ» խորագրով համերգաշարը: Այս մասին տեղեկանում ենք ՌԴ-ում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունից։ Համերգի բացման իր խոսքում ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը նշել է, որ մեծանուն հայ կոմպոզիտորի թողած երաժշտական ժառանգությունը […]

ԵԱՏՄ-ն ավելի շատ քաղաքական կառույց է, քան տնտեսական. Ալեքսանդր Իսկանդարյան

  «Կովկասի ինստիտուտ»-ի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը ինստիտուտի կազմակերպած «Կովկաս 2015» միջազգային գիտաժողովում ասաց՝ 2015 թվականը Հայաստանի համար հետաքրքիր ու կարեւոր տարի էր` եւ ներքին, եւ արտաքին քաղաքականության տեսանկյունից: Ըստ քաղաքագետի՝ Հայաստանի համար քաղաքական տարին սկսվեց հունվարի 2-ին, երբ Հայաստանը պաշտոնապես անդամակցեց ԵԱՏՄ-ին: Քաղաքագետի  կարծիքով ԵԱՏՄ-ն  ավելի շատ  քաղաքական կառույց է, քան տնտեսական: 2015 թվականի արտաքին […]

Կյանքից հեռացել է Մհեր Դավոյանը

Ծանր հիվանդությունից հետո մահացել է բանաստեղծ Ռազմիկ Դավոյանի որդին՝ Մհեր Դավոյանը: Մհեր Դավոյանի հոգեհանգիստը տեղի կունենա վաղը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում։ Henaran.am-ը ցավակցում է Մհեր Դավոյանի ընտանիքի անդամներին և հարազատներին:

Փալմիրայում ԻՊ-ի կողմից սպանված տեղացիների ընդհանուր գերեզման է հայտնաբերվել /վիդեո/

Փալմիրայում հայտնաբերվել է Իսլամական պետության ահաբեկիչների կողմից սպանված տեղացիների ընդհանուր գերեզմանոց։ Գերեզմանոցում առնվազն 150 հոգու դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքներով։ Նշվում է, որ նրանք բոլորը խաղաղ բնակիչներ են եղել։ Դեպքի վայրում աշխատում են դատաբժշկական փորձագետները։

Ծառահատումից մինչեւ ապօրինի որս

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության  կիրառած պատժամիջոցներից  հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել2,31մլն.դրամ ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից 23-23.05.2016թ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների քննության արդյունքում  կայացվել է 1.42մլն.դր.  ընդհանուր գումարի վարչական տուգանքի 23 որոշում և հաշվարկվել 205.87 հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված  վնաս: Մասնավորապես`  Բուսական աշխարհի պահպանության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

Ամենաընթերցված