26 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Էս նվաստացուցիչ գործընթացը պիտի հասկանանք. Նաիրա Զոհրաբյան

‹‹Վերջերս ինձ դիմել են բազմաթիվ քաղաքացիներ՝ Վիզայի կենտրոնից բողոքելով:

Հանգստանալու գնալ ցանկացողները մի Գողգոթա են անցնում, նվաստացնող մի պրոցես:  Մեր  հայրենակիցներին մի ժամ են նշանակում, մտցնում մի սենյակ՝ ծծկեր երեխայից սկսած: Մարդիկ էլ պիտի  այդ նվաստացման Գողգոթան անցնեն: Դա տևում է մի քանի ժամ››, – ԱԺ-ում հայտարարությունների ժամին ասաց  ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:

Վերջինս նշեց՝ երբ իրեն պատմել են այս ամենի մասին, շատ է զարմացել և, միաժամանակ, զայրացել:

‹‹Մենք պիտի այդ մասին խոսենք: Մարդկանց գործերը սկրեպով ամրացնելու ու դեսպանատուն ուղարկելու համար փող են ուզում: Սկրեպի գինն են ուզում՝ մոտավոր մի 12 000 դրամ: Մի հատ էլ դեսպանատանն են այդ նվաստացնող պրոցեսն անցնում: Հետո գալիս են Վիզայի կենտրոն: Էս նվաստացուցիչ գործընթացը պիտի հասկանանք: Ոչևէ մեկն իրավունք չունի նվաստացնել մեր քաղաքացուն››, – ասաց Զոհրաբյանը:

 

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ