07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ԼՐԱՀՈՍ

Հայաստանում ՌԴ դեսպանությունը ցավակցել է

Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանությունը ցավակցել է ապրիլի 25-ի երեկոյան Երևանի Հալաբյան փողոցում ավտոբուսի պայթյունի հետևանքով զոհվածների ընտանիքներին ու մերձավորներին: Այս մասին տեղեկացնում է  ՌԴ դեսպանատան լրատվական ծառայությունը: Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչությունը շուտափույթ ապաքինում է մաղթել վիրավորներին ու տուժածներին:

ՊԲ-ն լիարժեքորեն տիրապետում է իրավիճակին. Շարմազանով

Այսօր ԱԺ երթական քառօրյայի սկզբում ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը խոսեց ղարաբաղաադրբեջանական շփման գծում այս գիշեր տեղի ունեցած ինտենսիվ հրետակոծության մասին: Հիշեցնենք, այդ հրետակոծության հետևանքով հայկական կողմն ունի երկու զոհ: «Երեկ երեկոյան և այսօր առավոտյան իրավիճակը լարված է եղել շփման գծում: Ադրբեջանը, նենգորեն խախտելով Մոսկվայում ապրիլի 5-ին ձեռք բերված բանավոր պայմանավորվածությունը կրակի դադարեցման մասին, հրետանու բոլոր […]

100 տոկոս համոզված եմ, որ ահաբեկչություն է. ականատես /վիդեո/

«Շատ ուժեղ պայթյուն էր: Մտածեցի մեքենան պայթեց, հետո պատուհանի ապակիները մեծ աղմուկով թափվեցին: Չեմ ուզում մտքերս բարձրաձայնեմ, բայց մի տեսակ տարօրինակ ալիք էր ու նույն գծի վրա գտնվող պատուհաններից մեկը պայթել է, մյուսը ոչ»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հալաբյան 11 շենքի բնակչուհի  Հռիփսիմե Գրիգորյանը: Բնակիչները անհանգստացած են. «100 տոկոս համոզված եմ, որ ահաբեկչություն է»,-ասաց տարեց մի […]

Հանքային ջրերի արտադրության ծավալներն աճել են. ՀՀ ԱՎԾ

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝  Հայաստանում հանքային ջրերի արտադրության ծավալներն աճել են: Այսպես, այս տարվա հունվար-փետրվար ամիսներին Հայաստանում արտադրվել է 4 461.7 հազար լիտր հանքային ջուր, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արտադրության ծավալներն աճել են 20.5%-ով: Միևնույն ժամանակ, ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱՎԾ-ից, 11%-ով աճել են նաև աղբյուրի ջրի արտադրության ծավալները: Եթե 2015թ-ի […]

Ով ուզում է գալիս է, երկիրը թալանում. բոյկոտ եւ թեժ կրքեր Ազգային ժողովում

Այսօր ԱԺ-ում  «Հրազդան ցեմենտ» գործարանին հարկային վճարների, սոցիալական ապահովագրության վճարների պարտքերից ազատելու արտոնություն տալու նախագծի քննարկմանը ԲՀԿ, ՕԵԿ, ՀԱԿ պատգամավորները տաքացան: ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը  հայտարարեց. «Տույժերը հանելը վաճառքի հետ կապ չունի: Վաճառքը կարելի է իրականացնել, տույժերն էլ  չհանել: Սա խայտառակություն է: Ինչ  որ մեզ ներկայացվում է, սուտ է: Տույժերը պետք է վճարի Միխայիլ Բաղդասարովը: […]

Իտալական «Rai TV» -ն Թուրքիայի ճնշմամբ եթերից հանել է «Հայոց ցեղասպանություն» վավերաֆիլմը

Թուրքիան խոչընդոտել է իտալական հեռուստաալիքի եթերում Հայոց ցեղասպանության մասին պատմող վավերագրական ֆիլմի ցուցադրությունը, գրում է Ermenihaber.am-ը: BBC-ի  թուրքական ծառայության Հռոմի թղթակից Օզգյու Փընարի լուրի համաձայն՝  վավերագրական  ֆիլմը ապրիլի 16-ին հանվել էր իտալական պետական «RAi» հեռուստաընկերության եթերից: Այս հանգամանքը հարուցել էր տեղի հայ համայնքի զայրույթը: Հռոմի հայ համայնքի և Իտալիայում Հայաստանի ներկայացուցչության բողոքին տեղի տված «Rai»-ին […]

«Որոշ սոխակներ սկսել են անկապ դայլայլել… »

Ազատամարտը իշխանության և ընդդիմադիր հավակնություններ ունեցող որոշ անձանց հաշվիներ մաքրելու հարթակ չէ: Ցավալի է, երբ որոշ սոխակներ չկորցնելով պատեհ պահը սկսել են անկապ դայլայլել… Երբ սկսում եմ ուշադիր լսել նրանց մտքերը՝ հասկանում ես մի բան. ստեղծվել է իրենց համար բարենպաստ վիճակ՝ կուկատկված մաղձը թափելու համար: Եթե որևէ մեկին թվում է, թե ինքն ավելի հայրենասեր է, […]

Սահման մեկնած կամավորներին ազատում են աշխատանքից

Ուրեմն նայեք ինչ ա կատարվում … ես չեմ դադարում զարմանալ … ինֆորմացիաս հստակ ա , դիմում եմ իմ բոլոր մեդիա֊ընկերներին` հետազոտելու ու խնդիրը բարձրացնելու խնդրանքով ։  Մեր կամավորները, որոնք էս պահին ու արդեն երկար ժամանակ իրենց կյանքը վտանգելով, տուն֊տեղ թողած` սահմանին կանգնած մեր կյանքն են պաշտպանում, ովքեր չեն աշխատում պետական հիմնարկություններում ( պետականի դեպքում զինկոմիսարիատից […]

Հալաբյան փողոցում տեղի ունեցած ավտոբուսի վթարի մասին մանրամասներ կհայտնեն

Պատգամավորներն անհանգստացած են  երեկ Հալաբյան փողոցում տեղի ունեցած ավտովթարից տուժածների համար: Քիչ առաջ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ զրուցել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի և ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի հետ: Շարմազանվը նշեց, որ վերջիններս խոստացել են մանրամասներ հայտնել դեպքի վերաբերյալ, որի մասին ԱԺ փոխխոսնակը կհայտարարի նիստի ընթացքում:  

Թշնամու արկակոծությունից Մարտակերտում ավերածություններ են եղել. Արտակ Բեգլարյան

ԼՂՀ վարչապետի մամուլի քարտուղար Արտակ Բեգլարյանը Ֆեյսբուկյան իր հարթակում գրառել է, որ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ իրականացված արկակոծության հետևանքով Մարտակերտի բնակավայրերում ավերածություններ են եղել: «Ամբողջ գիշեր Մարտակերտի ուղղությամբ թշնամին մի քանի տեղերից կրակում էր: Արկերի ընկած տեղերից պարզ երևում է, որ նրանք թիրախ էին ընտրել հենց խաղաղ բնակչությանը, քանի որ ավերածությունները եղել են հիմնականում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի