«Բժիշկներն ինձ երկրորդ կյանք են պարգևել». շարքային Արման Ավետիսյան

Մայիսի 6-ին Երևանի Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մեծարման և խրախուսման արարողություն էր։ Պարգևատրվել են ապրիլին ղարաբաղա-ադրբեջանական սահմանագծում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ մասնագիտական պարտքը կատարած բժիշկներ, Հայրենական մեծ պատերազմի բժիշկ-վետերաններ, ինչպես նաև մարտական գործողությունների ժամանակ խիզախությամբ աչքի ընկած զինծառայողներ։ Միջոցառումը կազմակերպել էին ՀՀԿ Երիտասարդական կազմակերպությունը և «Առողջապահության կազմակերպիչների միավորում» ՀԿ-ն։ Մինչ միջոցառման մեկնարկը ներկաները ծաղիկներ են խոնարհել ԵՊԲՀ-ի Հաղթանակի հուշաքարի մոտ։ ՀՀԿ […]