Բասկետբոլի Հայաստանի երիտասարդական թիմը հաղթեց Բուլղարիային և ավարտեց ելույթները Եվրոպայի առաջնությունում
Բասկետբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականը երրորդ հաղթանակը տոնեց Եվրոպայի առաջնությունում: Եվրոպայի առաջնության B դիվիզիոնի հերթական խաղում Հայաստանի հավաքականն ուժերը չափում էր Բուլղարիայի թիմի հետ: Երիտասարդական հավաքականը, Եվրոպայի առաջնության վերջին խաղում 65:61 հաշվով հաղթելով բուլղարացիներին, գրավեց 17-րդ տեղը: Հունական Կալխիդա քաղաքում ավարտվեցին Եվրոպայի երիտասարդների առաջնության B դիվիզիոնի հանդիպումները:





































