06 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

ԼՐԱՀՈՍ

Խորենը թուրքի գնդակից փրկվեց՝ զոհվեց հայի մեղքով

19 ամյա Խորենի զոհվելու փաստը հարազատները չեն կարողանում ընդունել: Ցավը ահավոր է, խեղդող, քանի որ բազմաթիվ երազներ ունեցող Խորեն Դերենիկի Հարությունյանը  սպանվել է ծառայակցի մեղքով: «Ծառայակիցը սպանեց մեր հրաշք տղուն ու անունը դրվեց դժբախտ դեպք: Խորենը ուրիշ տեսակ էր, պարզ, մաքուր ու շատ հայրենասեր»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց զոհված զինծառայողի քեռու կինը՝ Մարինե Փանոսյանը: Խորեն […]

Թուրքիայի նոր վարչապետի ելույթը «քնաբեր» ազդեցություն է գործել ներկաների վրա /ֆոտո/

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ – AKP) խորհրդարանական խմբակցության նիստի ժամանակ ուշագրավ իրավիճակ է ստեղծվել: Նորանշանակ վարչապետ և ԱԶԿ-ի նոր առաջնորդ Բինալի Յըլդըրըմի նախագահությամբ գումարված խմբակցական նիստին ներկաները քնել են կուսակցապետի անէնտուզիազմ ելույթի ընթացքում: Ինչպես նկատում է «Sözcü» թերթի կայքը՝ Էրդողանի և Դավութօղլուի ելույթների համեմատ՝ ունկնդիրներն առանձնապես բուռն արձագանք չեն ցուցաբերել և չեն […]

Մեծ փողեր փողոցում. Իրավունք

Հավանաբար, Զարուհի Փոստանջյանին դուր է եկել Եհովայի վկաների աշխատելաոճը, եւ նա որոշել է ընդօրինակել այն: Ինչպես հաղորդում են մեր ընթերցողները, օրերս Զարուհի Փոստանջյանը թռուցիկնե­րի մի տրցակ ձեռքին մոտենում էր փողո­ցում քայլող կամ նստած մարդկանց եւ առաջարկում հավաքագրվել` որպես ընտ­րական հանձնաժողովների անդամ: Դրա դիմաց նա առաջարկում էր բավականին մեծ գումարներ վճարել, կախված նրանից, թե որ մակարդակի […]

Պարենային ճգնաժամ կունենանք

‹‹Պետությունը պետք է անի բոլոր հնարավոր քայլերը կարկուտից տուժած գյուղացուն աջակցելու համար։ Սահմանամերձ գյուղերում էլ է կարկուտ  տեղացել, բայց գյուղը սահմանամերձ  էլ որ չլինի, պետք է ասել՝  է՛լի մեր գյուղացին հիմա ծանր վիճակում է հայտնվել։  Բոլորս ենք բարձրաձանում այդ մասին։ Գյուղացին վարկային ծանր բեռի տակ է։ Կլիմայական աղետների ժամանակ է՛լ ավելի խոցելի վիճակում է հայտնվում […]

Անհանգիստ ամառ. Հրապարակ

Հայաստանի Երկրորդ նախա­գահ Ռոբերտ Քոչարյանին հունիսի 14-ի գիշերը տեսել են «Զվարթնոց» օդանավակայա­նում` Աթենքի չվերթի օդանավում: Փորձեցինք Քոչարյանի ուղեւորության մասին մանրամասներ իմանալ նրա գրա­սենյակի ղեկավարից’ Վիկտոր Սողոմոնյանից: Նա փոխանցեց, որ Քոչարյանը տիկնոջ հետ գի­շերը մեկնել է Աթենք: Գործնական, թե հանգստի նպատակներով չմանրամասնեց, փոխանցեց «մասնավոր» այցով: Վիկտոր Սողոմոնյանը նշեց, որ առհասարակ Քոչարյանը շատ է ճամփորդում: Մոտ մեկ […]

ԼՂՀ ՊԲ-ից տեղեկացնում են

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հունիսի 14-ի լույս 15-ի գիշերը պահպանվել է հարաբերական անդորր: ԼՂՀ պաշտպանության բանակի մամուլի ծառայությունից հայտնում են, որ հրադադարի պահպանման ռեժիմը հակառակորդի կողմից խախտվել է հրաձգային եւ դիպուկահար զինատեսակներից: ՊԲ առաջապահ զորամասերը հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին եւ շարունակել են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

Փաշինյանը պատժել է. Իրավունք

Օրեր առաջ պարզ դարձավ, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վանաձորի տարածքային կաոույցի անդամները հայտարարեցին կուսակցությունից դուրս գալու մասին: Կուսակցության նախկին անդամ Անդրա­նիկ Սերգոյանը լրատվամիջոցներից մե­կի հետ զրույցում ասել էր. «…Կու­սակցության տարածքային կառույցի վե­րահսկող Մետաքսյա Դավթյանի ամու­սինը, որն անկուսակցական է ու հա­նաձայնել է աշնանը Վանաձորում կայանալիք ՏԻՄ ընտրու­թյուններին հանդես գալ «Ալյանս» կուսակցության առաջարկած ընդդիմադիր դաշինքի միասնական թեկնածու, ասում […]

Թուրքիայի նախագահն ու վարչապետը նամակ են հղել Կրեմլին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և վարչապետ Բինալի Յըլդըրըմը Ռուսաստանի օրվա կապակցության նամակներ են հղել իրենց ռուս գործընկերներին: Լուրը մեծ արձագանք է ստացել թուրքական մամուլում: Նամակներում առաջին պլան է մղվում երկու երկրների հարաբերությունների բարելավման կարևորությունը` այն կապելով երկու ժողովուրդների ընդհանուր շահերի հետ: Էրդողանի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված նամակից հատկապես առանձնացվում է հետևյալ տողերը. «Թուրք […]

Ովքեր կլքեն իրենց պաշտոնները. Հրապարակ

Կառավարության օրակարգում է նաեւ փոխմարզպետների կրճատման հարցը: Անցած շաբաթ մի քանի փոխնախարար­ներ կրճատվեցին, փոխմարզպետների մասով դեռ քննարկումները շարունակվում են: Ասում են փոփոխություն­ների հիմնական սկզբունքը սերնդափոխությունն է լինելու, այսինքն` առավել հնաբնակ­ները կթողնեն ասպարեզը: Այժմ յուրաքանչյուր մարզում 2-3 փոխմարզպետ կա, մասնավորա­պես, Շիրակի, Սյունիքի, Արագածոտնի եւ Վայոց Ձորի մարզպետները 2-ական տեղակալ ունեն, իսկ Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Տավուշի […]

Գարեգին Նժդեհը եւ Սամվել Բաբայանը. Առավոտ

Հետաբրքիր է, թե ինչպես է փոխվում մարդկանց վերաբերմունբը որեւէ երեւույթի կամ անձի հանդեպ: Երբ հանրապետականներն ասում են, որ նրանք նժդեհական են, տարոնական են եւ ցեղակրոն, դա, ուզենք թե չուզենք, ստվեր է գցում մեր ազգային հերոսի վրա: Երբ երիտասարդ փիլիսոփաները «նժդեհագիտությունից» ատենախոսություններ են պաշտպանում, որտեղ փորձ է արվում ապացուցել, որ Նժդեհը Կանտից կամ Հեգելից ավելի ուժեղ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի