Երբ Լեւոն Տեր-Պետրոսյանին թողնում են միայնակ ու լքված.Իրավունք
«Երեւանյան վերջին իրադարձությունների հետ կապված ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը, որտեղ նա երկու տողով թքել-մրել էր քաղտեխնոլոգներին, քաղաքական գործիչներին եւ նախկին բարձրաստիճան դիվանագետներին, որոնք մասնակցել էին Շուշիում գումարված մարտաշունչ համաժողովին, պարզվեց, որ ոք այնքան էֆեկտիվ էր, ավելին՝ անարդյունավետ եղավ հենց իր համար: Սլաքներն ուղղվեցին ընդդեմ նրա, եւ ՀԱԿԿ կաղնուն չխնայեց նույնիսկ 2008 թվականի մարտի 1-ին նրան անվերապահորեն հավատացող ԱԺ պատգամավոր, այսօր նաեւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահ Նիկոլ Փաշինյանը:
Թվում էր, թե ասվածին առաջին հակադարձողները կլինեն հենց ՀԱԿԿ նվիրյալները՝ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն ու քարտուղար Արամ Մանուկյանը: Բայց, արի ու տես, որ նրանք այս անգամ չպաշտպանեցին իրենց առաջնորդին: Եթե Ա. Մանուկյանը դա պատճառաբանեց իր առողջական խնդիրներով, ապա լրիվ անհասկանալի է Լ. Զուրաբյանի պահվածքը, որ ամսի 23-ին Հայաստանում կլինի, սակայն 4-րդ օրն է, ընդհատակ է անցել:
Ի դեպ, ՀԱԿԿ հետին շարքերում էլ չեն պատրաստվում անցնել Լ. Տեր-Պետրոսյանին ոչ քաղտեխնոլոգներից, ոչ Նիկոլից պաշտպանելու գործին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում