12 Հունիսի, Ուրբաթ, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Ուիլշերը վնասվածք է ստացել

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտարարել է, որ թիմի կիսապաշտպան Ջեք Ուիլշերը վնասվածք է ստացել: «Ջեքը ծնկի վնասվածք է ստացել, բայց հուսով եմ՝ շուտ կապաքինվի: Հույս ունեմ՝ ամեն ինչ լավ կլինի»,- Goal.com-ը փոխանցում է Վենգերի խոսքը:

«Սասնա ծռեր» խմբի բոլոր անդամները կալանավորվել են

«Սասնա ծռեր» խմբի բոլոր անդամները կալանավորվել են։ Այս մասին տեղեկացնում է «Սասնա ծռերի» շահերի պաշտպանությամբ զբաղվող փաստաբանական խմբի անդամ Արայիկ Պապիկյանը: Նշենք,որ «Սասնա ծռերի» բոլոր անդամներին առաջադրվել է նույն մեղադրանքը՝ ՀՀ Քր.օր.-ի 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը) եւ 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերել, իրացնել, պահել, փոխադրել): Նույն մեղադրանքն է […]

Գյումրիի ռուսական ռազմակայանից զինծառայող է փախուստի դիմել

Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմակայանից զինծառայող է փախուստի դիմել, որին ռազմակայանի ծառայողները հայտնաբերել են եւ վերադարձրել ռազմակայանի տարածք: «Պայմանագրային զինծառայողի հարազատներից են ժամանել Հայաստան, եւ նա դուրս է եկել զորամասի տարածքից: Ռուսական կողմը զինծառայողին հայտնաբերել է ու նորից զորամաս վերադարձրել: Նա զորամասը լքելիս զենք, սպառազինություն չի ունեցել»,-տեղեկացնում են  ոստիկանությունից: Հիշեցնենք, որ մոտ մեկ շաբաթ առաջ եւս […]

Հրդեհներ խոտածածկ տարածքներում

Օգոստոսի 2-3-ը ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Արարատի մարզի Դաշտաքար գյուղի մոտակա սարալանջին այրվել է 10 հա խոտածածկ տարածք, Վեդի քաղաքի նախկին բաղնիքի մոտակայքում՝ 2500 քմ խոտածածկույթ և ջերմահարվել 9 բերքատու ծառեր՝ մասնակի, Սյունիքի մարզի Մեղրի-Ագարակ ավտոճանապարհի 4 կմ-ում՝ 350 քմ խոտածածկույթ, Կոտայքի […]

Տուլայի մարզում վթարի ենթարկված վարորդը դատապարտվեց.հարազատները համաձայն չեն վճռի հետ

Ռուսաստանում դատարանը 4,5 տարվա ազատազրկման է դատապարտել վթարի ենթարկված Մոսկվա-Երեւան ավտոբուսի հայ վարորդին: Այս մասին հայտնել է մարզի դատախազությունը: «Օգոստոսի 2-ին Ուզլովսկի քաղաքային դատարանը Հայաստանի քաղաքացի 45-ամյա Գառնիկ Հարությունյանի նկատմամբ մեղադրական դատավճիռ է կայացրել: Դատարանը Հարությունյանի նկատմամբ որպես պատիժ սահմանել է ազատազրկում 4 տարի վեց ամիս ժամկետով, 3 տարի ժամկետով տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկվելով, […]

Նախագահ Օբաման պատմության մեջ կմնա, որպես ԱՄՆ-ի վատագույն նախագահ.Դոնալդ Թրամփ

ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Հանրապետական կուսակցության թեկնածու, միլիարդատեր Դոնալդ Թրամփը իր Թվիթթերի էջում`  գործող նախագահ Բարաք Օբամային անվանել է բոլոր ժամանակների պետության վատագույն ղեկավար: «Նախագահ Օբաման պատմության մեջ կմնա, որպես ԱՄՆ-ի վատագույն նախագահ»,- գրել է նա:

Միայնակ Գայլը կալանավորվեց.նա մեղադրանքը չի ընդունում

Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր՝ օգոստոսի 3-ին բավարարել է քննիչի միջնորդությունը եւ երկու ամսով կալանավորման որոշում կայացրել «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանին՝ Միայնակ Գայլին։ Արայիկ Խանդոյանը հրաժարվել է վերցնել դատարանի որոշումը՝ այն քաղաքական որակելով։ Նշենք, որ «Սասնա ծռերի» անդամներին մեղադրանք է ՀՀ Քր.օր.-ի 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին […]

Ի՞նչ նպատակ ունի Սերժ Սարգսյանը. ՀԺ

«Աշնանը, ամենայն հավանականությամբ՝ հոկտեմբերին, տեղի է ունենալու Հանրապետական կուսակցության համագումարը։ Այն այս անգամ տարբերվելու է նախորդներից, քանի որ նախընտրական է և հաջորդելու է Սերժ Սարգսյանի՝ նախօրեին արած հայտարարությանը։ Սարգսյանը,    հիշեցնենք,    հանրության    տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ հանդիպմանը նախօրեին   հայտարարեց,    թե    ամիսներ    հետո ձևավորվելու է ազգային համաձայնության կառավարություն։   Որոշ   տեղեկությունների  համաձայն, Սերժ Սարգսյանը հենց այդ համագումարի […]

Վարուժան Ավետիսյանը կալանավորվեց.նա չի ընդունում մեղադրանքը

Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր՝ օգոստոսի 3-ին բավարարել է քննիչի միջնորդությունը եւ երկու ամսով կալանավորման որոշում կայացրել «Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանի նկատմամբ: Դատարանը խափանման միջոց է ընտրել կալանավորումը։ Ավետիսյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունել։ Նշենք, որ «Սասնա ծռերի» անդամներին մեղադրանք է ՀՀ Քր.օր.-ի 218 հոդվածի 3-րդ մասի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի