06 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Պավլիկ Մանուկյանը կմնա կալանքի տակ

Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավլիկ Մանուկյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու մասին՝ նրա պաշտպանի միջնորդությունը:

Այս մասինտեղեկացնում է  նրա պաշտպան Հարություն Բաղդասարյանը:

Նշենք, որ Պավլիկ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասով, որը սահմանում է շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը և 235-րդ հոդվածով` ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը:

Հիշեցնենք, որ Պավլիկ Մանուկյանը եւ նրա որդին ոտքերի հատվածում հրազենային վիրավորում էին ստացել ՊՊԾ գնդում տեղի ունեցած փոխհրաձգության հետեւանքով։

Պավլիկ Մանուկյանին այսօր վիրահատելու են «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ