13 Մայիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Ի՞նչ էր ակնարկում Սերժ Սարգսյանը. Ժողովուրդ

«Իշխանական ողջ վերնախավը երեկ գնացել էր նախագահի նստավայր՝ հերթական անգամ Սերժ Սարգսյանի ելույթը ունկնդրելու եւ իրենց ապագայի վերաբերյալ որոշակի պատկերացում կազմելու համար: Սակայն այնտեղ հավաքվածներից մի քանիսը «Ժողովուրդ»-ի հետ մասնավոր զրույցներում ասաց, որ ավելի մեծ կասկածներով են հեռացել: «Այս փուլում մեր նպատակը նաեւ ազգային համաձայնության իշխանություն ձեւավորելն է, որտեղ լուծումների իրականացումը կլինի լայն համաձայնության դաշտի […]

ՊՊԾ գնդի գրավումից հետո Հայաստանում արգելվել է զենքի վաճառքը.ՀԺ

«Մեր տեղեկություններով, ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքի գրավումից եւ դրան հաջորդած իրադարձություններից հետո Հայաստանում արգելվել էր զենքի վաճառքը: Այս տեղեկությունը ճշտելու համար մեր թղթակիցը որպես գնորդ այցելել է զենքի վաճառքով զբաղվող խանութներ: Խանութներից մեկում, որի անունը հասկանալի պատճառներով չենք հրապարակում, աշխատակիցը մանրամասնորեն տեղեկացրել է, թե ինչու են իրենց խանութի ցուցափեղկերը դատարկ: Վաճառողը նշել է, որ […]

Հուլիսի 17-ից հուլիսի 31-ը Երևանում ձևավորված է եղել օպերատիվ շտաբ. ժողովուրդ

«Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ հուլիսի 17-ից հուլիսի 31-ը, այսինքն՝ «Սասնա ծռեր» զինված խմբի կողմից ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գունդը գրավելու առաջին օրվանից մինչեւ նրանց հանձնվելը, Երեւանում ձեւավորված է եղել օպերատիվ շտաբ, որի կազմում ընդգրկված են եղել ՀՀ ԱԱԾ, ՀՀ ոստիկանության, ինչպես նաեւ մյուս ուժային կառույցների եւ Արցախի ներկայացուցիչներ։ Շտաբի հիմնական նպատակը եղել է առանց նոր զոհերի «Սասնա […]

Սերժ Սարգսյանը շնորհավորել է Արաքս Մանսուրյանին

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական հեռագիր է հղել երգչուհի Արաքս Մանսուրյանին՝ ծննդյան 70-ամյակի առթիվ: «Անուրանալի է Ձեր վաստակը հայ ազգային երգարվեստի զարգացման գործում: Ձեր հիասքանչ ձայնով եւ անզուգական կատարումներով Դուք կերտել եք օպերային անմոռաց կերպարներ եւ արժանիորեն նվաճել համազգային ճանաչում եւ սեր: Այսօր էլ, ապրելով եւ ստեղծագործելով հայրենիքից հեռու, բարձր եք պահում հայ երգարվեստի համբավը՝ համերգային […]

Հիդրանտները տեղադրվում են իրար հետեւից

Երկու ժամից պակաս ժամանակ պահանջվեց Երեւան Ջուր ՓԲԸ «Հյուսիս» տեղամասի աշխատակիցներից Նոր Նորքի 7-րդ զանգվածում, Հայորդաց տան հարեւանությամբ նոր հրշեջ հիդրանտ տեղադրելու համար: Գործը դյուրին չէր, բայց դե հմտացել են արդեն ջրմուղագործները, առաջին անգամ չի: Երեւանի քաղաքապետարանի ու Արտակարգ իրավիճակների նախարարության հետ համագործակցությամբ վերջին տարիներին մայրաքաղաքում պարբերաբար փոխարինվում են հիդրանտները, դրանով իսկ հրդեհների դեպքում ապահովելով […]

Գողություն՝ խոշոր չափերով

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ հուլիսի 31-ին, ժամը 15.30-ին, բաժին է ներկայացել 1990 թ. ծնված Արման Գ.-ն: Նա, ըստ ոստիկանության լրատվական ծառայության, հուլիսի 31-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 177 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի մեղադրանքով (Գողությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից՝ նախնական համաձայնությամբ, խոշոր չափերով): Խափանման միջոցը՝ […]

Ողբերգական վթար Լոռիում. 2 երիտասարդ մահացել են

Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին այսօր՝ օգոստոսի 1-ին, ժամը 20:00-ի սահմաններում ողբերգական ավտովթար է տեղի ունեցել, ինչի հետեւանքով 2 մարդ է մահացել, եւս 4-ը վիրավոր են: Մահացածները երիտասարդ տղաներ են՝ 20 եւ 23 տարեկան: Նշենք, որ վթարը տեղի է ունեցել Մարգահովիտ գյուղի մոտակայքում. բախվել են «Վազ 2199» եւ «Լենդքրաուզեր» մակնիշի ավտոմեքենաները:  

Կգույքագրվեն Սարի թաղի և Խորենացի փողոցի բնակիչների կրած վնասները

Սարի թաղում և Խորենացի փողոցում կգույքագրվեն ցույցը ցրելու նպատակով ոստիկանների կողմից հատուկ միջոցների կիրառման գործողությունների հետևանքով բնակիչների կրած վնասները, տեղեկացնում է քաղաքապետարանը՝ նշելով, որ այնուհետև կարճ ժամկետում քայլեր կձեռնարկվել դրանց վերականգնման ուղղությամբ։ Ուրբաթ օրը՝ մայիսի 30-ին ուշ երեկոյան ոստիկանությունը հատուկ միջոցներ գործադրեց ՊՊԾ գնդի տարածքը գրաված զինված խմբին աջակցող ցույցը ցրելու նպատակով:

Դավիթ Սանասարյանին մեղադրանք առաջադրվեց

Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» դաշինքի անդամ, «Ժառանգություն» կուսակցության մամուլի քարտուղար Դավիթ Սանասարյանին մեղադրանք առաջադրվեց: Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելը։ Հիշեցնենք, որ հուլիսի 30-ին քրեական գործ էր հարուցվել հուլիսի 29-ի ուշ երեկոյան Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանում տեղի ունեցած դեպքերի առիթով։ Այս գործով արդեն մեղադրանք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի