28 Ապրիլի, Կիրակի, 2024
KFC

Նոյեմբերյանում առաջադրվել է 7 թեկնածու

Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում թեժ ընտրություններ են սպասվում: ԻՆչպես տեղեկանում ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքից, ՏԻՄ ընտրություններին մասնակցելու համար առաջադրվել է 7 թեկնածու:

Առաջադրված թեկնածուներից 4-ը իշխող «Հանրապետական» կուսակցությունից են՝ Բարեկամավանի գյուղապետ Գարիկ Աբազյանը, Նոյեմբերյանի գործող քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանը, «Գնորդ Լեւոն» ՍՊԸ տնօրեն Արթուր Անանյանը եւ Ոսկեպարի գյուղապետ Երվանդ Եգանյանը:

ՀՀԿ-ն առաջադրել է Նոյեմբերյանի քաղաքապետին: Թեկնածուներից մեկը «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից է՝ Գարիկ Փիրումյանը, մյուս երկուսն անկուսակցական են՝ անհատ ձեռներեց Կարեն Աբազյանը եւ Սերյոժա Ամիրաղյանը:

Հիշեցնենք, որ Նոյեմբերյանի տարածաշրջանի 19 համայնքները խոշորացման արդյունքում ձեւավորել են 3 համայնք: Նոյեմբերյան համայնքը միավորում է Նոյեմբերյան քաղաքը եւ սահմանամերձ Դովեղ, Ջուջեւան, Բաղանիս, Ոսկեպար, Ոսկեվան, Կոթի եւ Բարեկամավան համայնքները:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ