Հայաստանն առաջին անգամ կհյուրընկալի ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկությունը
ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի գավաթի 2016-2017 խաղարկության նախնական փուլի մրցաշարն առաջին անգամ կանցկացվի Հայաստանում: Օգոստոսի 16-21-ը Հայաստանի ֆուտբոլի ակադեմիայում կկայանան մրցաշարի A խմբի հանդիպումները, իսկ այս ստուգատեսում մեր երկիրը կներկայացնի ֆուտզալի Հայաստանի կրկնակի չեմպիոն Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆուտզալի թիմը: Այս փուլում մերոնց մրցակիցները կլինեն Կիպրոսը ներկայացնող «Հապոել»-ը, Շվեյցարիան ներկայացնող «Ֆուտզալ մանիակս» և Դանիան ներկայացնող «Գենտոֆտե» թիմերը: […]





































