28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Մարդ սիրելու տաղանդով օժտվածը

Այսօր Վիլյամ Սարոյանի ծնդյան օրն է: Ներկայացնում ենք նրա անձին նվիրված ասույթներ.

Ես լիապես երջանիկ մարդ եմ համարում Սարոյանին: Անընդհատ զարմանալու ընդունակությամբ է օժտված այդ մարդը: Երջանիկ է այն մարդիկ,որ տարիքն առնելու հետ չեն կորցնում զարմանալու ընդունակությունը: Սարոյանը հենց այդ մարդկանցից է, ուղղակի մեծ երեխա է և այն էլ`հանճարեղ: Զարմանքով գրում է բաների մասին,որոնք,թվում է,այնքան հասաարակ են,պարզ,սովորական,որ հետաքրքրություն չեն ներկայացնում: Բայց դրանց խորքում այնքան պայծառ իմաստնություն,փիլիսոփայական վեհություն,զգացմունքների, տպավորությունների այնքան բազմազանություն և մեծ արվեստ,հրճվանք կա:

Մ.Սարյան
Սարոյանն օժտված է մի այնպիսի ձիրքով,որ շատ քչերն են ունենում`մարդկանց սիրելու դժվարագյուտ տաղանդով: Նա մարդկանց չի դատապարտում,այլ սիրում է նրանց… Նրա բնավորության ամենաբնորոշ գիծը բարությունն է: …Նրա երկերը լեցուն են հազար ու մի զրկանքներով,և նրա հերոսները հազար ու մի դժվարություն են կրում: բայց այդ ամենը ջերմացած են սրտի մի այնպիսի կրակով,որ ապրել են ուզոևմ,ոչ թե մեռնել,փառաբանում են կյանքը և ոչ թե անիծում…  Սարոյանը հավատում է աշխարհի ու մարդկանց լավացմանը:  Այդպիսին է Սաոյանը:
Պ.Սևակ
Վ.Սարոյանը մարդկային ապրումների,հույզերի ու կարոտի մի հորդառատ գետ էր,որը երբեք չկտրվեց իր ակունքներից և երբեք չպղտորվեց: ՈՒ էլ որ գնաց,տարավ իր զուլալ մաքրությունը և իրավունք ունեցավ ասելու`<<Իմ սիրտը լեռներում է>>:
Ն.Դումբաձե

…Մեծացավ Սարոյանը Արևմուտքի գրականության ջունգլիներում`խլելով բնությունից իրեն սահմանված փառքի մեծ բաժինը,հպարտ և տիրական,մեծաքանքար  և կորովի անցավ աշխարհի սրտի միջով`մնալով միշտ մարդ,միշտ Վիլյամ,մնալով,մանավանդ,միշտ Սարոյան:
Գ.Մահարի

Դժվարին մանկություն և նույնքան դժվարին պատանեկություն,պատանի,երիտասարդ,ապա չափահաս Սարյանը պիտի ստեղծեր իր գրական-ստեղծագործական սարոյանական աշխարհը,որի բնակիչները պիտի լինեին իր ճանաչած մարդիկ: Խոր է ապրել կյանքը համբավավոր գրողը,խոր է զգացել կյանքի հակասություննեը և դժվարություննեը,բայց այդ  ծանրությունը նա տարել է միշտ լավատես ժպիտով,գրեթե մանկական անմիջականությամբ, միշտ իրական կյանքում լավը որոնելու և անպայման գտնելու ցանկությամբ տառապող հոգու մակընթացությունով և տեղատվություններով,հաճապ հակասական,չարի դեմ անզեն ու անզոր,բայց միշտ լավատես,բայց միշտ հումանիստ:
Գ.Մահարի

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ