Կուրթանում 23-ամյա երիտասարդը դանակահարելով սպանել է իր անչափահաս ազգականին

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում ավարտվել է Լոռու մարզի անչափահաս բնակչի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ ավելի վաղ նշվել էր, որ 2015թ. օգոստոսի 28-ին «Ստեփանավանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ահազանգ էր ստացվել, որ նույն օրը «որովայնի առաջնային պատի ծակած-կտրած վնասվածքով» նշված բժշկական կենտրոն է […]