Օրվա կադր
Ոստիկանության ծառայողների կողմից հարազատների շրջանում անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ՝ օգոստոսի 12-ին, ժամը 18.30-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է ժամանել և կամավոր բաժին ներկայացել 1961 թ. ծնված Արտակ Թ.-ն, որը հունիսի 7-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 325 հոդվածի (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) 1-ին մասի մեղադրանքով:
Օգոստոսի 14-ին՝ Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնին, Արարատյան Հայրապետական թեմի բոլոր եկեղեցիներում կմատուցվի Սուրբ Պատարագ, որից հետո կկատարվի Խաղողօրհնեքի կարգ: Ինչպես տեղեկացնում են Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժնից, Սուրբ Պատարագից հետո մի շարք եկեղեցիներում ազգային ու ժողովրդական խմբերի մասնակցությամբ տեղի կունենան միջոցառումներ և կմատուցվի սիրո ճաշ։ Մալաթիայի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակից՝ ժամը 13:00-ին, հավատացյալները խաչերթով կքայլեն […]
«Թույլ մարմնում առողջ հոգի չի կարող լինել: Առողջ հոգին պետք է առողջ մարմնում լինի: Ոնց որ թույլ պատերով տան մեջ` բնակվել հնարավոր չէ»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գյումրիի թեքվանդոյի ֆեդերացիայի ներկայացուցիչ Արա Խաչատրյանը: Արա Խաչատրյանը այս օրերին մարզում է ԵԿՄ Վարդենիսի ճամբարում մարզվող պատանի երկրապահներին: Բազմաթիվ փորձությունների միջով անցած մարզիկը, ով նաև նվիրվել է հայրենի […]
Քեյթ և Դեյվիդ Օգերը երկար ժամանակ չէին կարողանում երեխա ունենալ, սակայն շուտով Քեյթը հղիացավ։ Ավելին, նրանք իմացան, որ երկվորյակ են ունենալու՝ տղա եւ աղջիկ։ Սակայն երեխաները ծնվեցին ժամանակից շատ շուտ՝ վեց ու կես ամսականում։ Բժիշկը տեղեկացրեց, որ որդին՝ Ջեյմին, մահացած է ծնվել։ Սակայն հետո իսկական հրաշք տեղի ունեցավ։ Երբ Քեյթն ու Դեյվիդը որդու անշնչացած մարմինն ամուր գրկեցին՝ նրան […]
Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները շարունակում են ուժեղացված հսկողություն իրականացնել մայրաքաղաքի փողոցներում: Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ, մասնավորապես, օգոստոսի 11-ին ճանապարհային ոստիկանության աշխատակիցները հատուկ միջոցառում են իրականացրել թաղանթապատված դիմապակիներով մեքենաների հայտնաբերման եւ շահագործումը դադարեցնելու ուղղությամբ: Հայտնաբերվել է նմանատիպ խախտումով 30 մեքենա, կազմվել է արձանագրություն: Բացի դրանից, ՃՈ աշխատակիցները հայտնաբերել են առանց ԱՊՊԱ պայմանագրի տասը մեքենա: Մանրամասները՝ […]
«Այսօր հիվանդանոցում մահացավ հուլիսի 17-ին զինված խմբի կողմից ՊՊԾ գնդի վրա գրոհի ժամանակ հրազենային ծանր վնասվածքներ ստացած՝ ՊՊԾ գնդի հերթապահ ծառայության հերթապահի օգնական, ոստիկանության ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանը: Վնասվածքները որովայնի, կրծքավանդակի, ստորին վերջույթների շրջանում էին, բժիշկները չորս անգամ վիրահատել էին նրան, ամեն րոպեն պայքար էր նրա կյանքի համար, սակայն փրկել, ավաղ, չկարողացան: Գագիկ Մկրտչյանը ոստիկանության […]
Վանաձորում անհետացել է երեւանցի 26-ամյա Գայանե Մկրտումյանը: Ինչպես հայտնում են ոստիկանության լրատվական ծառայությունից, Գայանե Մկրտումյանն օգոստոսի 3-ին դուրս է եկել Վանաձորից եւ չի վերադարձել: Տեղեկություն իմացողներին ոստիկանությունը խնդրում է զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0322) 2-02-02, 1-02, (041) 55-66-66: Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում:
Արարատի մարզի Այգեպատ գյուղի բնակիչ, 61-ամյա Հենրիկ Աղեկյանը սահմանը հատել է եւ հայտնվել ադրբեջանական կողմում: Այս տեղեկությունը Henaran.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ Գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի աշխատանքային խմբի ղեկավար Արմեն Կապրիելյանը: Կապրիելյանի խոսքով, Կարմիր խաչը որեւէ պաշտոնական տեղեկատվություն դեռեւս չի տրամադրել:
Այսօր մահացել է ոստիկանության ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանը, ով հուլիսի 17-ին` ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման օրը, ոստիկանների և «Սասնա ծռեր» խմբավորման անդամների միջև տեղի ունեցած բախման հետևանքով ծանր վիրավորում էր ստացել: Այս մասին Henaran.am-ը տեղեկացավ Առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից: Հիշեցնենք, որ Գագիկ Մկրտչյանն այս ընթացքում ենթարկվել է չորս վիրահատության և այդպես էլ գիտակցության չէր եկել, շնչում էր […]
























