14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

ԼՐԱՀՈՍ

Ախալքալաքում մորը եւ մանկահասակ երեխաներին սպանված են հայտնաբերել /վիդեո/

Ջավախքում՝ Ախալքալաքի շրջանի Վաչիան գյուղում, հարեւանները 37-ամյա կնոջ եւ նրա 18, 16 եւ 5 տարեկան երեխաների դիերն են հայտնաբերել։ Ինչպես տեղեկացնում է Рустави2-ը, մայրն ու 18 եւ 16 տարեկան դուստրերը մահացել են գլխի հատվածում մահացու հարվածների հետեւանքով, իսկ 5-ամյա փոքրիկը խեղդամահ է եղել։ Ընտանիքի հայրը Ռուսաստանում արտագնա աշխատանքների է։ Տեղացիները նշել են, որ կանայք նաեւ […]

Մեկ ամսով դադարեցվել է Հայաստանի գազամատակարարումը

Վրաստանի գազատրանսպորտային ընկերությունը պաշտոնապես տեղեկացրել է «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը՝ 2016 թվականի հուլիսի 10-ից մինչեւ օգոստոսի 10-ը Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես դադարեցնելու մասին: «Գազպրոմ Արմենիայից»  հայտնում են, որ գազամատակարարման դադարեցման նպատակը Վրաստանի տարածքում «Ղազախ-Սագուրամո» մայրուղային գազատարի  վնասված հատվածներում վերականգնողական,  գծային փականների փոխարինման, ինչպես նաեւ սողանքի շրջանում  գազատարի նոր կառուցված հատվածի ներմիացման   աշխատանքներ կատարելն է: Հայաստանի […]

Հակառակորդը այս գիշեր հրադադարի պանպանման ռեժիմը խախտել է 14 անգամ

Հուլիսի 10-ի լույս 11-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պանպանման ռեժիմը խախտել է 14 անգամ՝ ինքնաձիգերից, գնդացիրներից և դիպուկահար հրացաններից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 100 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնային գծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

«Կարկուտը գլուխս ջարդեց, ոնց որ երկաթ լիներ».ուժեղ կարկուտ Երևանում/վիդեո/

Այս պահին ուժեղ կարկուտ է տեղում նաև Երևանում: Անցորդները պատսպարվելու տեղ են փնտրում: «Կարկուտը գլուխս ջարդեց, ոնց որ երկաթ լիներ»,-Henaran.am-ի տեսախցիկը տեսնելով ասաց մի երիտասարդ: Մանրամասները՝ տեսանյութում:

Հալեպը կրկին հայտնվել է ռումբերի և հրթիռների տարափի տակ

Հալեպում հուլիսի 10-ի առավոտվանից սկսվել են սարսափելի հրթիռակոծությունները, բախումները, պայթյուններն ու հրաձգությունը: Բախումների հետևանքով պողոտաների վրա փամփուշտներ են տեղում: Քաղաքի զանազան հատվածներում հրթիռներ են ընկնում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հալեպի Գանձասար պարբերականը` հայտնելով, որ ստորգետնյա պայթյունի հետևանքով քաղաքն ուժգին կերպով ցնցվել է: Պուսթան ալ Քասըր, Մունշիէ, Ճըտեյտե, Սեյֆ ալ Տաուլե, Աշրաֆիէ, Շեյխ Թահա, Սաատ Ալլահ […]

Տիգրան Մկրտչյանի վիճակն այժմ գնահատվում է կայուն ծանր. Արծրուն Հովհաննիսյան

«Զինվորի վիճակը այժմ գնահատվում է կայուն ծանր: նա Մուրացանի զինվորական հոսպիտալում է գտնվում: Նա երեք վիրահատություն է տարել», -անդրադառնալով երեկ Տավուշի մարզում հակառակորդի արձակած կրակոցից վիրավորված 19-ամյա զինծառայող Տիգրան Մկրտչյանի առողջական վիճակին՝ Henaran.am-ի հետ զրույցում նշեց Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Բերքը հարյուր տոկոսով վնասվել է. Փարպիի համայնքապետ

«Խնձորի այգիները, խաղողը, ձմերումը, վարունգը, պոմիդորը ամբողջությամբ կարկրահարվել են: Բերքը հարյուր տոկոսով վնասվել է», – Henaran.am-ի հետ զրույցում նշեց Արագածոտնի մարզի Փարպի համայնքի համայնքապետ Իշխան Առաքելյանը:   Վերջինս ընդգծեց՝ դեպի Օրանավանավան տանող հատվածում կարկուտն ավելի սաստիկ է տեղացել, բայց, բարեբախտաբար, գյուղի մի հատվածում կարկուտ չի տեղացել ու բերքը չի վնասվել:

Պայթյուն Թուրքիայում․ կան զոհեր

Թուրքիայի հարավ-արևելքում  գտնվող Հաքքարի նահանգում պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետեւանքով չորս զինծառայողներ են զոհվել, կա մեկ վիրավոր, հայտնում է ТАСС գործակալությունը։ Միջադեպի մանրամասներ առայժմ չեն հաղորդվում, հայտնի չէ նաեւ պայթյունի հեղինակը։

Ձվի չափ կարկուտ ու փոթորիկ Եղվարդում/վիդեո/

«Ձվի չափ կարկուտ է տեղում, ահավոր վիճակ, մրգատու ծառերը արմատախիլ գետնին են ընկնում: Մարդիկ վախենում են, քանի , որ հոսանք էլ չկա»,-Henaran.am-ի խմբագրությունը ահազանգ ստացավ Եղվարդ քաղաքից: Մեր զրուցակից Ալվարդ Սարդարյանը տեղեկացրեց, որ կարկտախառն քամին տանիքներ է պոկում: «Երեկ էլ ահավոր վիճակ էր: Սելավը հոսում է փողոցներով: Առավոտ է, բայց ոնց որ գիշեր լինի՝ երկինքը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի