11 Հունիսի, Հինգշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

«Մերսեդես Բենց»-ի վարորդը գիտակցության չգալով մահացել է

Օգոստոսի 22-ին, ժամը 3-ին, ոստիկանության Արարատի մարզային վարչությունից հաղորդում էր ստացվել, որ Երևան-Երասխ ավտոմայրուղու 4-րդ կմ-ի հատվածում ավտովթար է տեղի ունեցել. «Մերսեդես Բենց C 240» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ավտոմայրուղու 4-րդ կմ-ի հատվածում բախվել էր ավտոմայրուղու լայնքով որպես արգելապատնեշ հանդիսացող հողակույտին: Վարորդը՝ 1982 թ. ծնված Արտակ Մարկոսյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ օգոստոսի 23-ին, ժամը […]

Սպանություն Երևանի Ավան թաղամասում. տղամարդու դին գտել են վերելակում

Օգոստոսի 23-ին՝ ժամը 22.30-ին, շտապօգնության ենթակայանից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ Ավանի Չարենցի թաղամասի թիվ 9 շենքի վերելակում տղամարդու դի կա: Ինչպես տեղեկացնում է Ոստիկանության կայքը, ժամը 22.40-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում է ստացվել, որ նշված շենքի հարակից ավտոտնակն այրվում է, և այնտեղ մի տղամարդ կա՝ ձեռքին դանակ, […]

Անապահով ընտանիքներին բաշխվել է 100 հազարից ավելի թվային հեռուստատեսային ընդունիչ

2016թ. օգոստոսի 16-ին ավարտվել է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սոցիալապես անապահով ընտանիքներին որպես սոցիալական աջակցություն հատկացված DVB-T2 ստանդարտի թվային հեռուստատեսային ընդունիչ սարքերի բաշխումը: «Արմենպրես»-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ բաշխումն իրականացվել է Հայաստանի Հանրապետության սոցիալական աջակցության տարածքային գործակալությունների (բաժինների) միջոցով: Ընդհանուր առմամբ բաշխվել է շուրջ 107.550 DVB-T2 […]

Բացահայտվել են առանձնապես խոշոր չափերի ապօրինի ծառահատումների դեպքեր. ՀՔԾ

Օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով՝ ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի քննիչի վարույթին հանձնված՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կաշառք ստանալու վերաբերյալ քրեական գործի նախաքննության ընթացքում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Իջևանի» անտառտնտեսություն մասնաճյուղի «Իջևան», «Այգեհովիտ», «Գանձաքար» և «Խաչարձան» անտառպետություններում նշանակվել են ստուգումներ՝ քննությանը հետաքրքրող մի շարք հարցերի պարզաբանման համար: Նախաքննության ընթացքում պարզվել […]

Սեպտեմբերի 1-ից Հայաստանում վարորդներն այլեւս պարտավոր չեն լինի վթարի վայրում սպասել ապահովագրողներին

Սեպտեմբերի 1-ից Հայաստանում վարորդները այլեւս պարտավոր չեն լինի վթարի վայրում սպասել ապահովագրողներին: Այս մասին օգոստոսի 24-ին լրագրողներին ասել է Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի նախագահ Վահան Ավետիսյանը, ներկայացնելով ԱՊՊԱ ոլորտում բարեփոխումների փաթեթը, որը ուժի մեջ է մտնելու սեպտեմբերի 1-ից: Բացի դրանից վնասի ինքնուրույն հայտարարագրման շեմը կրկնակի կավելացվի՝ 50 հազար դրամից դառնալով 100 հազար (ընթացիկ փոխարժեքով մոտ 210 […]

ՄԻՊ ներկայացուցիչներն առանձազրույցներ են ունեցել Պավել և Արամ Մանուկյանների և կալանքի տակ գտնվող այլ անձանց հետ

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության իրավաբանը և բժիշկը, Պաշտպանի հանձնարարությամբ, 2016 թվականի օգոստոսի 23-ին հերթական անգամ հատուկ նպատակով այցելել են ՀՀ արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ՝ տեսակցելու կալանքի տակ գտնվող Պավել և Արամ Մանուկյաններին, Սեդրակ Նազարյանին, Թաթուլ Թամրազյանին, Արմեն Լամբարյանին, Աշոտ Պետրոսյանին, Հովհաննես Հարությունյանին: Տեղի են ունեցել առանձնազրույցներ: […]

Մահացել է իրավապաշտպան Միքայել Դանիելյանը

Մահացել է Հելսինկյան ընկերակցության նախագահ, իրավապաշտպան Միքայել Դանիելյանը:  Ինչպես իր ֆեյսբուքյան էջում գրել է իրավապաշտան Լալա Ասլիկյանը, «Մարդը ոչ մի բան չխնայեց հանուն ուրիշ մարդկանց, ոչ առողջությունը, ոչ էլ կյանքը»: Գյումրիի ավագանու անդամ, «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանն էլ գրել է. «Գնաց իմ լավ ընկեր Միքայելը Դանիելյանը։ Շատ էր սիրում կյանքը, ով չհասկացավ նրան, հետո […]

Ռուս ուղղաթիռավարները Հայաստանի լեռներում սովորում են խոցել պայմանական հակառակորդին

Հայաստանի ռուսական ռազմակայանի «Էրեբունի» ավիացիոն բազայի ուղղաթիռային Էսկադրիլիայի օդաչուները «Կամխուտ» և «Ալագյազ» բարձրլեռնային զորավարժարաններում ձեռնամուխ են եղել կրակային պատրաստության խնդիրների կատարմանը: «Արմենպրես»-ին ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից հայտնում են, որ թռիչքային մարտավարական վարժանքների ընթացքում Մի-24Պ և Մի-8ՄՏ ուղղաթիռների անձնակազմերը ցերեկային և գիշերային ժամերին կկատարեն ուսումնական հրաձգություններ և պայմանական ռմբանետում պայմանական հակառակորդի ցամաքային օբյեկտների ուղղությամբ: Ուսումնական պարապմունքների ընթացքում բանակային […]

Իտալիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 14-ի. լրատվամիջոցներ

Վերջին տվյալների համաձայն՝ առնվազն 14 մարդ է զոհվել Իտալիայի կենտրոնական հատվածում լույս չորեքշաբթի տեղի ունեցած ուժեղ երկրաշարժի հետևանքով, հայտնում են իտալական ԶԼՄ-ները: Ավելի վաղ տեղեկություն կար 6 զոհի մասին: Վերջին տվյալների համաձայն՝ Ակումոլի քաղաքում մահացել է առնվազն 6 մարդ, ևս երկուսը մահացել են Արկուատա դել Տրոնտոյում, 5-ը՝ Ամատրիչեում: Բացի այդ, Պեսկարա դել Տրոնտո քաղաքում երեխա է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի