23 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Ոսկե մեդալների պատրաստ էինք. Լևոն Ջուլֆալակյան

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում  ամփոփեց Ռիո դը Ժանեյրոյում կայացած Օլիմպիական խաղերում հավաքականի ելույթները.
 «Մեր անցած ճանապարհը բոլորը գիտեն: Հավաքականը բոլոր տարիներին տարբեր մեդալներով է վերադարձել մրցումներից: Անցած ճանապարհն ապացուցում է, որ Օլիմպիադայում պետք է պատշաճ մասնակցություն ունենայինք: Ոսկե մեդալների պատրաստ էինք, սակայն ստացվեց 1 ոսկե ու 1 արծաթե, սակայն գիտակցում ենք, որ Արսեն Ջուլֆալակյանը պետք է պայքարեր ոսկե մեդալի համար. անհասակալի էր և տխուր: Արսենի ընկերներն ուրախացրին ամբողջ ժողովրդին՝ հպարտորեն վերադառնալով Ռիոյից», – նասաց Լևոն Ջուլֆալակյանը:
Նա շեշտեց՝ ամենակարևորն այն է, որ  20 տարվա դադարից հետո ոսկե մեդալ նվաճեցինք:
«Փառք ու պատիվ Արթուր Ալեքսանյանին, ով պատմության մեջ գրվեց: Նույնը կարող եմ ասել Միհրան Հարությունյանի մասին. բոլորս լավ ծանոթ ենք եզրափակիչ գոտեմարտին: Նույնիսկ ոչ մասնագիտական աչքով պարզ է, որ անարդարություն է եղել», – ասաց Լևոն Ջուլֆալակյանը:
KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ