17 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

ԼՐԱՀՈՍ

Վանաձորում` հայտնաբերվել է հարկային տեսչության իրավաբանի մարմինը

Վանաձորում այսօր՝ օգոստոսի 1-ի առավոտյան ողբերգական դեպք է տեղի ունեցել: Ժամը 10.30-ի սահմաններում Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու հարեւանությամբ գտնվող կամրջի տակ հայտնաբերվել է 43-ամյա Արարատ Կարապետյանի մարմինը: Նա Վանաձորի հարկային տեսչության իրավաբանն էր: Նախնական տեղեկությունները Արարատ Կարապետյանն ինքնասպան է եղել՝ նետվելով կամրջից: Դեպքի վայր են ժամանել ոստիկաններն ու քննիչները, որոնք պարզում են կատարվածի հանգամանքները:

Վթար Հրազդան-Հանքավան ավտոճանապարհին

Հուլիսի 31-ին, ժամը 21.16-ին ահազանգ է ստացվել, որ Հրազդան-Հանքավան ավտոճանապարհի 5-րդ կմ-ում՝ Աղավնաձորի խաչմերուկում, տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ դեռեւս չպարզված հանգամանքներում Հրազդան-Հանքավան ավտոճանապարհի 5-րդ կմ-ում Աղավնաձորի խաչմերուկում բախվել «Վոլցվագեն Վենտո» մակնիշի 35PL978 (վարորդ` Տ. Ան) եւ «ՎԱԶ-2106» մակնիշի 30OO358 (վարորդ` Ք. Գ.) պետհամարանիշերի ավտոմեքենաները. տուժածներ չկան: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել […]

Պավլիկ եւ Արամ Մանուկյանները վիրահատության կարիք ունեն/վիդեո/

«Սասնա ծռերի» անդամ Պավլիկ Մանուկյանը, որը հուլիսի 31-ին կալանավորվել եւ Երեւանի «Էրեբունի» հիվանդանոցից տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց», շարունակում է հացադուլը: Այս մասին այսօր` օգոստոսի 1-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Պավլիկ եւ Արամ Մանուկյանների  պաշտպան Ինեսսա Պետրոսյանը: Նա նշեց, որ Պավլիկ Մանուկյանը վիրահատությունների կարիք ունի, որոնք առաջիկայում պետք է արվեն, վիրահատության կարիք ունի նաեւ […]

«Յուրաքանչյուր ֆուտբոլասեր կասի, որ Մեսին Ռոնալդուից լավն է». Ալբա

Կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Ժորդի Ալբան խոսել է թե ով է արժանի «Ոսկե գնդակին»՝ Մեսի՞ն, թե՞ Ռոնալդուն: «Բանավեճերն այն մասին՝ ով է ավելի լավ ֆուտբոլիստ՝ Մեսի՞ն, թե՞ Ռոնալդուն, երբեք չեն դադարում: Հիմարություն կլինի չհարգել Ռոնալդուին: Նա հիանալի ֆուտբոլիստ է, սակայն ֆուտբոլի երկրպագուն կասի, որ Մեսին լավագույնն է: Մեսիի հաղթաթուղթն այն է, որ նա միշտ հանգստություն է պահպանում: Նա […]

Ովքե՞ր են տագնապ ծնում սահմանային գյուղում. այլմոլորակայիններ թե՞.համայնքի ղեկավարը մանրամասնում է

«Արդեն մեկ շաբաթ է գյուղում տարօրինակ երևույթ կա, ինչ-որ մեկը կամ մի քանի մարդիկ գյուղացիների տանիքներին քարեր են նետում կամ լույս գցում պատուհանից ներս, անհանգստություն կամ վախ առաջացնող երևույթներ են: Համացանցից տեղեկացա իբր մեր գյուղացիները կարծում են, թե գյուղում այլմոլորակայիններ են: Որպես համայնքի ղեկավար հավաստում եմ, որ նման բան չկա: Մեր գյուղացիները պինդ, սահմանապահ մարդիկ […]

Լարսի ավտոճանապարհը բաց կլինի այսօր ժամը 06.00-20.00-ն

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 1-ի ժամը 08.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն այսօր՝ ժամը 06.00-ից մինչև 20.00-ն Լարսի ավտոճանապարհը կբացվի, իսկ երեկոյան ժամերին, անվտանգության նկատառումներից ելնելով, կրկին կփակվի: Ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար հետևյալ կանոնների պահպանման դեպքում. միաժամանակ երկու կողմերից հանդիպակաց երթևեկությունը արգելվում է […]

ԼՂՀ Պաշտպանության բանակից տեղեկացնում են

Հուլիսի 31-ի լույս օգոստոսի 1-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է 35 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 200 կրակոց: ԼՂՀ ՊԲ-ից  հայտնում են, որ Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից եւ շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

Սպառնում են սպանել Պուտինին

ԻՊ զինյալները ինը րոպե տեւողության տեսոհոլովակ են ձայնագրել Ռուսաստանի հասցեին սպառնալիքներով: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: YouTube-ում հրապարակված իրենց տեսահոլովակում ահաբեկիչները կոչ են անում ջիհադ սկսել Ռուսաստանում, նաեւ սպառնում սպանել նախագահ Վլադիմիր Պուտինին:    

Ջուր չի լինի

«Երեւան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված ս. թ. օգոստոսի 1-ին ժամը 10.00-ից մինչեւ ժամը 17.00-ն կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի Գ.Նժդեհի, Սեւանի, Շահամիրյան, Ֆրունզեի, Ս.Սարգսյան, Մայիսի 9-ի, Մխչյան, Վերին Շենգավիթի 1-ին, 2-րդ փողոցների, Շահամիրյան, Կոտովսկու, Մուսայելյան, Պատկանյան, Մադոյան, Օդեսայի, Հրազդանի, Սմբատ Զորավարի, Ղարիբջանյան, Մանանդյան, Շեւչենկոյի, Նիզամու փողոցների ու նրբանցքների, […]

«Ամեն ինչը դեռ մինչև վերջ հասկանալ է պետք…»

Երկու շաբաթ, երկու զոհ, լիքը վիրավորներ ու թշնամացած հասարակություն… Սա դեռ հաշվարկելի կորուստներն են։ Ցավոք, սրանից շատ ավելի վատ երևույթներ էլ տեսա։ Շատ վատ։ Բայց այդ ամեն ինչը դեռ մինչև վերջ հասկանալ է պետք։ Վերլուծել, գնահատել, դասեր քաղել… Այսօր բոլորս պարտվեցինք, բայց ոչինչ։ Նորից է պետք սկսել։ Նորը կկառուցենք։ Ես հավատում եմ մեր ժողովրդի իմաստնությանը։ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի