31 Հունվարի, Ուրբաթ, 2025
KFC

«Լավ չես աշխատել, պետք է պատժվես» (վիդեո)

«Փոփոխություններ կատարել նշանակում է անձնակազմը փոխել, նորմալ է, որ որոշ մարդիկ մնալու են, իսկ որոշները ոչ»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԳԽ-ի պատգամավոր, քաղաքական գործիչ Ազատ Արշակյանը: Նշենք, որ այսօր արդեն 4 նախարար ազատվել է պաշտոնից, իսկ 2-ը վերանշանակվել` Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն ու Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը:

«Չեմ պատկերացնում Դավիթ Հարությունյանին ու Վաչե Գաբրիելյանին գործազուրկ»,-նկատեց Ազատ Արշակյանը: Միաժամանակ նա կարծում է, որ «պերեստրոյկա» պետք է արվի, ոչ միայն կառավարությունը պիտի փոխվի, այլ քաղաքական կուրսը պետք է փոխվի: «Այս քաղաքական կուրսը խորտակվող նավ է, ու Հայաստանը պետք է հեռանա դրանից»,-ասաց նա:

Մյուս բանախոսը` քաղաքական գործիչ ու Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանը համաձայն է Ազատ Արշակյանի հետ քաղաքական կուրսը, այսինքն ԵՏՄ-ին անդամակցությունը պտի փոխվի, Հայաստանն այլ ուղղություն պետք է որդեգրի: 

Այլ մանրամասները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ