Կյանքից հեռացել է Ֆազիլ Իսկանդերը

Մոսկվայում 87 տարեկանում կյանքից հեռացել է գրող Ֆազիլ Իսկանդերը: Այս մասին հաղորդում է «Էխո Մոսկվի»-ն: Իսկանդերը մի շարք հայտնի ստեղծագործությունների հեղինակ է, ինչպիսիք են «Սանդրոն Չեգեմից» վեպը, «Ճագարներ եւ վիշապօձերը» պատմվածքը, «Չիկի մանկությունը» էպոսը: Նա նաեւ «Մարդը եւ նրա շրջակայքը», «Սոֆիչկա» եւ բազմաթիվ այլ պատմվածքների հեղինակ է: