03 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

ՆԱՅԻՐ ՇՈՒՐՋԴ

Մեդալդ կախի… սահմանապահ Աքոր Վերդու խիզախումը/վիդեո/

Աքոր Վերդի (Հորաքրոջ տղա)՝ գյուղում այսպես են ճանաչում Սամո պապուն, ով արդեն 8 տասնամայակից ավելի ապրում է իր ծննդավայր Չորաթան համայնքում: Սամո պապին հասցրել է մասնակցել իր բաժին պատերազմին: Ու հիմա էլ, երբ հակառակորդի կրակահերթի տակ խաթարվում է Չորաթանի անդորրը՝ Սամո պապին միայն մի ելք է տեսնում. «Մենակ կռիվը չի՝ այ բալա, պետք է նաև […]

Կաթվածահար ձեռքերով` բացառիկ աշխատանքներ /վիդեո/

Արագ կերպով դիմահարդարում անելիս աղջիկները չեն էլ մտածում, որ ինչ որ մեկի համար դա իսկական սխրանք է: Իսկ ահա Բրիտանիայի բնակչուհի 25-ամյա Ջորդան Բոնն ամեն անգամ համոզվում է դրանում: Սարսափելի ավտովթարից հետո աղջիկը կաթվածահար է եղել, սակայն նա չի ընկճվել եւ իր համար հետաքրքրություններ է գտել. պարբերաբար տեսանյութեր է հրապարակում, որտեղ ցույց է տալիս, թե […]

Գեներալի որդին՝ 12-13 տարեկանում զենք է վերցրել /վիդեո/

«Համայն հայոց հոգևոր մայրաքաղաքի 2 700 ամյակը բոլոր հայերի տոնն է ու Էջմիածնի քաղաքապետ՝ Կարեն Գրիգորյանի և քաղաքապետարանի աշխատակազմի որոշմամբ որոշվել է սահմանամերձ Չորաթան բնակավայրին մի համեստ  ներդրում անել՝ 1 միլիոն դրամ, սա նյութականից ավելի՝ պետք է առավել բարոյական նշանակություն ունենա»,-Տավուշի մարզի Չորաթան համայնքում ՝ համայնքի ղեկավար Վարուժան Բաղմանյանին հանձնելով 1 միլիոն դրամը ասաց Էջմիածնի քաղաքապետարանի […]

Նետվել է Կիեւյան կամրջից

Հոկտեմբերի 5-ին, ժամը 10.16-ին ահազանգ է ստացվել, որ անձը չպարզված քաղաքացին ինքնասպանություն է գործել` նետվելով Կիևյան կամրջից: Այս մասին հայտնում է ՏԿԱԻՆ լրատվական ծառայությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՃԿԱԿ օպերատիվ խումբը և ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

«Դուք ինձ ապարանջանի գումար եք տալիս, իսկ ես շղթա էի ուզում … »

Ուսուցչի համար նվեր գնելու և ուսուցչի օրվա կապակցությամբ վերջինիս սիրտը գրավելու համար աշակերտները ոչ միայն գեղեցիկ խոսքեր են ասում, այլ նաև գեղեցիկ ու շոշափելի նվերներ տալիս կրթության մշակներին: Henaran.am-ի հետ զրույցում պատմեցին Երևանի թիվ 164 դպրոցի մի քանի ծնողներ, ովքեր խստագույնս մտահոգված են դպրոցում տիրող դրամահավաքության փաստից: Մեր խմբագրություն այցելած ծնողները պատմեցին, որ ուսուցչի օրվան ընդառաջ կոնկրետ […]

Մուսուլմանին սպանել են տավարի միս ուտելու համար

Հնդկաստանի գյուղերից մեկում գազազած ամբողը քարերով ծեծելով սպանել է մի տղամարդու, քանի որ լուրեր էին տարածվել, թե վերջինի ընտանիքը տավարի միս է կերել: Համագյուղացիների զոհն է դարձել 50-ամյա մուսուլման Մուհամեդ Ահլաքը, որի վրա հարձակվել են իր իսկ տանը, հայտնում է BBC-ն: Տղամարդը ստացած վնասվածքներից մահացել է, լրջորեն վնասվել է նաեւ նրա 22-ամյա որդին, ով հիմա […]

Նրանք երջանիկ ծերության իրավունք ունեն. այսօր տարեցների միջազգային օրն է /վիդեո/

Այսօր` հոկտեմբերի 1-ին, ողջ աշխարհը նշում է Տարեցների միջազգային օրը: 1990 թվականի հոկտեմբերի 14-ին ՄԱԿ  Գլխավոր Ասամբլեան հոկտեմբերի 1-ը հռչակեց «Տարեցների միջազգային օր»։ Այս օրը ծերերի իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ասոցիացիաները ամբողջ աշխարհում կազմակերպում են բազմաթիվ միջոցառումներ: Իսկ հասարակական կազմակերպություններն ու հիմնադրամները այդ օրը իրականացնում են բարեգործական ակցիաներ: Սա հնարավորություն է մեր երախտագիտությունը հայտնելու այն մարդկանց, […]

Շները և կախարդները, և պոռնիկները, և կռապաշտները …

Սիրելի հայրենակիցներ, Հայաստանին  և հայ ժողովրդին այսօր պարտադրվում է Սահմանադրության փոփոխությունների նոր նախագիծը, որի մի շարք հոդվածներ (թիվ 3.3, 5.2, 8.1, 17.2, 34.1, 36, 58.6, 81, 199), մեր համոզմամբ, պարունակում են լրջագույն սպառնալիքներ մեր պետության ինքնիշխանության, ազգային անվտանգության և ընտանիքի ինստիտուտի դեմ: Մեզանից յուրաքանչյուրի համար ճակատագրական այս պահին կոչ ենք անում Ձեզ վեր կանգնել նեղ անձնական, […]

Դեռահասները բռնաբարել են հարբած ընկերուհուն եւ նկարները տեղադրել համացանցում /ֆոտո 18+/

ՌԴ Պսկով քաղաքում քրեական գործ է հարուցվել անչափահասին բռնաբարելու համար: Ինչպես պարզվել է, 15-ամյա Վիկտորիան 13-ամյա ընկերուհու` Ալինայի հետ գնացել է իրենց 3 տղա ընկերի կազմակերպած երեկույթին: Այստեղ Վիկտորիան չարաշահել է ալկոհոլը, իսկ նրա ընկերները, օգտվելով առիթից, մերկացրել են նրան, բռնաբարել, ծաղրել, ապա լուսանկարները համացանցում տեղադրել, հայտնում է LifeNews-ը: Այժմ աղջիկը հիվանդանոցում է, նրա մոտ սեռական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի