Հայաստանը ներկայացնող ֆիլմը չի ընդգրկվել «Օսկար»-ի հավակնորդների ցանկում
Հինգշաբթի օրը Ամերիկյան կինոակադեմիան հրապարակել է «Օսկար»-ի ամենամյա, 90-րդ մրցանակաբաշխության «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգին հավակնորդ 9 ֆիլմերի ցանկը, որոնց թվում Հայաստանի կողմից ներկայացված իրանահայ ռեժիսոր Անահիտ Աբադի «Եվա» դրաման, ցավոք, ընդգրկված չէ, հայտնում է Ամերիկայի ձայնը։ Վերոնշյալ օտարելզու 9 ֆիլմերը ընտրվել են 2018 թվականի «Օսկար»-ի ամենամյա մրցանակաբաշխությանը ռեկորդային թվով մասնակցության հայտ ներկայացրած երկրների 92 ֆիլմերից: […]