27 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

ԴԵՄՔԵՐ

Այս աշնան ամենաքննարկված բաժանությունները /ֆոտո/

Սրանք բոլորը գեղեցիկ սիրո պատմություններ էին, սակայն ցավոք երջանիկ ավարտ չունեցան։ Ահա այս աշնան աստղային ամենաքննարկված բաժանությունները։ Ռեզո Գիգինեիշվիլի եւ Նադեժդա Միխալկովա Երկար ժամանակ այս զույգը թաքցնում էր, որ հարաբերություններում մի բան այն չէ։ Նրանք մի քանի անգամ փորձեցին միանալ, հարթել ամեն ինչ, սակայն ցավոք, չստացվեց։ Զույգը պաշտոնապես բաժանվել է։ Նադեժդան, իմանալով աուսնու դավաժանությունների մասին, […]

Երբ կամուսնանան արքայազն Հարրին ու դերասանուհի Մեգան Մարկլը

2018 թվականին Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքին սպասում է միանգամից առնվազն երկու կարեւոր իրադարձություն։ Ապրիլին երրորդ անգամ ծնողներ կդառնան Քեյթն ու Ուիլյամը, իսկ մի քանի ամիս անց կամուսնանա նաեւ կրտսեր արքայազն Հարրին։ 33-ամյա արքայազն Հարիին եւ 36-ամյա դերասանուհի Մեգան Մարկլն արդեն սկսել են պատրաստությունները գալիք հարսանիքին։ Հավաստի աղբյուրները պնդում են, որ զույգը պաշտոնական հայտարարություն կանի մինչեւ […]

Շատ մազերով ու քիչ հոնքերով․ Գարիկ Մարտիրոսյանն ու նրա կինը՝ 15 տարի առաջ /ֆոտո/

Հայտնի շոումեն Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լեւինան, ցույց է տվել, թե ինչպիսին են եղել նրանք 15 տարի առաջ: Ինստագրամի իր էջում Ժաննան Գարիկի հետ արխիվային լուսանկար է հրապարկել եւ հումորով գրել․ «15 տարի առաջ։ Այդ ժամանակից ի վեր Գարիկի մազերը քչացել են, իմ հոնքերը` շատացել։ Գարիկն օգնեց այնպես, ինչպես կարող էր։ Հ.Գ. Տաղանդավոր մարդը տաղանդավոր […]

Ալլա Պուգաչովան շոկի է ենթարկել երկրպագուներին իր նոր կերպարով /տեսանյութ/

Օրերս Մոսկվայում տեղի է ունեցել դիզայներ Վալենտին Յուդաշկինի խանութի բացումը, որին ներկա է եղել նաեւ երգչուհի Ալլա Պուգաչովան։ Նա այնպիսի կերպարով է ներկայացել միջոցառմանը, որ շոկի է ենթարկել ներկաներին։ Կարճ շորտեր, կաշվե նեղ տոպ եւ թափանցիկ շրջազգեստ, կարմիր թիկնոց, նման էքստրավագանտ հագուստն անմիջապես ներկաների ուշադրությունը սեւեռել է Պրիմադոննայի վրա։     

Հայաստան, տխուր եմ, որ հեռանում եմ քեզանից․ Սերժ Թանկյան

System of a Down ռոք-խմբի երգիչ Սերժ Թանկյանը Ինստագրամի իր էջում հրապարակել է Արարատի լուսանկարը ու գրել․ «Հայաստան, տխուր եմ, որ հեռանում եմ քեզանից այս առավոտ, բայց ուրախ եմ, որ քեզ հետ այս տարի որոշ ժամանակ անցկացրի»:

Ինչպես դառնալ աստղ «ոչնչից». Քիմ Քարդաշյանը 37 տարեկան է /ֆոտո/

Քիմ Քարդաշյանն ի կատար է ածել միլիոնավոր մարդկանց երազանքը, նա օդից փող է ստեղծում:Այսօր` հոկտեմբերի 21-ին, լրանում է Քիմի 37-ամյակը: Նրա ծննդյան օրվա կապակցությամբ ռուսական «Леди Mail.Ru» կայքը բացահայտում է Քիմ Քարդաշյանի ֆենոմենը: Ով է Քիմ Քարդաշյանը: Ինչ է արել նա, որ ամբողջ աշխարհը նրա մասին է խոսում, որ նրա լուսանկարները հայտնվում են ամսագրերի շապիկներին […]

Եթե ես չլինեի, Ջիգարխանյանին վաղուց կորցրած կլինեիք․ Վիտալինան պատասխանել է մեղադրանքներին /տեսանյութ/

Դերասան Արմեն Ջիգարխանյանի երիտասարդ կինը՝  Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան, արձագանքել է իր անվան շուրջ առաջացած սկանդալին։ Հիշեցնենք, որ օրերս ամուսնական զույգի անվան շուրջ մեծ աղմուկ բարձրացավ։ Հոկտեմբերի 15-ին 82-ամյա Արմեն Ջիգարխանյանը տեղափոխվեց հիվանդանոց՝ առողջական լուրջ խնդիրներով։ Լրատվամիջոցներով նախ տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ Ջիգարխանյանն անհետացել է, ապա պարզվեց, որ դերասանը վատացել է կնոջ հետ վեճից հետո։ Ավելին, նա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի