Շպռոտի կենացը՝ նվիրված ոստիկաններին և հայ աղջիկներին (տեսանյութ)

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանն անդրադարձել է Երևանում տեղի ունեցող իրադարձություններին։ Մովսիսյանը Facebook-յան իր էջում լուսանկար է հրապարակել վերջին օրերին տեղի ունեցած հավաքներից՝ գրելով. «Սա այն պատկերն է, որը լավագույնս է նկարագրում մեր ազգը։ Մարդիկ՝ միացյալ, կողք-կողքի՝ անկախ տարիքից ու սեռից։ Ոստիկանններ, դադարեցրեք բռնությունները ձեր քույրերի ու եղբայրների նկատմամբ։ Մեր ազգը մի թիմ […]
Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին է անդրադարձել ՌԴ-ում հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանը: Նա իր Instagram-ում ցույցերից մի կադր է հրապարակել եւ գրել. «Շատ եմ ցավում՝ տեսնելով, թե ինչ է կատարվում հիմա իմ Հայաստանում: Այնպես եմ ցավում քաղաքացիների համար… Ամենասարսափելին այն է, որ մենք ոչնչով չենք կարող օգնել… Ես ամեն առավոտ արթնանաում եմ այն մտքով, թե ինչ կարող եմ […]
20-ամյա հեռուստաաստղ Քայլի Ջեները ցույց է տվել իր դստեր լուսանկարը։ 20-ամյա աղջիկը Սթորմիի նոր լուսանկարներ է հրապարակել։
Հայաստանում քաղաքացիական անհնազանդության երթերը շարունակվում են արդեն մեկ շաբաթից ավելի: Աստիճանաբար քաղաքացիներին են միանում նաեւ հայտնի մարդիկ: Նրանցից ոմանք մասնակցում են ցույցերին, ոմանք՝ սահմանափակվում սոցցանցերում գրառումներ անելով: Այսպես, իր բողոքի ձայնն է արտահայտել նաեւ Սոնա Շահգելդյանը: Երգչուհին իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Որոշ մարդկանց խորհուրդ կտամ ձեւական չլինել, երգարվեստի մարդկանց եմ ասում, անկեղծ եղեք, դիվանագիտական բաներ մի […]
Դերասան Սոս Ջանիբեկյանը ֆեյսբուքի իր էջում #ԻմՔայլը նախաձեռնությանը միանալու կոչ է արել: Նա լուսանկար է հրապարակել սոցիալական ցանցերի իր էջերում ու գրառում կատարել: «Միացում: Ժողովո՛ւրդ ջան, ես մեռնեմ ձեր կյանքին»,- գրել է նա:
Հայտնի դերասան Սարգիս Գրիգորյանը նույնպես անդրադարձել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակին եւ խնդրել Սերժ Սարգսյանին հրաժարվել վարչապետի պաշտոնից: Սարգիս Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը ներկայացնում ենք ստորեւ. «Պ-ն վարչապետ, որպես ՀՀ քաղաքացի ու այս իրավիճակին ոչ անտարբեր մարդ, խնդրում եմ`գնահատեք տիրող շատ լուրջ իրավիճակը, որի արդյունքում կարող են բազմաթիվ զոհեր լինեն ու կայացրեք կարևոր որոշում`հրաժարվեք վարչապետի պաշտոնից և կանխեք […]
«Քայլ արա» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը նախօրեին դիմեց աշխարհահռչակ հայ արվեստագետների՝ կոչ անելով գալ Երևան և միանալ ընդդիմության շարժմանը։ Factor.am-ը կապ հաստատեց կանադահայ կինոռեժիսոր Ատոմ Էգոյանի հետ՝ փորձելով պարզել, թե ինչ է նա մտածում Փաշինյանի կոչի մասին և արդյոք պատրաստվում է գալ Հայաստան։ «Ցավոք, ես չեմ կարող գալ, քանի որ նախապես ստանձնած մասնագիտական պարտավորություններ ունեմ, […]
Նազենի Հովհաննիսյանն անդրադարձել է այս օրերին Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին: Հաղորդավարուհին իր ֆեյսբուքյան էջում գրել է. Զզվում եմ քաղաքականությունից, կոչերից, հավաքներից ու պաթոսիկներից (իմից էլ էդ թվում) ԲԱՅՑ 1. Ցանկացած ուժ ստեղծում է հակաուժ 2.Դե ախր խաղաղ քաղաքացուն չի կարելի բզբզալ 3.քաղաքացիական հարցադրումներին ՔԱՂԱՔԱԿԱՆ պատասխաններ չտալը քաղաքական անգործություն է 4. մարդիկ կարող են ու պիտի այլակարծություն ունենան, […]
«Նոր ալիք» երգի մրցույթում այս տարի Հայաստանը կներկայացնի Գեւորգ Հարությունյանը: Այս մասին երգիչը տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջում՝ գրելով. «Հայաստանը «Նոր ալիքում» կներկայացնեմ ես»: Հավելենք, որ մրցույթը կանցկացվի սեպտեմբերի 4-9-ը՝ Սոչիում: