24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

ԴԵՄՔԵՐ

«Հայաստանն ամբողջ աշխարհին ցույց տվեց, որ հեղափոխությունը կարող է լինել քաղաքակիրթ». Գարիկ Մարտիրոսյան

Շոումեն Գարիկ Մարտիրոսյանը Ինստագրամի իր էջում գրում է․ Հարգելի ընկերներ! Շատ հարցեր և ոչ կոռեկտ մեկնաբանություններ են հնչում այսօր Երևանում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ՝ ոչ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից: Հայաստանի ժողովուրդը խաղաղ գործողությունների միջոցով ստիպեց վարչապետին հրաժարական տալ: Ցանկանում եմ պատասխանել միանգամից 3 հարցի:   1 Սա ոչ հակառուսական, ոչ պրոամերիկյան և բացարձակ ոչ մեկի […]

Քեյթ Միդլթոնը լույս աշխարհ է բերել որդուն

Քիչ առաջ լույս աշխարհ է եկել Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնի եւ արքայազն Ուիլիամի երրորդ երեխան։ Քեյթը տղա երեխայի է լույս աշխարհ բերել, հայտնում է The Daily Mail-ը։երեխա: Քենսինգթոնյան պալատի փոխանցմամբ՝ բրիտանական գահի 5-րդ ժառանգը ծնվել է տեղի ժամանակով ժամը 11:00-ին: Նա կշռում է 3.8 կգ: Աղբյուրը մանրամասնում է, որ ծննդաբերությունն անցել է առանց բարդությունների: Հայտնի է, […]

«Ոչ մի հայի ձեռք չպետք է բարձրանա հայի վրա». Քրիստինե Պեպելյան

Քրիստինե Պեպելյանը եւս անտարբեր չէ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ: Երգչուհին իր Instagram-ում Հայաստանի դրոշն է հրապարակել, որին կից գրել է. «Ես Հայաստանի հանրապետության քաղաքացի եմ, երևանցի, մարդ, ով չի կարող անտեսել կամ ձևացնել, իբրև ոչինչ չի կատարվում: Ես քաղաքանության լեզուն չգիտեմ, բայց փոխարենը գիտեմ սրտիս լեզուն ու իմ խնդրանքը մեկն է՝ ոչ մի հայի ձեռք չպետք […]

Գարիկ Մարտիրոսյանը՝ Հայաստանում տիրող իրավիճակի մասին

Գարիկ Մարտիրոսյանն Instagram-ի իր էջում գրառում է կատարել հայաստանյան ներքաղաքական  իրավիճակի մասին: Նա գրել է. «Ողջունում եմ բոլորին! Ինչպես իմ հայրենակիցներից շատերը, ովքեր ապրում են հայրենիքի սահմաններից դուրս, այնպես էլ ես անհանգստությամբ հետևում եմ  Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին: Ես չեմ կարող և չեմ ցանկանում անտարբեր մնալ, քանի որ սիրում եմ իմ հայրենիքը և շատ եմ անհանգստանում […]

Մկրտիչ Արզումանյանը հրաժարվեց ՀՀ վաստակավոր արտիստի կոչումից

Մկրտիչ Արզումանյանը հրաժարվել է ՀՀ վաստակավոր արտիստի կոչումից: Այս մասին դերասանը հայտնել է իր Instagram-ի էջում՝ գրելով. «Անընդունելի եմ համարում ուժի կիրառումը անզեն ու խաղաղ ժողովրդի նկատմամբ։ Դատապարտում եմ իշխանության բռնի գործողությունները հայրենակիցներիս հանդեպ։ Հրաժարվում եմ այս կոչումից»:

Ես շատ անհանգիստ եմ և մտահոգված Հայաստանում ստեղծված իրավիճակով․ Շառլ Ազնավուր

Հանրահայտ շանսոնյե Շառլ Ազնավուրը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է Հայաստանում տիրող իրավիճակին։ Նա մասնավորապես գրել է․ Անգամ եթե աշխատանքային պարտավորությունների բերումով ես հեռու եմ գտնվում, սիրտս միշտ Հայաստանում է։ Ես շատ անհանգիստ եմ և մտահոգված Հայաստանում ստեղծված իրավիճակով։ Հրավիրում եմ բոլոր կողմերին հավաքվել քննարկումների սեղանի շուրջ՝ որևէ լուծում գտնելու և ցանկացած տեսակի բռնությունից խուսափելու համար։ […]

Դժգոհ են, որովհետև տեղ ունեն դժգոհելու․ Մկոն՝ ցույցերից

Դերասան Մկրտիչ Արզումանյանը լուսանկար է հրապարակել Հանրապետության հրապարակի ցույցերից եւ գրել․ Սիրելի հայրենակիցներ, իմ սիրելի ժողովուրդ։ Ցանկանում եմ անդրադառնալ մեր հայրենիքում այս պահին տեղի ունեցող կարևոր իրադարձություններին։ Միշտ եղել եմ ու կլինեմ ձեր կողքին։ Հպարտ եմ մեր հրաշալի երիտասարդներով, ովքեր պայքարում եմ իրենց վաղվա օրվա և իրավունքները պաշտպանելու համար։ Այս օրերին հնչում են նաև բազմաթիվ […]

«Ցավում եմ, որ այս պահին Հայաստանում չեմ». Սեւակ Խանաղյան

Հայաստանյան ցույցերին անդրադարձ է կատարել նաեւ «Եվրատեսիլ 2018» մրցույթում մեր երկրի ներկայացուցիչ Սեւակ Խանաղյանը: Երգիչն իր Instagram-ում գրել է. «Ցավում եմ, որ այս պահին Հայաստանում չեմ… Թեև տարիներ շարունակ ապրել եմ արտերկրում, միտքս ու հոգիս միշտ եղել են հայրենիքիս եւ հայրենակիցներիս հետ: Անչափ հպարտ եմ մեր երիտասարդներով: Նրանք են յուրաքանչյուր երկրի շարժիչ ուժը, ապագան…»:

Փողոց են դուրս եկել իմ հայրերն ու մայրերը, քույրերն ու եղբայրները․ Թաթա Սիմոնյանի ուղերձը

Ես ողջունում եմ քեզ իմ սիրելի, իմ հպարտ, իմ անկոտրում հայ ժողովուրդ: Բնույթով և խառնվածքով ես երբեք չեմ եղել մեր երկրում ծավալվող քաղաքական իրադարձությունների ակտիվ օղակներում, ավելին` միշտ եղել եմ հավատացած, որ ամեն մարդ պետք է զբաղվի իր գործով, որպեսզի ստացվի առավելագույն լավ արդյունք:  Իմ կեցվածքի պատճառով շատերին կթվա, թե ես անտարբեր եմ կյանքում, երկրում […]

«Մտածում եմ Հայաստանի իմ եղբայրների և քույրերի մասին»․ Ալեքսիս Օհանյան

Reddit և Initialized Capital կայքերի հիմնադիր՝ Ալեքսիս Օհանյանը Twitter-յան իր էջում հրապարակում է կատարել, որը վերաբերում է Հայաստանում տեղի ունեցող հանրահավաքներին: «Մտածում եմ Հայաստանի իմ եղբայրների և քույրերի մասին», – գրել է Ալեքսիսը՝ հավելելով Հայաստանի Հանրապետության դրոշի խորհրդանիշը:  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի