25 Փետրվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԴԵՄՔԵՐ

Նենգ, դահիճ, գող, մարդասպան՝ թուրք ․․․ Իմացի՛ր, աշխարհ, ու հատկապես դու, թուրք, հայն ու Հայաստանը լինելու են միշտ

Արդեն 3 շաբաթ է, ինչ ժամանակն ու կյանքը կանգ են առել… Էլի արցունք ու դառնություն, կորուստ ու մահու չափ ցավ, տագնապ ու ցասում…ատելությու՜ն… Պատերազմ… Էս ի՞նչ արեցիք, ո՞նց եք մարսելու էսքան արյունը, ո՞վ է լինելու պատասխան տվողը: Նենգ, դահիճ, գող, մարդասպան՝ թուրք!!!!! …Իսկ դու, աշխարհ, լուռ հետևիր, թե ոնց է իրագործվում ևս մի հրեշավոր ոճրագործություն, […]

«Իսկ մայրը սպասում է…»․ Ավրաամ Ռուսոն երգ է նվիրել հայ զինվորին /տեսանյութ/

Ռուսական էստրադայի հանրահայտ աստղ Ավրաամ Ռուսոն, ով բազմաթիվ անգամներ հայտարարել է, որ հպարտանում է իր հայկական ծագումով, երգ է նվիրել զինվորին։ «Իսկ մայրը սպասում է…»,- երգում է Ռուսոն։    

Մարտի դաշտում վիրավորվել է դերասան Հայկ Չոմոյանը

«Մեր հերոս ընկեր Հայկ Չոմոյանը: Քաջարի մարտիկ Հայկս, հայ ազգին արժանի զավակ ու տղա մեծատառով: Շուտ ոտքի կանգնես, ես ՀԵՐՈՍ ընկեր ունեմ»: Հավելենք, որ դերասանը կամավոր առաջնագիծ էր մեկնել պատերազմի առաջին իսկ օրից:          

Նա այլեւս չկա: Լերա Կուդրյավցեւան սգում է Արցախում զոհված ընկերոջ մահը

Ռուս հայտնի հեռուստահաղորդավարուհի Լերա Կուդրյավցեւան հետեւորդներին հայտնել է ողբերգության մասին, որը նրան շոկի է ենթարկել։ «Լեռնային Ղարաբաղում մահացել է իմ լավ ընկեր Արմեն Կնյազյանը։ Գնացել էր Արցախ, ու ահա նա այլեւս չկա։ Անհավանական լուսավոր, բարի Արմեն, դու առհավետ իմ հիշողություններում ես։ Աշխարհը խելագարվում է։ Կանգ առեք»,- Instagram-ում գրել է աստղը։  

Ոչնչացման վտանգի դեմ պայքարող հայ տղաներ, ուժեղ մնացե՛ք, ձեր ազգը ձեր թիկունքին է։ Ես եմ ձեր թիկունքին․ Դեն Բիլզերյան

Ամերիկահայ պրոֆեսիոնալ պոկեր խաղացող Դեն Բիլզերյանը թվիթերյան իր էջում աջակցությունն է հայտնել ԼՂ հակամարտության գոտում ադրբեջանական ագրեսիայի դեմ պայքարող հայ զինվորներին և նշել, որ ազգի հետ նրանց թիկունքին է: «Ոչնչացման վտանգի դեմ պայքարող հայ տղաներ, ուժեղ մնացե՛ք, ձեր ազգը ձեր թիկունքին է։ Ես եմ ձեր թիկունքին: Հպարտ եմ ձեզնով, տղերք, շարունակեք պայքարել»,- գրել է Բիլզերյանը։  Հիշեցնենք, Բիլզերյան եղբայրները […]

«Երկուսիս ամուսիններն էլ Արցախում են… աղոթում ենք, որ այս ամենը շուտ ավարտվի, եւ մեր բոլոր տղաները հետ տուն գան». Սիրուշո

Երգչուհի Սիրուշոն նոր գրառում է արել։ Նա լուսանկար է տեղադրել ընկերուհու հետ, որի ամուսինը եւս Արցախում է։ «Ընկերուհիս՝ իսկական Արցախցի ուժեղ Նարինեն(Նանարը)). երկուսիս ամուսիններն էլ Արցախում են, Արցախում են նաեւ մեր ընկերները, եղբայրները… Բոլոր ուժեղ կանանց, ովքեր հարազատներ ունեն պայքարում, ովքեր կորցրել են, ովքեր սպասում են… ձեր կողքին ենք…աղոթում ենք, որ այս ամենը շուտ ավարտվի, […]

Էլթոն Ջոնն աջակցություն է հայտնել հայերին

Բրիտանացի երաժիշտ Էլթոն Ջոնն արձագանքել է Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող ռազմական գործողություններին՝ ի նշան հայերի համերաշխության Instagram-ում տեղադրելով կարմիր բլոկ: «Ես այսօր միանում եմ ուրիշներին և հրապարակում կարմիր բլոկը, քանի որ մենք հայերի համար խաղաղություն ենք ուզում: 2018-ի մայիսին ես այցելեցի այդ գեղեցիկ երկիրը և զարմացա հայ ժողովրդի կողմից ինձ ցուցաբերած բարության ու մարդասիրության վրա: […]

«Ճանաչե՛ք Արցախը». Քիմ և Քլոե Քարդաշյանների հրապարակումը

Քիմ Քարդաշյանն ու Քլոե Քարդաշյանը կրկին իրենց աջակցությունն են հայտնել Արցախին։ Քույրերն Instagram-ի իր էջի Stories բաժնում կիսվել են հայազգի պրոդյուսեր Էրիկ Իսրայելյանի գրառմամբ։ «Ճանաչեք Արցախը» գրությամբ լուսանկարին կից պրոդյուսերը գրել է, որ Հայաստանն ու Արցախը հարձակման են ենթարկվել։ Պրոդյուսերը կոչ է արել դիմել ԱՄՆ ներկայացուցիչներին` դատապարտելու Ադրբեջանի և Թուրքիայի գործողությունները, ինչպես նաև օգնություն ցուցաբերել […]

Մենք Արցախ չունենք ինչ որ մեկին տալու. Արթուր Աբրահամ

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում մասնակցել է հայկական համայնքի կազմակերպած հավաքին` աջակցությունն Հայոց բանակի: Աբրահամը ելույթի ընթացքում շեշտել է, որ Արցախը Հայաստանն է և այն ինչ արվում է Թուրքիայի կողմից պատասխան է ստանալու: «Մենք Հայաստան չունեն ինչ որ մեկին տալու, մենք Արցախ չունենք ինչ որ մեկին տալու»,-ասել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի