08 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Էլթոն Ջոնն աջակցություն է հայտնել հայերին

Բրիտանացի երաժիշտ Էլթոն Ջոնն արձագանքել է Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող ռազմական գործողություններին՝ ի նշան հայերի համերաշխության Instagram-ում տեղադրելով կարմիր բլոկ:

«Ես այսօր միանում եմ ուրիշներին և հրապարակում կարմիր բլոկը, քանի որ մենք հայերի համար խաղաղություն ենք ուզում: 2018-ի մայիսին ես այցելեցի այդ գեղեցիկ երկիրը և զարմացա հայ ժողովրդի կողմից ինձ ցուցաբերած բարության ու մարդասիրության վրա: Այժմ Հայաստանն ու Արցախն ադրբեջանա-թուրքական հարձակման տակ են: Հարձակման են ենթարկվում քաղաքացիական անձինք: Մարդիկ մահանում են երկու կողմերից էլ: Հայերը հիանալի մարդիկ են: Նրանք արժանի են խաղաղության՝ տարիներ շարունակվող պատմական հալածանքներից հետո», – գրել է երաժիշտը:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ