12 Հունվարի, Կիրակի, 2025
KFC

ԴԵՄՔԵՐ

Ջորջ Քլունին կրկին կժամանի Հայաստան

Հոլիվուդյան հանրահայտ դերասան Ջորդ Քլունին այս տարի ապրիլի 24-ին կրկին կժամանի Երեւան։ Օսկարակիր դերասանը կժամանի Հայաստան՝ հանձնելու «Ավրորայի» մրցանակակիրների մրցանակները։  Հիշեցնենք, որ առաջին անգամ Քլունին ժամանեց Հայաստան նախորդ տարի՝ 2016-ին մասնակցելու «Aurora Prize for Awakening Humanity» մրցանակաբաշխության արարողությանը։  

Հայտնի թենիսիստուհի Սերենա Ուիլիամսն ու նրա հայազգի նշանածը երեխայի են սպասում /ֆոտո/

Հանրահայտ թենիսիստուհի Սերենա Ուիլիամսն ու նրա նշանածը հայազգի գործարար,  Reddit սոցկայքի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը շուտով երեխա կունենան։  Այն մասին, որ ինքը փոքրիկի է սպասում, Ուիլիամսը հայտնել է Snapchat-ի միջոցով։ Նա լուսանկար է տեղադրել լողազգեստով, որում երեւում է նրա կլորացած փորը։ Թենիսիստուհին նշել է, որ իր մոտ 20 շաբաթական հղիություն է։  Երեխայի սեռը, սակայն, նա չի նշել։ […]

Ով է աշխարհի ամենագեղեցիկ կինը՝ People-ի կարծիքով /ֆոտո/

People հանդեսը հոլիվուդյան դերասանուհի Ջուլիա Ռոբերթսին անվանել է աշխարհի ամենագեղեցիկ կինը։    Ջուլիա Ռոբերթսը յուրատեսակ ռեկորդ է սահմանել՝ նա այս տիտղոսին արժանանում է 5-րդ անգամ։ Առաջին անգամ նա հանդեսի կողմից ամենագեղեցիկ կին ճանաչվել է դեռ 26 տարի առաջ, երբ ընդամենը 23 տարեկան էր։   

«Հերիք է կրկնօրինակեք էլի»

El ամսագրի գլխավոր խմբագիր և տնօրեն Մայա Պողոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Տգեղ ու վուլգար տենդենց է աղջիկների շրջանում «շաբլոն» դարձել, բոլոր «ինստագրամյան» կյանքի մասին երազողները համատարած սկսել են միմյանց դիմել «Im Axjik», «Im sirun Axjik». Моя девочка- ն թարգմանվել ու մտել է փողոցային լեքսիկոնի մեջ` հնչելով բավական տգեղ ու ծիծաղելի… Հերիք է կրկնօրինակեք էլի, […]

Ինչպես են նշել Սուրբ Զատիկը Քիմ Քարդաշյանի ընտանիքում /ֆոտո, տեսանյութ/

Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը Ֆեյսբուքի իր էջում կիսվել է լուսանկարներով եւ տեսանյութերով, որոնցում երեւում է, թե ինչպես են տոնել Սուրբ Զատիկը աստղային ընտանիքում։ Լուսանկարներից երեւում է, որ տոնը անչափ ուրախ է անցել։                           

Ամեն ինչ Ալլա Պուգաչովայի մասին․ Պրիմադոննան նշում է տարեդարձը /ֆոտո/

Այսօր ռուս հանրահայտ երգչուհի Ալլա Պուգաչովայի ծննդյան օրն է։ Երգչուհին կարիերան սկսել է գրեթե կես դար առաջ եւ մինչ օրս համարվում է ռուսական էստրադայի թագուհին։ Ահա մի քանի հետաքրքիր փաստ երգչուհու կյանքից։      Պուգաչովայի մայրը երազում էր, որպեսզի դուստրը դաշնակահարուհի դառնա։ Նա անգամ երաժշտական դպրոց է ավարտել ու նվագել՝ մոր ստիպելով։ Երաժշտական դպրոցի ավարտից […]

Ռամզան Քադիրովի դուստրն ամուսնացել է՝ փեսացուի հետ ծանոթանալուց երկու շաբաթ անց /ֆոտո/

Tatler հանդեսը, հղում անելով իր աղբյուրներին, գրել է, որ Չեչնիայի նախագահ Ռամզան Քադիրովի ավագ դուստրը, Այշատը, ամուսնացել է։ Նշվում է, որ 18-ամյա Այշատ Քադիրովան «փորձում է չհասարակայնացնել իր ընտանեկան կարգավիճակը»։ Նշվում է նաեւ, որ հայտնի չէ, թե հարսանեկան արարողությունը կոնկրետ երբ է տեղի ունեցել։ Հայտնի է միայն, որ Քադիրովի դստեր ընտրյալը 19-ամյա երիտասարդ է՝ Քադիրովի […]

«Եվրատեսիլ-2017»-ի Գերմանիայի ներկայացուցիչը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

«Եվրատեսիլ-2017» երաժշտական մրցույթի Գերմանիայի պատվիրակ Լեւինան մրցույթի հայաստանյան ներկայացուցիչ Արծվիկի ուղեկցությամբ այսօր՝ Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի նախօրեին, այցելեց Ծիծեռնակաբերդ: Գերմանիայի պատվիրակը հուշահամալիրի հավերժական կրակի մոտ ծաղիկներ դրեց ու մեկ րոպե լռությամբ հարգեց Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակը: «Ես լսել էի Հայոց ցեղասպանության մասին մինչ Հայաստան այցելելը, քանի որ Գերմանիան վերջերս ճանաչեց այն: Շատ հուզիչ է […]

Սիրուշոն և Պռեգոմեշ արծաթյա զարդերը հայտնվել են Vogue-ում /ֆոտո/

Բրիտանական Vogue ամսագիրն իր նոր ապրիլյան համարում անդրադարձել է հայկական Պռեգոմեշ արծաթյա զարդերին և բրենդի հիմնադիր հանդիսացող Սիրուշոյին:  Հաշվի առնելով ամսագրի համբավը և հեղինակությունը համաշխարհային նորաձևության մեջ՝ սա մեծ ձեռքբերում և կարևոր քայլ է հայ ազգային զարդարվեստը աշխարհին ներկայացնելու գործում: Այն, որ Պռեգոմեշը իր արծաթյա զարդերով գրավել է Vogue-ի ուշադրությունը խոսում է այն մասին, որ հայկական նախշազարդերով և […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

Ամենաընթերցված