23 Ապրիլի, Չորեքշաբթի, 2025
KFC

LIFE NEWS …

Մեսսին ցույց է տվել նորածին որդուն՝ Չիրոյին

«Բարսելոնայի» եւ Արգենտինա ֆուտբոլի հավաքականի առաջատար Լեոնել Մեսսին բոլորովին վերջերս երրորդ որդին է ունեցել։ Ֆուտբոլիստը հրապարակել է լուսանկար, որում փոքրիկ Չիրոն եւս երեւում է։ Նշենք, որ Մեսսին եւ նրա կինը եւս երկու որդի ունեն՝ 6-ամյա Տյագոն եւ 3-ամյա Մատեոն։ Իսկ Չիրոն լույս աշխարհ է եկել այս տարվա մարտի 10-ին։

Թագավորական ընտանիքի բացառիկ նվերը՝ Մեգան Մարքլին

Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրիի եւ դերասանուհի Մեգան Մարքլի հարսանիքին դեռ երկու ամիս կա, սակայն զույգն արդեն նվերներ է ստանում։ Գլխավոր նվերներից մեկը Մեգանին տվել է թագուհի Եղիսաբեթ երկրորդը։ Թագավորական ողջ ընտանիքի կողմից թագունի Մեգանին է նվիրել սեփական զինանշան։ Զինանշան նվիրելը արքայական ընտանիքի գլխավոր ավանդույթներից է։ Սեփական գորբ ունի նաեւ թագավորական ընտանիքի մյուս հարսը՝ Քեյթ Միդլթոնը։  […]

Սիրուշոն հայտնել է, թե իր երգերից որն է սիրում և լսում իր որդին

Սիրուշոն բացահայտել է, թե իր երգերից որն է ավելի շատ սիրում իր որդին։ Instagram-ի story բաժնում երգչուհին խոստովանել է, որ չի սիրում իր երգերը լսել մեքենայի մեջ, սակայն որդին է ստիպում միացնել դրանք։ «Սա իմ որդու սիրելի երգն է՝ «Արմատ» ձայնասկավառակից, և նա ստիպում է միացնել դա»,- գրել է Սիրուշոն՝ նկատի ունենալով իր «301» կոչվող երգը:  

Քիմ Քարդաշյանը մոր ու խորթ հոր արխիվային լուսանկարն է հրապարակել

Քիմ Քարդաշյանը հրապարակել է մոր ու խորթ հոր արխիվային լուսանկարը։ Լուսանկարում Քրիսը փրփուրով լոգանք է ընդունում, իսկ Բրյուսը, որը հիմա Քեյթլին է դարձել, նրա կողքին է նստած՝ ձեռքին շամպայնով լի բաժակ։

Ռուսական «Մանկական ձայն»-ում Ռոբերտ Կասյանը չանցավ հաջորդ փուլ /տեսանյութ/

Ռուսական  «Առաջին»  ալիքով  շարունակվում է «Մանկական Ձայն» նախագծի «մենարտեր» փուլը: Պելագեյայի թիմում ելույթ ունեցան Ռոբերտ Կասյանը, Անգելինա Գալեցկայան և Անտոն Մելնիկովը՝  երգելով Volare հայտնի երգի Gypsy Kings-ի տարբերակը: Պելագեյան ընտրեց Անգելինային:

Dior-ը Շանհայում ներկայացրել է իր նոր՝ բացառիկ հավաքածուն /ֆոտոշարք/

Dior-ը նախօրեին Շանհայում ներկայացրել է իր նոր haute couture հավաքածուից 12 բացառիկ կերպար։ Շքեղ զգեստներ, տաբատ-կոստյումներ, նոր կերպարներն ասես ստեղծված են դիմակահանեսի համար։ Դիզայները շեշտը դրել էր կարմիր գույնի վրա։

Անժելա Սարաֆյանը՝ Westworld-ի 2-րդ եթերաշրջանի թրեյլերում

YouTube-ի HBO ալիքում հրապարակվել է Westworld սերիալի նոր՝ երկրորդ եթերաշրջանի թրեյլերը, որում նկարահանվել է հայազգի դերասանուհի Անժելա Սարաֆյանը։ Բացի նրանից, սերիալում նկարահանվել են էվան Ռեյչել Վուդը, Թանդի Նյուտոնը, էդ Հարիսը, Ջեֆրի Ռայթը եւ Ջեյմս Մարսդենը։  Նոր եթերաշրջանի պրեմիերան նախատեսված է ապրիլի 22-ին։

Ես սիրում եմ ժպտալ, հավանաբար՝ այդպես ես ավելի հեշտ եմ հաղթահարում դժվարությունները. Վարդա

Պարուհի Վարդան Instagram-ում հերթական գրառումն է արել՝ նվիրված եղբորը։ «Ես սիրում եմ ժպտալ, հավանաբար՝ այդպես ես ավելի հեշտ եմ հաղթահարում դժվարությունները։ Գուցե դա պաշտպանական հիստերիկ ծիծաղ է, որը թույլ չի տալիս, որ ցավը ներթափանցի սիրտս։ Նախանցած տարի մահացել է իմ ավագ եղբայրը, որի հետ վերջերս ես այնքան էլ մտերիմ չէի, սակայն 10-14 տարեկանում նրա ներկայությունն իմ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

Ամենաընթերցված