22 Ապրիլի, Երեքշաբթի, 2025
KFC

LIFE NEWS …

Դոնալդ եւ Մելանիա Թրամփները Զատիկի կապակցությամբ ընդունելություն են կազմակերպել սպիտակ տանը /ֆոտո/

Նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու նրա կինը՝ Մելանիան, Սպիտակ տանը ավանդական ընդունելություն են կազմակերպել՝ Զատիկի կապակցությամբ։ Նրանք հյուրընկալել են երեխաների։ Իհարկե, ներկա է եղել նաեւ զատկական ճագարը։ Ընդունելությանը ներկա է եղել նաեւ զույգի որդին՝ Բարրոնը։  

Սիրուշոն եւ SOAD-ը հանդես կգան համատեղ աշխատանքով

Սիրուշոն System Of A Down-ի հետ համատեղ աշխատանք է պատրաստում: Այս մասին երգչուհին անձամբ է տեղեկացրել իր Instagram-ի էջում. «Ջոն Դոլմայանն է պատճառը, որ ես այսօր ձայնագրման ստուդիա եմ եկել: Այդ մասին կպատմեմ մի փոքր ուշ»,- գրել է Սիրուշոն:

Ռուսական սերիալների դերասանը դատապարտվել է 22 տարվա ազատազրկման՝ մանկապղծության համար

Ռուսական սերիալների դերասան Մուխտար Հուսենգաջիեւը 22 տարվա ազատազրկման է դատապարտվել՝ մանկապղծության եւ մանկական պոռնոյի տարածման համար։ 53-ամյա դերասանը Դաղստանից է, հայտնի է այնպիսի ֆիլերից, ինչպիսիք են «Վերջին Մոհիկյանը», «Կուլագինն ու գործընկերները» եւ այլն։ Բացի այդ, Հուսենգաջիեւը գինեսի գրքի ռեկորդակիր է, նա ճանաչվել է աշխարհի ամենաճկուն մարդը։ Նրան նաեւ մարդ-օձ են անվանում։ Քննությունը պարզել է, որ […]

Մթերքներ, որոնք անփոխարինելի են ատամների համար

Մեծ քանակությամբ հեղուկ պարունակող խրթխրթան մթերքներին չի փոխարինի նույնիսկ ատամի մածուկը: Բանն այն է, որ պինդ հիմք ունեցող հում բանջարեղեններն ու մրգերն անհրաժեշտ է երկար ծամել, դրա արդյունքում նրանք ատամների համար այնպիսի դեր են կատարում, ինչպիսին սկրաբը մաշկի համար: Բացի այդ, այս գործընթացն իրենից ենթադրում է թքի արտադրություն, իսկ թուքը ոչնչացնում է սննդի մասնիկները, որոնք […]

Քիմ Քարդաշյանն իր նոր կոսմետիկ շարքի շնորհանդեսին ներկայացել է Versace-ից շքեղ զգեստով /ֆոտո/

Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը նախօրեին երեկույթ է կազմակերպել իր նոր կոսմետիկ արտադրանքի թողարկման կապակցությամբ, որը նա ստեղծել է իր դիմահարդար Մարիո Դեդիվանովիչի հետ համագործակցության արդյունքում։ Քիմը երեկույթին ներկայացել է մոր՝ Քրիս Ջենների հետ։ Քիմը կրել է Versace-ից շքեղ զգեստ։ Ընդհանուր առմամբ, հյուրերը հիմնականում սեւ հագուստով են եղել։    

Հայտնի է, թե ով է Նազենի Հովհաննիսյանի սիրելին /տեսանյութ/

Օրերս մեծ աղմուկ բարձրացրած Նազենի Հովհաննիսյանի՝ ինստագրամում հրապարակած լուսանկարը, որում Նազենին ինչ -որ տղամարդու հետ էր ու մակագրել էր `« Այսօրը ՍԻՐՈ մասին է։ Պետք է ուղղակի ասել. – ՍԻՐՈՒՄ ԵՄ», նրա երկրպագուներին շատ էր ուրախացրել՝ Նազենիի սիրտը վերջապես էլ ազատ չէ։ Սակայն դա իրականությանը չի համապատասխանում։  Նազենիի լուսանկարի հերոսը ոչ թե իր սիրելին էր, […]

Գարիկ Մարտիրոսյանի կինը շնորհավորել է հայկական Սուրբ Զատիկը

Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լևինան Instagram-ի իր էջի story հավելվածում լուսանկար է տեղադրել, որտեղ շնորհավորել է հայկական Սուրբ Զատիկը: Ժաննա գրել է. «Շնորհավորում ենք հայկական Սուրբ Զատիկը: Բարություն, ուրախություն, երջանկություն ձեր ընտանիքներին»:

Գարիկ Մարտիրոսյանի նոր՝ МАРТИРОСЯН OFFICIAL շոուն /տեսանյութ/

ТНТ հեռուստաալիքով մեկնարկել է Գարիկ Մարտիրոսյանի «Մարտիրոսյան Official» նոր շոուն։ Երեկվա առաջին թողարկումը նվիրված էր Ծիծաղի օրվան, ու հայ շոումենին հյուրընկալվել էին Լև Լեշչենկոն, Եգոր Կրիդը, «Միսս Ռուսաստանը», Ֆյոդոր Բորդարչուկը, Ջիգանը, Գարիկ Խարլամովը, Օլգա Բուզովան (հեռախոսով) ու այլ աստղեր։

Սրբուհի Սարգսյանի գեղեցիկ կատարումը՝ «Ուկրաինայի Ձայնը» նախագծում /տեսանյութ/

Երգչուհի Սրբուհի Սարգսյանը շարունակում է նվաճել ուկրաինական «Ձայնը» հեռուստանախագիծը։ Երեկ նոկաուտների փուլում Սրբուհին փայլուն է ելույթ ունեցել՝ կատարելով Dziwny jest ten swiat երգն ու անցել հաջորդ փուլ՝ նվաճելով ժյուրիի անդամների համակրանքը։ Սրբուհու մարզիչը՝ Պոտապը, հաղթող է ճանաչել Սրբուհուն՝ հայտնելով, որ  այն բանից հետո, երբ Սրբուհին կատարել է ուկրաիներեն, լեհերեն երգեր, ինքը մտադիր է նրա հետ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

Ամենաընթերցված