11 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

LIFE NEWS …

Մխիթարյանի նոր խաղակոշիկը

Հայաստանի հավաքականի ավագ և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նոր խաղակոշիկներ ունի: «Adidas Predator 18»-ի խաղակոշիկներից մեկը գունավորված է Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով, որի վրա տեղ է գտել նաև ՀՀ Զինանշանը: Իսկ մյուսի վրա «Արսելանի» գույներն են և «զինագործների» տարբերանշանը:  Խաղակոշիկների հետևում պատկերված են նաև Հենրիխ Մխիթարյանի խաղահամարները: Համապատասխանաբար «Արսենալում» 7, Հայաստանի ազգային հավաքականում ՝18:

59-ամյա Մադոննան կրկին ամուսնանում է

59-ամյա երգչուհի Մադոննան ամուսնանում է 32-ամյա պարողի հետ: Երգչուհին այս մասին հայտնել է իր Instagram-ում՝ հրապարակելով լուսանկար, որտեղ նա հանդես է եկել հարսի զգեստով: «Ես հարս եմ լինելու: Ամուսնացած: Ի զարմանս», – մակագրել է լուսանկարը՝ «փոփ-երաժշտության թագուհին»: Մադոննան ամուսնացած է եղել երկու անգամ: Առաջին անգամ՝ Շոն Պենի, երկրորդ անգամ՝ Գայ Ռիչիի հետ:

Հայտնի դերասանի կինը`իր ճաղատացման մասին

Օրերս 46-ամյա Ուիլ Սմիթի կինը անսպասելի խոստովանություն է արել. նա պատմել է, որ արագ կերպով կորցնում է մազերը։ «Ես հիշում եմ, թե ինչպես առաջին անգամ գիտակցեցի, որ ճաղատանում եմ։ Ես գլուխս էի լվանում և հանկարծ տեսա, որ մազերս փնջերով թափվում են։ Դա պարզապես սարսափելի էր։ Ես սարսափից սկսեցի դողալ…»,– պատմել է Ջադան, ավելացնելով, որ այդ […]

Ճապոնիայում յուրօրինակ Coca-Cola են թողարկել

Ճապոնիայում թափանցիկ Coca-Cola-ի բաղադրատոմսը մշակել են մեկ տարի։ Ըմպելիքի վերջնական տարբերակն ընտրելուց առաջ ընկերությունը «զտված» կոլայի 50 նմուշ է մշակել։ Թափանցիկ կոլա սեղծելով՝ մշակողները հրաժարվել են Coca-Cola-ի գլխավոր բաղադրիչից՝ կարամելից։ Փոխարենը կիտրոնի թուրմ են հավելել՝ հիմնական դարձնելով ցիտրուսային բաղադրիչը։

Ի՞նչ է նվիրել թագուհին արքայազն Հարիին և Մեգան Մարքլին

Մայիսի 19-ին տեղի ունեցավ արքայազն Հարիի և Մեգան Մարքլի պսակադրության արարողությունը: Այժմ պարզ է դառնում, որ Անգլիայի թագուհի Եղիսաբեթ II -ը նորապսակներին ապարանք է նվիրել Նորֆոլկ կոմսությունում:  York Cottage-ը սովորական ապարանք չէ, այն նաև պատմամշակութային հուշակոթող է: Այն կառուցվել է Էդուարդ VII  թագավորի հրամանով, իսկ հետագայում փոխանցվել է նրա որդի եւ օրինական թագաժառանք Գեորգի V- ին:

Շնաձուկը ձկնորսի նավակը քարշ է տվել իր հետևից

ԱՄՆ Հարավային Կարոլինա նահանգում շնաձուկը կուլ է տվել խայծը և տասը րոպե իր հետևից քարշ տվել ձկնորսի նավակը։ Այս մասին հաղորդում է UPI-ն։ Մայք Քեչմենը իր ծանոթի՝ Ռոբ Բիրչմեյերի հետ ձկնորսության է գնացել։ Երբ շնաձուկը կուլ է տվել խայծը, Քեչմենը սկսել է տեսագրել միջադեպը։ Ավելի ուշ նա տեսանյութը Facebook-ում է հրապարակել։

Էնրիկե Իգլեսիասի եղբայրը բացահայտել է գաղտնիքը

Էնրիկե Իգլեսիասի եղբայրը՝ Խուլիոն, երգչի հետ ժամանել է Մոսկվա, որտեղ լրագրողներին պատմել է Էնրիկեի երկվորյակ երեխաների մասին, որոնց լույս աշխարհ է բերել Աննա Կուրնիկովան: Այդ մասին գրում է newsyou.info-ն: Խուլիսոյի խոսքերով՝ երկվորյակները ծնվել են 2017 թվականին, իսկ նա եղել է առաջիններից մեկը, ում բախտ է վիճակվել ծանոթանալ նրանց հետ: Հանրահայտ զույգը որոշել է անվանել երեխաներին […]

Քայլի Ջեները հոգնել է

Ամերիկյան մոդել Քայլի Ջեները փետրվարին առաջին անգամ մայրացավ։ Երիտասարդ մայրիկին հոգնեցրել են իր նոր պարտականությունները և նա որոշել է վերադառնալ անհոգ կենսակերպին։Իր դստերը Քայլին թողնում է դայակների հետ, իսկ ինքը, առաջվա պես, ժամանակն անց է կացնում երեկույթներում։ Իր հղիությունը քսանամյա Քայլին խնամքով թաքցնում էր պապարացիներից։ Երեխայի ծնունդից հետո նա անմիջապես ցույց տվեց նորածին աղջկան Instagram-ի […]

Միայն դու մի տխրիր

«Արևն առ աչքերիդ մեջ ու պինդ պահիր։ Անձրեւները կանցնեն կգնան մի օր, կմնա Արեւը, որ ջերմացնում է քեզ ու Աշխարհը՝ առանց ֆիլտրելու։ Արևն իր ճառագայթով կմեղմի ամպերի գոռոցն ու կպատռի տխրության քողը։ Դու, կարեւորը, Արևն առ աչքերիդ մեջ՝ առանց կկոցելու, և ժպտա։ Անձրևները կգան ու կգնան, ցեխաջրերը՝ վարար, կտանեն աղբն ու կեղտը, վերջում կմնան մաքուր […]

Գարիկ Մարտիրոսյանի ողջույնը

Շատ շուտով Ռուսաստանում մեկնարկում է ֆուտբոլի աշխարհի առաջնությունը, իրադարձություն, որին սպասում են ամբողջ աշխարհի միլիոնավոր երկրպագուներ։ Հունիսի 14-ն այն օրն է, որի մասին արդեն գիտի յուրաքանչյուր ֆուտբոլասեր, ու երևանյան փաբերն ու բարերն արդեն պատրաստվում են ֆուտբոլային հանդիպումների ժամանակ սպասվող իրարանցմանը։ Գարիկ Մարտիրոսյանը, ով նույնպես հայտնի ֆուտբոլասեր է, իր Instagram-ում սատարել է Ռուսաստանի հավաքականին՝ երկրպագուներին ջերմ ողջույն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի