19 Մայիսի, Երկուշաբթի, 2025
KFC

LIFE NEWS …

Հարսանեկան լուսանկարիչը ծեծել է փեսային՝ իմանալով, որ հարսնացուն 15 տարեկան է

Թուրք լուսանկարիչ Օնուր Ալբայրաքը ծեծել է փեսացուին և փորձել կասեցնել հարսանիքը՝ տեղեկանալով, որ հարսնացուն անչափահաս է: Սոցցանցերի օգտատերերը հավանություն են տվել լուսանկարչի արարքին և հերոս անվանել նրան՝ գրում է PetaPixel-ը: Լուսանկարիչը պատմել է, որ փեսացուն միայնակ է եկել իր մոտ և պատվիրել նկարահանել հարսանիքը, հարսնացուին ինքը տեսել է միայն հարսանիքի ժամանակ: Հարսնացուն վախեցած տեսք է […]

Արքայական ընտանիքը հրապարակել է արքայազն Լուիի մկրտության լուսանկարները

Քենսինգթոնյան պալատի պաշտոնական կայքէջը հրապարակել է 2018-ի հուլիսի 9-ին տեղի ունեցած արքայազն Լուիի մկրտության լուսանկարները։ Լուսանկարներում Լուին ծնողների՝ արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի, եղբոր, քրոջ, հորեղբայրների, պապիկների, տատիկների և արքայազն Չարլզի կնոջ՝ Քամիլայի հետ է։ Արքայազն Լուի Արթուր Չարլզը ծնվել է 2018-ի ապրիլի 23-ին։ Պալատական ավանդույթների համաձայն՝ երեք ամսականում արքայազնը մկրտվել է։  

Տինա Կանդելակին իրեն Մելանյա Թրամփի հետ է համեմատում

Հաղորդավարուհի Տինա Կանդելակին աչքի է ընկնում բարձրաճաշակ և ճիշտ ընտրված հագուստով։ Բարդ չէ պատկերացնելը, որ Տինան ապրում է գործնական կնոջ կյանքով։ Եվ, զինվելով ինքնավստահությամբ, նա որոշել է իրեն համեմատել մեկ այլ գործնական կնոջ՝ ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփի հետ։ Մեծ Բրիտանիա այցի ժամանակ Մելանյա Թրամփը Calvin Klein ապրանքանիշի մուգ կապույտ զգեստով էր, իսկ կերպարը համալրել […]

Ջենիֆեր Էնիսթոնը խոստովանել է

Օրերս արևմտյան պարբերականները հայտնել են, որ նախկին սիրեցյալներ Բրեդ Փիթը և Ջենիֆեր Էնիսթոնը կրկին միասին են, սակայն գաղտնի են հանդիպում։ Իսկ OK! Պարբերականի հերթական համարի շապիկին ժպտացող Ջենիֆերը և Բրեդն են՝ «Այո՛, ես Բրեդից հղի եմ» խորագրով։

Սելենա Գոմեսը նոր սիրավեպ է սկսել

Սելենայի նոր զուգընկերը Քալեբ Սթիվենսն է՝ երգչուհու լավագույն ընկերուհու՝ Ռաքել Սթիվենսի եղբայրը։ Գոմեսին և նրա նոր զուգընկերոջն ավելի վաղ տեսել են միասին Թեյլոր Սվիֆթի համերգի ժամանակ, իսկ օրերս, երբ Սելենան ընկերների հետ զբոսանավում էր, երիտասարդը ևս ընկերակցել է նրանց։ Սելենայի նոր զուգընկերը Քալեբ Սթիվենսն է՝ երգչուհու լավագույն ընկերուհու՝ Ռաքել Սթիվենսի եղբայրը։ Գոմեսին և նրա նոր […]

NASA-ն հազվագյուտ բնական երևույթ է ցուցադրել

Սկսվել է հյուսիսային արծաթագույն ամպերի սեզոնը։ NASA-ն 10 վայրկյան տևողությամբ տեսագրությամբ ցույց է տվել, թե ինչպիսի տեսք ունի այդ բնական երևույթը։ Նշենք, որ արծաթագույն ամպերը Երկրի մթնոլորտում «ամենաբարձրադիր» ամպերն են։ NASA-ի հրապարակած տեսագրությունում ցուցադրված են արծաթագույն ամպերը, որոնք Բաստիլի գրավման օրը հրավառության ժամանակ սավառնել են Փարիզի երկնքում։

Հյուրանոցներում ամենաանվտանգ հարկն ըստ փորձագետների

Զբոսաշրջությունների ոլորտի մասնագետները պատմել են, թե հյուրանոցի որ հարկերում ապրելն է ամենաանվտանգը, ինչպես նաև կիսվել են այլ խորհուրդներով, որոնք կօգնեն ճամփորդության ընթացքում: Այս մասին հաղորդում է The Sun պարբերականը: Հյուրանոցների մասին գրքի հեղինակ Սառա Շլիխտերը խորհուրդ է տալիս չապրել առաջին հարկում և ավելացրել է, որ շատ փորձագետներ խորհուրդ են տալիս սենյակ ընտրել 3-րդ և 6-րդ […]

Հայտնի են ապրելու համար ամենաթանկ քաղաքները

USB AG Prices and Earnings բանկի հետազոտողները կազմել են կյանքի համար ամենաթանկ քաղաքների ցանկը, որը գլխավորել են Ցյուրիխը և Ժնևը (Շվեյցարիա)։ Առաջատարների եռյակը եզրափակել է Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոն։ Այսպես, ըստ վերլուծաբանների, Ցյուրիխում կամ Ժնևում համեստ կյանքով ապրելու համար 3 հոգուց բաղկացած ընտանիքը պետք է շուրջ 4․2 հազար դոլար վաստակի։ Սակայն հաշվի չեն առնվել բնակարանի վարձակալության […]

Կին ձկնորսը շնաձուկ է որսացել

Ամերիկուհի Լորեն Բիգերսը Տեխասի նահանգի Կոնրո քաղաքում ամուսնու ծննդյան տարեդարձի առիթով նրա հետ ձկնորսության է գնացել՝ գրում է segodnya.ua-ը: Ափի մոտ ձուկ բռնող կինը հանկարծ նկատել է, որ կարթաթելը ձգվում է: Երկու ժամ շարունակ կինը պայքարել է, մինչև կարթից կախված ձկանը քաշել հանել է ջրից: Լողափին հավաքված հանգստացողները տեսել են, որ կինը շնաձուկ է հանել […]

Քլունին առաջին անգամ ավտովթարից հետո նկատվել է դրսում

Վերջերս տեղի էր ունեցել տհաճ միջադեպ, որի հետևանքով Ջորջ Քլունին երեք օրով հայտնվել էր հիվանդանոցում՝ գրում է beta.in.ua-ը: Դերասանը մոտոցիկլետով Սարդինիայում լեռնային ճանապարհներից մեկով երթևեկելիս բախվել էր ավտոմեքենայի: Եվ ահա դեպքից հետո առաջին անգամ լուսանկարիչներին հաջողվել է տեսնել նրան: Քլունին կնոջ՝ Ամալի և դստեր՝ Էլլայի հետ պատրաստվել է ինչ-որ տեղ թռչել: Լրատվամիջոցները գրում են, որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի