11 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

LIFE NEWS …

Ինչ է լինում, երբ ծաղրում են Աստծուն. հայտնի դեպքեր

Տիտանիկը կառուցած ճարտարապետը. Հանրահայտ Տիտանիկ նավի շինարարական աշխատանքներն ավարտելուց հետո, լրագրողների հարցերին պատասխանելիս, թե որքանով է անվտանգ նավը,, ճարտարապետը քմծիծաղով պատասխանել է. «Այժմ նույնիսկ Աստված չի կարողանա այն խորտակել»: Բոլորս գիտենք, թե ինչ եղավ նավի հետ…  Հայտնի երգիչ Ջոն Լենոնը. Իր հայտնիության գագաթնակետին` 1966 թվականին, հարցազրույցներից մեկի ժամանակ երգիչն ասել է. «Քրիստոնեությունը շուտով կավարտվի, այն […]

Սկանդալ թագավորական ընտանիքում․ Եղիսաբեթ II-ը փոխել է կտակը

Նորին մեծություն Եղիսաբեթ II թագուհին փոխել է կտակը՝ դրանով իսկ թագավորական ընտանիքի անդամների շրջանում հուզումների ալիք բարձրացնելով։ Հայտնի է, որ թագուհու ժառանգությունը 485 մլն դոլար է գնահատվում։ Դրա մի մասը կանցնի արքայազն Չարլզին, իսկ մյուս մասը կբաժանվի թոռների ու ծոռների միջև։ Այսպես, այսուհետ Սասեքսի դքսուհին ևս հավակնում է Մեծ Բրիտանիայի թագուհու ժառանգությանը։ Սակայն փորձագետ Մարլեն […]

Ագրեսիվ փիղն ընկել է մեքենայի հետևից և կոտրել է ապակին

Շրի–Լանկայում, Կատարագամա քաղաքից ոչ հեռու ագրեսիվ փիղը հարձակվել է ուղևորներով մեքենայի վրա։ Այս մասին հաղորդում է UPI պարբերականը։ Կենդանին փակել է մեքենայի ճանապարհը, մոտեցել է և կոտրել դիմապակին։ Ամբողջ տեղի ունեցածը տեսագրել է մեքենայի տեսագրանցիչը։ Վարորդը դեպի հետ է վարել մեքենան, սակայն փիղն ընկել է մեքենայի հետևից։ Մի քանի րոպե է պահանջվել հետապնդումից ազատվելու և […]

57-ամյա Էդի Մերֆին տասներորդ անգամ հայր կդառնա

Ամերիկացի հայտնի դերասան Էդի Մերֆին պատրաստվում է տասներորդ անգամ հայր դառնալ: Էդին և նրա 39-ամյա սիրելին՝ ավստրալացի մոդել Փեյջ Բաթչերը շուտով երկրորդ երեխան կունենան՝ տեղեկացնում է Daily Mail-ը: Նրանց առաջնեկը՝ Իզզի Մերֆին, ծնվել է 2016թ.: Մերֆին նաև 8 երեխաների հայր է. հինգ երեխա ունի նախկին կնոջից, ևս երեքը՝ տարբեր ընկերուհիներից:

12-ամյա մեքսիկացի տղան համալսարան է ընդունվել

Մեքսիկայի ազգային ինքնավար համալսարանը (National Autonomous University, UNAM) առաջին կուրս է ընդունել 12 տարեկան տղայի։ Այս մասին հաղորդում է Stuff պարբերականը։ Կառլոս Սանտամարիա Դիասը սովորելու է բակալավրիատում՝ «կենսաբժշկական ֆիզիկա» մասնագիտությամբ։ Տղան ընդունելության քննություն է հանձնել և արդեն քիմիայի գծով նախապատրաստական աշխատանք է կատարել համալսարանի՝ գենետիկայի ուսումնասիրման կենտրոնում։ Կառլոսը հանրակրթական դպրոցում սովորելու հենց առաջին տարիներին ինքնուրույն […]

Արքայազն Վիլյամը ժառանգության ավելի քիչ մաս կստանա տատիկից, քան՝ արքայազն Հարին

Արքայազն Վիլյամի կրտսեր եղբայրը՝ Հարին կստանա ժառանգության մեծ մասը։ Խոսքը 18 միլիոնի մասին է, որը ժառանգություն է թողել Մեծ Բրիտանիայի թագուհու մայրը՝ Եղիսաբեթ Բոուզ–Լայոնը։ Պատճառն այն է, որ երբ Վիլյամը թագավոր դառնա, նա իր տնօրինության տակ կստանա Քորնուոլ դքսությունը, որը ֆինանսավորում է թագաժառանգի հասարակական, բարեգործական և մասնավոր գործունեությունը։ Փոխարենը Հարին ապրելու է նրանով, ինչ ունի։ […]

Մեգան Մարքլի զգեստի կրկնօրինակը սպառվել է մի քանի ժամում

Կանադական Club Monaco բրենդի զգեստը, որից հագել էր Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը ամուսնու ընկերոջ հարսանիքին, առցանց խանութում սպառվել է մի քանի ժամում՝ տեղեկացնում է Daily Mail-ը: Մարքլն այդ զգեստը հագել է Չարլի վան Շտրաուբենզեի հարսանիքին: Այն colorblocking ոճի զգեստ է՝ V-աձև բացվածքով, առանց թևերի, պլիսե կիսաշրջազգեստով: Զգեստը առցանց խանութում արժեցել է ավելի քան 500 դոլար:

Ֆիլիպ Կիրկորովը մերժել է երկրպագուհու համբույրը

ՌԴ ժողովրդական արտիստ Ֆիլիպ Կիրկորովը մերժել է համբուրել իր երկրպագուհիներից մեկին։ Երկրպագուհին հուսահատ փորձը կատարել է օգոստոսի 11-ին, Գելենջիկում համերգի ժամանակ։ Ծիծաղելի պահը երգիչը հրապարակել է Instagram-ի իր էջում։ «Եդեմի այգում» երգի ժամանակ նա դահլիճից մի աղջկա է բեմ հրավիրել։ «Դու ինձ համբուրում ես մոռացության աստիճանի» արտահայտության ժամանակ վերջինը որոշել է հետևել երգի բառերին և […]

Ջիգարխանյանը դատարանով 3 միլիոն ռուբլի է պահանջել իր նախորդ կնոջից

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը բարոյական վնասի փոխհատուցման հայց է ներկայացրել իր նախկին կնոջ դեմ՝ երեք միլիոն ռուբլու չափով,– հայտնել է գործի նյութերին ծանոթ աղբյուրը։ Դերասանի փաստաբան Եվգենի Պարֆյոնովը հաստատել է հայցի ներկայացման փաստը, սակայն հրաժարվել է նշել պահանջված գումարի չափը։ «Այս դատավարության մեջ մեզ համար կարևոր է մեղադրական դատավճիռը»,– ընդգծել է փաստաբանը, հայցը՝ «սովորական […]

Երգչուհի Փինքը Սիդնեյում հայտնվել է հիվանդանոցում

Ամերիկացի հայտնի երգչուհի Փինքը Ավստրալիայում համերգից առաջ շտապ տեղափոխվել է հիվանդանոց: Այդ մասին նա տեղեկացրել է Instagram-ի իր էջում: «Երաժշտական կարգավորումներից 20 րոպե անց ինձ անտանելի ցավով տեղափոխել են հիվանդանոց: Դա համերգը չեղարկելու պատճառ դարձավ»,- գրել է Փինքը: Նա պատմել է, որ մոտ մեկ օր անց է կացրել հիվանդանոցում: Նրա խոսքով՝ իր համերգների ժամանակ ինքը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի