Երգչուհի Փինքը Սիդնեյում հայտնվել է հիվանդանոցում
Ամերիկացի հայտնի երգչուհի Փինքը Ավստրալիայում համերգից առաջ շտապ տեղափոխվել է հիվանդանոց: Այդ մասին նա տեղեկացրել է Instagram-ի իր էջում:
«Երաժշտական կարգավորումներից 20 րոպե անց ինձ անտանելի ցավով տեղափոխել են հիվանդանոց: Դա համերգը չեղարկելու պատճառ դարձավ»,- գրել է Փինքը:
Նա պատմել է, որ մոտ մեկ օր անց է կացրել հիվանդանոցում: Նրա խոսքով՝ իր համերգների ժամանակ ինքը ոչ թե պարզապես երգում է բարձրախոսով, այլ շատ է շարժվում պարում, թռչկոտում, այդ պատճառով էլ պետք է ֆիզիկապես բացարձակ լավ վիճակում լինի:
Փինքը նշել է, որ այժմ ինքը հետևում է բժիշկների խորհուրդներին. կանաչ թեյ է խմում և հանգստանում՝ ժամանակ անցկացնելով իր երեխաների հետ: