Էմինեմը` “Facebook”-ի դեմ /վիդեո/

Ռեփեր Էմինեմի “Eight Mile Style” ձայնագրման լեյբլը վրդոված է երգչի` “Under the Influence” երգը “Facebook Home”-ի գովազդային հոլովակում օգտագործելու կապակցությամբ: Երգն ամբողջությամբ չէ ներկայացված, սակայն երաժշտության առաջին հնչյուններից հասկանալի է` ինչ երգ է հնչում: Իհարկե, այն այլ տոնայնության մեջ է: Լեյբլի` բացարձակ լսողությամբ աշխատակիցներն ամեն դեպքում մեղադրել են “Facebook”-ին եւ “Wieden+Kennedy” գովազդային ընկերությանը անօրինական գործողությունների մեջ: […]