26 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

LIFE NEWS …

Անաստասիա Վոլոչկովան շքեղ զգեստով այծ է կթել /ֆոտո/

Հայտնի պարուհի Անաստասիա Վոլոչկովան մեկնել է Կիեւ, որտեղ շքեղ զգեստով այծ է կթել: “Педан-Притула Шоу”-ի նկարահանումների ժամանակ պարզվել է, որ պարուհին պետք է այծ կթի: Անաստասիան խոստովանել է, որ կյանքում առաջին անգամ է այծ կթում: Ավելի ուշ նա լուսանկարները տեղադրել է իր միկրոբլոգում:

Գերմանիայում թռչող ծառ է հայտնվել /ֆոտո/

Գերմանացի երկու դիզայներ` Դենիել Սիրինգը, անտեսանելի են դարձրել ծառի մի մասը, որը կանգնած է ճանապարհի եզրին: Դրա համար անհրաժեշտ է եղել հատուկ ներկ եւ նյութեր: Այժմ, շնորհիվ դիզայներների, այնպիսի տպավորություն է, որ ծառը թռչում է: Սակայն թե որքանով են ավելացել այդ հատվածում ճանապարհային պատահարները, չի հաղորդվում:

Մխիթարյանի թուրք խաղընկերը եւս միացել է #SAVEKESSAB հաշթեգին/ֆոտո/

”Բորուսիայում” Հենրիխ Մխիթարյանի խաղընկեր ազգությամբ թուրք Նուրի Շահինը Instagram-ի իր էջում տեղադրել է #SAVEKESSAB (”փրկենք Քեսսաբը”) հաշթեգով լուսանկար: Ինչպես հայտնի է, Սիրիայի եւ Թուրքիայի սահմանի հարեւանությամբ գտնվող հայկական բնակավայրը գրեթե ամբողջությամբ հայաթափվել է թուրքական կողմից հովանավորվող ապստամբների հարձակումների հետեւաքնով: 

Ինչպես է հանգստանում Բրիթնի Սփիրսը` ընտանիքի հետ /ֆոտո/

Հայտնի երգչուհի Բրիթնի Սփիրսը հանգիստն է վայելում Հավայան կղզիներում: Նրա հետ են նրա իսրեցյալ Դեւիդ Լուկադոն եւ երգչուհու երկու որդիները` 8-ամյա Շոնն ու 7 տարեկան Ջեյդենը: Բրիթնին իրենց համատեղ հանգստից մի քանի լուսանկար է տեղադրել իր միկրոբլոգում, որոնցում երեւում է, որ երգչուհին ընտանիքի հետ հիանալի ժամանակ է անցկացնում:

Ինչպիսին են տղամարդիկ անկողնում տարբեր տարիքում /16+/

Բժիշկ-սեքսոլոգների կարծիքով` տղամարդիկ տարբեր տարիքում տարբեր կերպ են իրենց պահում անկողնում: Մինչեւ 18 տարեկան շրջանը ուսումնասիրման կարիք չի զգում, քանի որ այս տարիքում է սկսվում տղաների առաջին սեքսը, իրենց մարմնի ճանաչումը: 18-25 տարեկան տղամարդիկ գտնում են սեռական ակտիվության գագաթնակետին, սակայն այս տարիքում տղամարդկանց չեն հերիքում փորձն ու ինքնավստահությունը: 25-30 տարեկան տղամարդն արդեն ունակ է կառավարել […]

“Վիա Գրան”` նոր, սեքսուալ ֆոտոսեսսիայում /ֆոտո/

 “Վիա Գրա” խումբը հերթական անգամ ուրախացրել է երկրպագուներին` նոր ու սեքսուալ ֆոտոսեսսայով: Աղջիկները, ճիշտ է, շատ լուսանկարներ չեն տեղադրել, այնուամենայնիվ, մի քանի լուսանկարներից էլ երեւում է, թե ինչպիսի հիասքանչ տեսք ունեն աղջիկները:

Մխիթարյանը.”Չեմ ցանկանում խոսել քաղաքականությունից”

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի եւ ”Բորուսիայի” կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Derwesten-ի հետ հարցազրույցում հրաժարվել է խոսել քաղաքականությունից: ”Դա իմ գործը չէ։ Հույս ունեմ, որ ամեն ինչ կարգին կլինի Ուկրաինայում: Բազմաթիվ ընկերներ ունեմ Ուկրաինայում:  Հաճախ խոսում եմ խաղացողների, մարզչի հետ։ Խոսում ենք մեր հանդիպումների մասին”,-նշել է ֆուտբոիլստը` պատասխանելով Ուկրաինայի դեպքերի վերաբերյալ հարցին: Հայաստան այցելությունների վերաբերյալ Մխիթարյանը նշել է.”Հայաստան […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի