28 Փետրվարի, Saturday, 2026
KFC

LIFE NEWS …

Տղամարդկանց համար միջադիրներ են վաճառքի հանվել

Չինաստանում տղամարդկանց համար նախատեսված միջադիրներ են հանվել վաճառքի: Կանացի միջադիրներին նման եւ նույն նյութից բաղկացած այս միջադիրները տղամարդիկ դնում են կոշիկների մեջ` քրտնարտադրության արդյունքում տհաճ հոտից խուսափելու համար: Միջադիրները երկու օր է, ինչ վաճառքի են հանվել, սակայն արդեն բավական մեծ թվով ցանկացողներ կան: Միջադիրները հիմնականում գնել են առաջին կուրսի ուսանողները, որոնք զինվորական պատրաստվածություն են անցնում […]

Ինչպիսին է աշխարհի ամենաուժեղ տղամարդը /ֆոտո/

Չնայած այս տղամարդու արտաքինից չի երեւում, որ նա ուժեղ, սակայն նա գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում` որպես աշխարհի ամենաուժեղ տղամարդ: Ավելին, 49-ամյա անգլիացի Պեդդի Դոյլը վերջին 25 տարիների ընթացքում 55 անգամ Գինեսի ռեկորդակիր է դարձել` սպորտային տարբեր ռեկորդներ սահմանելով: Միայն այս տարի նա 31 ռեկորդ է գրանցել` մեկ ձեռքով ժիմ է արել, 20 կգ ձեռքին […]

Ջեկի Չանի որդուն մահապատիժ է սպառնում /ֆոտո/

Հայտնի դերասան Ջեկի Չանի որդուն մահապատիժ է սպառնում: 32-ամյա Ջեյսի Չանին եւ նրա ընկերոջը ոստիկանությունը ձերբակալել է, երբ վերջիններս եղել են թմրանյութի ազդեցության տակ, գրում է moskvichka.ru-ն:  Եթե դատախազությունն ապացուցված համարի փաստը, որ երիտասարդը ոչ միայն անձամբ է թմրանյութ օգտագործել, այլեւ դրանք տարածել է, նա չի կարողանա խուսափել նման խիստ պատժից: Միջադեպի մանրամասները, սակայն, առայժմ […]

Ինչն է ազդում սեռական կողմնորոշման վրա /16+/

Մասնագետները եկել են այն եզրահանգման, որ սեռական կողմնորոշումը երեխայի մոտ ձեւավորվում է դեռեւս մոր արգանդում եղած ժամանակ: Օրինակ, համասեռամոլությունը կարող է առաջանալ, եթե հղի կնոջ օրգանիզմում ուժեղանում է իմունային ռեակցիան, ինչի հետեւանքով կնոջ հակամարմինները գրոհում են երեխայի ուղեղի վրա: Յուրաքանչյուր հաջորդ տղա երեխայի ծնունդից հետո կնոջ հակամարմիններն ուժեղանում են: Բրոկի համալսարանի մասնագետները ուսումնասիրություններ են կատարել […]

Ուսանողը մահացել է` մեկ օրում չորս անգամ սերմնահեղուկ հանձնելուց հետո/16+/

Չինաստանի բժշկական համալսարանի ուսանողը մահացել է այն բանից հետո, երբ մեկ օրում 4 անգամ սերմնահեղուկի պահոց է այցելել եւ սերմանհեղուկ հանձնել: 23-ամյա ուսանողի մահվան պատճառ է դարձել սրտի կանգը: Նա մահացել է առանձնասենյակում` օնանիզմի ընթացքում: Չժեն Գանը մասնակցում էր գիտական մի հետազոտության, որի համար սերմնահեղուկ էր անհրաժեշտ, այդ պատճառով ուսանողը հաճախակի է սերմնահեղուկ տալիս եղել:

Դպրոցականները տեսել են իրենց ուսուցչուհու մերկ լուսանկարները

Իսրայելի դպրոցներից մեկի ուսուցչուհին ստիպված է եղել աշխատանքից ազատման դիմում գրել այն բանից հետո, երբ աշակերտները տեսել են իրար են ուղարկել նրա մերկ լուսանկարները: Ինչպես պարզվել է, ուսուցչուհին իր պլանշետը տվել է աշակերտուհիներից մեկին, որպեսզի նա ծանոթանա ուսումնական ծրագրին: Ուսուցչուհին պատմել է, որ պատկերացում անգամ չուներ, որ աշակերտուհին կկարողանա գաղտնազերծել լուսանկարների վրա դրած գաղտնաբառը: Աշակերտուհին, […]

Հեծանվորդուհիների համարձակ համազգեստը սկանդալ է առաջացրել /ֆոտո/

Կոլումբացի հեծանվորդուհիների համազգեստը այս ասպարեզում մեծ սկանդալ ու աղմուկ է բարձրացրել: Հեծանվորդների միջազգային միության նախագահ Բրայան Քուքսոնը վրդովվել է Կոլումբիայի հեծանվասպորտով զբաղվող մարզուհիների մարզահագուստից, այն անընդունելի համարելով: Նրանից բացի` Կոլումբիայի հեծանվասպորտի կանանց թիմի նոր մարզահագուստին արձագանքել են ամբողջ աշխարհում՝ հիմնականում վրդովված կամ կատակներով:  Խնդիրն այն է, որ մարզահագուստի մի հատված մարմնագույն գործվածքից է, ինչի պատճառով […]

Հայուհիները Մոսկվայի Կարմիր հրապարակում Յարխուշտա են պարել /վիդեո/

Մոսկվայի Կարմիր հրապարակում տեղի է ունեցել Спасская Башня – 2014 զինվորական երաժշտական միջազգային փառատոնը, որին մասնակցել են հայկական պարային խմբեր:  Նրանց համատեղ ելույթի ժամանակ  Կարմիր հրապարակում ծածանվել են Հայաստանի, Երեւանի ու հայկական թագավորությունների դրոշները, իսկ հայուհիները  հայկական ռազմական Յարխուշտա պարն են պարել:

Կաբաեւան ընդունել է առաջարկը

Գեղարվեստական մարմնամարզության օլիմպիական չեմպիոնուհի, ՌԴ Պետդումայի պատգամավոր արդեն նախկին պատգամավոր Ալինա Կաբաեւան գլխավորելու է “Ազգային մեդիա խմբեր” հոլդինգի տնօրենների խորհուրդը, գրում է Ria.ru-ն: Այդ մասին տեղեկացրել է կազմակերպության մամուլի ծառայությունը: “Ալինա Մարատի Կաբաեւան, ով 6 տարի է գլխավորում է “Ազգային մեդիա խմբեր” հոլդինգի հասարակական խորհուրդը, ընդունել է առաջարկը՝ զբաղեցնել տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնը”,-  նշվում է Կաբաեւայի […]

Գիտնականները հակասթրեսային սփրեյ են ստեղծել

Գիտնականները հակասթրեսային սփրեյ են ստեղծել, որի բաղադրությունըշատ հասարակ է` սփրեյը կազմված է “գրկախառությունների հորմոնից”` օկսիտոցինից, որը բարձրացնում է տղամարդկանց հանդեպ զգացմունքայնությունը եւ հանգստացնում կանանց:  Հետաքրքրական է, որ հենց այս հորմոնն է պատասխանատու մոր եւ մանկան զգայական կապի համար:  Սփրեյի արդյունավետությունն ապացուցվել է փորձարկումներով: 17 ամուսնական` զույգ 20 ից 50 տարեկան, թեստին մասնակցել են: Յուրաքանչյուր զույգ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի